Պրոզերպինա իլիկաթիթեռ
Պրոզերպինա իլիկաթիթեռ | |
Պրոզերպինա իլիկաթիթեռ | |
![]() Պրոզերպինա իլիկաթիթեռ (արու) | |
Դասակարգում | |
Թագավորություն | Կենդանիներ (Animalia) |
Տիպ/Բաժին | Հոդվածոտանիներ (Arthropoda) |
Ենթատիպ | Վեցոտանիներ (Hexapoda) |
Դաս | Միջատներ (Insecta) |
Կարգ | Թիթեռներ (Lepidoptera) |
Ընտանիք | Իլիկաթիթեռներ (Sphingidae) |
Ցեղ | 'Proserpinus' |
Տեսակ | Պրոզերպինա իլիկաթիթեռ (P. proserpina) |
Միջազգային անվանում | |
Proserpinus proserpina | |
Տարածվածություն և պահպանություն | |
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ ![]() Տվյալների անբավարարություն ![]() Տաքսոնի տարածվածությունը |
Պրոզերպինա իլիկաթիթեռ (լատ.՝ Proserpinus proserpina), իլիկաթիթեռների ընտանիքին պատկանող միջատ։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
20-25 մմ առջևի թևի երկարությամբ միջին չափի թիթեռ է։ Առջևի թևերի ընդհանուր գուներանգը կանաչ կամ մոխրագույն կանաչ է, հետին թևերինը՝ դեղին՝ սև գույնի արտաքին եզրով[1]։
Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարածված է Եվրոպա, դեպի արևելք և հարավ-արևելք՝ մինչև Կենտրոնական Սիբիր և Տյան Շան, Փոքր Ասիա, Կովկաս, Անդրկովկաս։ Լայն տարածված է կենտրոնական և հարավային Հայաստանում, հայտնաբերվել է Արագած լեռան հարավային լանջերում, Կոտայքի (Արզական և Հացավան գյուղերի մոտակայք), Արարատի (Վեդի քաղաքի շրջակայք), Վայոց ձորի (Գնիշիկ գյուղի մոտ) և Սյունիքի (Կապան Քաջարան, Գորիս, Սիսիան, Մեղրի, Կուրիս, Լեհվազ) մարզերում, «Խոսրովի անտառ» պետական արգելոցում[1]։
Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ապրում են գրեթե բոլոր բարձունքային գոտիներում, բացի ալպերից՝ գործնականապես բոլոր բիոտոպերում, որտեղ կան համապատասխան մեզոֆիլ հատվածներ (առվակների, գետերի, ճահճացած ցածրավայրերի, ոռոգման և ջրաքաշ ջրանցքների երկայնքով)։
Էգը 1-3 ձու է դնում երիտասարդ Epilobium hirsutum բույսի միջին հատվածներում՝ տերևների ստորին մասի վրա։ Տարվա ընթացքում տալիս է մեկ սերունդ։ Թրթուրները հանդիպում են հունիսից մինչև օգոստոսի վերջը, սեպտեմբերի կեսին։ Թիթեռների թռիչքը պայմանավորված է տեղանքի բարձրությամբ և տևում է ապրիլի վերջից մինչև հուլիսի վերջը։ Թիթեռներն ակտիվ են սկսած մթնշաղից և գրեթե ողջ գիշերը։ Լուսաթակարդներով դժվար են բռնվում[1]։
Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես խոցելի տեսակ։ Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում տվյալներն անբավարար են կարգավիճակով և Բեռնի Կոնվերցիաի հավելված 2-ում։
Թվաքանակը բավական բարձր է՝ մեծ տատանումներով տարբեր տարիներին։
Վտանգման հիմնական գործոնները բացահայտված չեն։
Պահպանվում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցում[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք։ Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն։ 2010։ ISBN 978-99941-2-420-6
|