Պրոյեկցիա (հոգեբանություն)
Պրոյեկցիա (լատ.՝ projectio՝ առաջ նետել)՝ հոգեբանական գործընթաց, որը վերաբերվում է հոգեբանական պաշտպանական մեխանիզմներին, որի արդյունքում ներքինը թյուրիմացաբար ընկալվում է որպես դրսից եկող: Անհատն այլ մարդկանց կամ շրջապատին վերագրում է սեփական մտքերը, զգացմունքները, դրդապատճառները, բնավորության գծերը և այլն, ենթադրելով, որ նա ինչ որ բան ընդունեց դրսից, այլ ոչ թե իր ներսից:
Բովանդակություն
Առանձնահատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Որպես պաշտպանական մեխանիզմ, պրոյեկցիան թույլ է տալիս մարդուն սեփական անընդունելի զգացմունքները, ցանկությունները, դրդապատճառները, գաղափարները վերագրել այլ մարդկանց կամ շրջապատին, որպես արդյունք նրանց նկատմամբ պատասխանատվություն չզգալ:
Պրոյեկցիան՝ հիմնական պաշտպանական մեխանիզմներից մեկն է, պարանոիդ և հիսթրիոնային անձնային խանգարումների դեպքում[1]:
Բայց հենց այդ մեխանիզմն էլ ընկած է էմպաթիայի հիմքում: Մարդը չի կարող ուղղակիորեն զգալ մեկ այլ մարդու ներքին վիճակը, բայց կարող է կարեկցել, արձագանքելով այդ վիճակի տարբեր դրսևորումներին: Պրոյեկցիայի գործողության արդյունքում այդ ռեակցիաները ընկալվում են որպես ուրիշի վիճակի անմիջական զգացում: Շատ դեպքերում այդպիսի էմպաթիան բարձրացնում է մարդկանց փոխըմբռնումը:
Այն ընկած է անձնավորման հիմքում («ոգեշնչվածություն») առարկաների և բնության ուժերի, «կենդանիների մարդկայնանալու» հիմքում: Օրինակ այնպիսի բառակապակցություններ, ինչպիսիք են ՝«հանգիստ ծով», «մտահոգիչ ծով», «փոթորիկը բարկացել է», «հավատարիմ շուն», «անկախ կատու», «դժբախտ ձի» հանդիսանում են արտաքին օբյեկտների նկատմամբ սեփական վերաբերմունքի վերագրման արդյունք :
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Фрейд, Анна. Психология Я и защитные механизмы = Das Ich und die Abwehrmechanismen. — Москва: Педагогика-Пресс, 1993. — 68 с. — ISBN 3-596-42001-6.
- Мак-Вильямс, Нэнси. Психоаналитическая диагностика: Понимание структуры личности в клиническом процессе = Psychoanalytic diagnosis: Understanding personality structure in the clinical process. — Москва: Класс, 1998. — 480 с. — ISBN 5-86375-098-7.
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Проекция с точки зрения аналитической психологии
- Проекция с точки зрения гештальта
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Нэнси Мак-Вильямс, «Психоаналитическая диагностика: Понимание структуры личности в клиническом процессе», изд. «Класс», 1998.