Պրոկարբազին
| Ենթակատեգորիա | • քիմիական միացություն • ցիկլիկ միացություն • Հետերոցիկլիկ միացություններ | |
|---|---|---|
| Կիրառությունը | դեղանյութեր | |
| Քիմիական բանաձև | C₁₂H₁₉N₃O | |
| SMILES կանոնավոր բանաձև | CC(C)NC(=O)C1=CC=C(C=C1)CNNC | |
| Ակտիվ բաղադրիչ է | Մատուլան | |
| Դեղամիջոցների ընդունման եղանակներ | Դեղորայքի բերանացի ընդունում | |
| Հղիության կատեգորիա | Ավստրալիայում հղիության «D» կատեգորիա, ԱՄՆ-ում հղիության «D» կատեգորիա | |
| Զանգված | 221,152812 զանգվածի ատոմական միավոր | |
| Սուբյեկտի նշանակություն | ալկիլ խումբ, ԴՆԹ պոլիմերազի արգելակիչներ, հակաուռուցքային, քաղցկեղածին, Հիմնական դեղամիջոցներ | |
| Կազմված է | ազոտ, ածխածին | |

Պրոկարբազին, հակաուռուցքային դեղամիջոց, որը քիմիաթերապիայի ժամանակ օգտագործվում է՝ Հոջկինի լիմֆոմայի և գլխուղեղի քաղցկեղի բուժման նպատակով[1]։ Հոջկինի լիմֆոմայի դեպքում, այն հաճախ կիրառվում է՝ քլորմեթին, վինկրիստին կամ պրեդնիզոլոնի հետ, իսկ գլխուղեղի քաղցկեղի դեպքում, ինչպիսին է՝ գլիոբլաստոմա, որը հայտնի է նաև, որպես գլիոբլաստոմա մուլտիֆորմե (ԳԲՄ), այն կիրառվում է՝ լոմուստինի և վինկրիստինի հետ համակցված[1]։ Պրոկարբազինը սովորաբար կիրառվում է բերանային (օրալ) ճանապարհով[1]։
Հաճախ հանդիպող կողմնակի ազդեցություններից են՝ սակավարյունություն և փսխում[1]։ Այլ կողմնակի ազդեցություններից են՝ հոգնածություն և դեպրեսիա[2][3]։ Այն խորհուրդ չի տրվում օգտագորգծել՝ լյարդի կամ երիկամային քրոնիկ հիվանդություններ ունեցող անձանց[4]։ Դեռևս, չկա որևէ հստակ ապացույց, հղիության ընթացքում դեղամիջոցի կիրառման անվտանգության մասին[1]։ Պրոկարբազինը պատկանում է ալկիլացնող դեղամիջոցների դասին[1]։ Այս դեղամիջոցի ազդեցության մեխանիզմը մինչ օրս բացահայտված չէ[1]։
Պրոկարբազինի կիրառումը բժշկության մեջ հաստատվել է ԱՄՆ–ում՝ 1969 թվականին[1]։ Այն ընդգրկված է «Առողջապահության համաշխարհային կազմակերպության» կարևորագույն դեղերի ցանկում[5][6]։ Մեծ Բրիտանիայում՝ «Ազգային առողջապահական ծառայության» կողմից սահմանված, բուժման կուրսի արժեքն է՝ 450-ից 750 ֆունտ ստեռլինգ[4]։
Կիրառումը բժշկության մեջ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հակաուռուցքային դեղամիջոցը կիրառվում է՝ Հոջկինի լիմֆոմայի, չարորակ ռետիկուլոզի, Վալդենստրոմի մակրոգլոբուլինեմիայի, լիմֆոսարկոմայի, իրական պոլիցիտեմիայի, մելանոմայի, միելոմայի, թոքերի և գլխուղեղի ուռուցքների բուժման ժամանակ։
Հոջկինի լիմֆոմայի բուժման համար, հաճախ կիրառվում է «ԲէԱՑՕՊՊ» տեսակի քիմիաթերապիա, որը ներառում է՝ բլեոմիցին, էտոպոզիդ, ադրիամիցին (առևտրային անվանումը՝ Դոքսոռուբիցին), ցիկլոֆոսֆամիդ, վինկրիստին (առևտրային անվանումը՝ Օնկովին), պրեդնիզոլոն և պրոկարբազին։
Հոջկինի լիմֆոմայի (ՀԼ) համար մշակված առաջին համակցված քիմիաթերապիա՝ «ՄՕՊՊ» թերապիա, որի հապավումը ներառում է 4 տեսակ դեղամիջոցներ՝ մուստարգեն (քլորմեթին), օնկովին (վինկրիստին), պրեդնիզոլոն և պրոկարբազին (մատուլան)։ «ՄՕՊՊ» առաջին կոմբինացված քիմիաթերապիան է, որը ունեցել է մեծ հաջողություն։ «ԱԲՎԴ» քիմիաթերապևտիկ կոմբինացիա՝ ԱՄՆ-ում Հոջկինի լիմֆոմայի ստանդարտ բուժման մեթոդ է, որը փոխարինել է «ՄՕՊՊ» թերապիային, որպես՝ Հոջկիկնի լիմֆոմայի առաջնային թիրախային բուժում, իսկ «ԲէԱՑՕՊՊ»-ն՝ որպես առաջադեմ/անբարենպաստ բուժման այլընտրանք, քանի որ առաջացնում է երկրորդային լեյկեմիա: Լիմֆոգրանուլոմատոզ,
Ատամի խոզանակով կամ ատամնաթելով մաքրելիս կամ իրիգատորներ օգտագործելիս՝ անհրաժեշտ է զգույշ լինել, քանի որ վարակի կամ արյունահոսության հավանականությունը կարող է ավելի մեծանալ: Եթե կարիք կա ստոմատոլոգիական որևէ միջամտություն, ապա անհրաժեստ է տեղեկացնել ստոմատոլոգին, որ ընդունում եք պրոկարբազին։ Այս դեղամիջոցն ընդունելու ընթացքում անհրաժեշտ է զերծ մնալ վնասակար սովորություններից, այդ թվում՝ ծխել (ծխախոտ): Ծխելը հետագայում կարող է մեծացնել թոքերի քաղցկեղի զարգացման ռիսկը: Պրոկարբազին ընդունող հիվանդների մոտ կարող է զարգանալ ալկոհոլի նկատմամբ անհանդուրժողականություն, ուստի անհրաժեշտ է դադարեցնել ալկոհոլային խմիչքների օգտագործումը:
Որպես այլընտրանքային դեղամիջոց, այն կիրառվում է գլխուղեղի չարորակ ուռուցքների (գլիոբլաստոմա), որոշ տեսակների բուժման համար, որը հաճախ տրվում է՝ լոմուստինի (հաճախ կոչվում է (CCNU)) և վինկրիստինի հետ համատեղ: Այս դեղամիջոցի օրական դեղաչափը փոփոխվում է՝ կախված երիկամների կամ լյարդի հիվանդության առկայությունից:
Կողմնակի ազդեցություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հաճախ հանդիպող (հիվանդների ավելի քան 10%-ի մոտ) կողմնակի ազդեցություններից են՝ ախորժակի կորուստ, սրտխառնոց, փսխում, փորլուծություն, անորեքսիա, գլխացավ, գլխապտույտ[2]։ Ջերմության, տենդի, կոկորդի ցավի, մրսածության կամ գրիպի այլ ախտանիշների առկայության դեպքուն անհրաժեշտ է դիմել բժշկի: Մի՛ զբաղվեք ինքնաբուժությամբ: Փորձեք խուսափել վատառողջ մարդկանց հետ շփումից: Այս դեղամիջոցը նպաստում է մարմնի վրա կապտուկների, ինչպես նաև արյունահոսության առաջացմանը:

Անհայտ հաճախականությամբ այլ կողմնակի ազդեցություններից են՝ լեյկոպենիա, թրոմբոցիտոպենիա, նեյտրոպենիա, ինչը կարող է հանգեցնել իմունային համակարգի ընկճման և հետևաբար վարակների թվի աճի, այդ թվում՝ շնչառական հիվանդություններ, ծանր ալերգիկ ռեակցիաներ, որոնք կարող են բերել անգիոէդեմայի՝ Կվինկեի այտուց, անգիոնևրոտիկ այտուց, անոթանյարդային այտուց և մաշկային ալերգիկ ռեակցիաներ, ինչպես նաև հեպատիկ հիվանդություններ, այդ թվում՝ դեղնախտ և քրոնիկական հեպատիտներ։ Վերարտադրողական համակարգի կողմնակի ազդեցություններից են՝ ազոսպերմիա (սերմնահեղուկում սպերմատազոիդների բացակայություն) և վաղաժամ ձվարանային անբավարարություն կամ դաշտանադար[2]։ Էթանոլի հետ համակցման դեպքում՝ պրոկարբազինը, որոշ հիվանդների մոտ կարող է առաջացնել դիսուլֆիրամանման ազդեցություն[2]։
Այն թույլ կերպով արգելակում է մոնոամին–օքսիդազ ֆերմենտը՝ ստամոքսաղիքային համակարգում, հետևաբար այն կարող է առաջացնել հիպերտոնիկ կրիզ, որը իր հերթին պայմանավորված է թիրամինով (ունի անոթասեղմիչ հատկություն) հարուստ սննդամթերքի օգտագործման հետ, ինչպիսիք են՝ հնեցված պանիր և պահածոներ[2]։
Քիմիաթերապիայի ընթացքում, պրոկարբազինի երկարատև օգտագործումը հազվադեպ դեպքերում կարող է առաջացնել ծայրամասային նեյրոպաթիա՝ կայուն, հաճախ անդառնալի ծակծկոց, թմրածություն, ուժեղ ցավ կամ ցուրտ եղանակի նկատմամբ զգայունության բարձրացման զգացողություն, որը սկսվում է ձեռքերից կամ ոտքերից, իսկ երբեմն ընդգրկում է նաև վերին և ստորին վերջույթները[7][8]։
Դեղագիտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պրոկարբազինի ազդեցության մեխանիզմը՝ մասամբ ալկիլացնող նյութի ազդեցություն, և գուանինի մեթալիցում՝ O-6 դիրքում (ինչպես դակարբազինը)[9]։ Գուանինը՝ ԴՆԹ կազմող չորս նուկլեոտիդներից մեկն է: Մեթիլացված ԴՆԹ-ն հակված է կապերի խզման՝մինչդեռ, ՌՆԹ-ի և սպիտակուցների սինթեզը կասեցվում է[10]։ Քաղցկեղային բջիջները անկանոն միտոզի ժամանակ, պետք է կրկնօրինակեն իրենց ԴՆԹ-ն և ենթարկվեն ծրագրավորված բջջային մահվան (ապոպտոզ)՝ ի պատասխան ԴՆԹ շղթաների կապերի խզման: Նորմալ կամ չախտահարված բջիջները ավելի հակված են վերականգնել ԴՆԹ-ի վնասված շղթան։ Պրոկարբազինը լյարդում փոխակերպվում է ազօ–ածանցյալի, ապա ցիտոքրոմ P-450 համակարգի միջոցով դառնում է ակտիվ ազօքսի–ածանցյալ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 «Procarbazine Hydrochloride». The American Society of Health-System Pharmacists. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 21-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 «Procarbazine Capsules 50mg – Summary of Product Characteristics». UK Electronic Medicines Compendium. 2014 թ․ նոյեմբերի 24. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 20-ին.
- ↑ World Health Organization (2009). Stuart MC, Kouimtzi M, Hill SR (eds.). WHO Model Formulary 2008. World Health Organization. էջ 228. hdl:10665/44053. ISBN 9789241547659.
- ↑ 4,0 4,1 British national formulary: BNF 69 (69 ed.). British Medical Association. 2015. էջ 606. ISBN 9780857111562.
- ↑ World Health Organization (2019). World Health Organization model list of essential medicines: 21st list 2019. Geneva: World Health Organization. hdl:10665/325771. WHO/MVP/EMP/IAU/2019.06. License: CC BY-NC-SA 3.0 IGO.
- ↑ World Health Organization (2021). World Health Organization model list of essential medicines: 22nd list (2021). Geneva: World Health Organization. hdl:10665/345533. WHO/MHP/HPS/EML/2021.02.
- ↑ DeAngelis LM, Posner JS (2003). «Nonmetastatic Complications». In Kufe DW, Pollock RE, Weichselbaum RR, և այլք: (eds.). Holland-Frei Cancer Medicine (6th ed.). Hamilton (ON): BC Decker. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 11-ին.
- ↑ del Pino BM (2010 թ․ փետրվարի 23). «Chemotherapy-induced Peripheral Neuropathy». NCI Cancer Bulletin. 7 (4): 6. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ դեկտեմբերի 11-ին.
- ↑ Mauz-Körholz C, Hasenclever D, Dörffel W, Ruschke K, Pelz T, Voigt A, և այլք: (2010 թ․ օգոստոս). «Procarbazine-free OEPA-COPDAC chemotherapy in boys and standard OPPA-COPP in girls have comparable effectiveness in pediatric Hodgkin's lymphoma: the GPOH-HD-2002 study». Journal of Clinical Oncology. 28 (23): 3680–3686. doi:10.1200/JCO.2009.26.9381. PMID 20625128.
- ↑ Newton H (2006). Handbook of Brain Tumor Chemotherapy. Academic Press. ISBN 978-0-12-088410-0. Վերցված է 2021 թ․ հունվարի 1-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- MOPP Treatment Regimen
- PCV Information
- Procarbazine Drug Information Provided by Lexi-Comp – Merck Manual
- RX Listing for Matulane
- «Procarbazine». Drug Information Portal. U.S. National Library of Medicine.
- Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության անհրաժեշտ դեղեր
- Առողջապահության համաշխարհային կազմակերպության հիմնական դեղեր
- Առողջապահության համաշխարհային կազմակերպություն
- Դեղաբանական գիտություններ
- Դեղագետներ ըստ երկրի
- Դեղագիտություն
- Դեղագործական ընկերություններ
- Դեղագործներ ըստ ազգության
- Դեղագործություն
- Դեղամիջոցներ այբբենական կարգով
- Դեղեր
- Հիդրազիններ
- Մուտագեններ
- Ուռուցքաբանություն
- Ուռուցքային հիվանդություններ
- Վնասակար սովորույթներ
- Քիմիական միացություններ
- Քիմիական միացություններ ըստ տարրերի
- Քիմիական սինթեզ
- Քիմիական տարրերի խմբեր
- Ֆարմակոթերապիա