Պրիտի Պատել
Պրիտի Պատել անգլ.՝ Priti Patel | |
![]() | |
Կուսակցություն՝ | Մեծ Բրիտանիայի պահպանողական կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Watford Grammar School for Girls?, University of Keele?[2] և Էսեքսի համալսարան[2] |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
Դավանանք | հինդուիզմ |
Ծննդյան օր | մարտի 29, 1972 (51 տարեկան) |
Ծննդավայր | Լոնդոն, Մեծ Լոնդոն |
Քաղաքացիություն | ![]() |
Ի ծնե անուն | անգլ.՝ Priti Sushil Patel[1] |
Կայք՝ | priti4witham.com |
Ինքնագիր | ![]() |
Պրիտի Պատել (անգլ.՝ Priti Sushil Patel, մարտի 29, 1972, Լոնդոն, Մեծ Լոնդոն), բրիտանացի քաղաքական գործիչ, Մեծ Բրիտանիայի Աշխատանքի և կենսաթոշակի նախարարության զբաղվածության հարցերով նախկին կրտսեր նախարար (2015 թվականի մայիսի 11-ից մինչև 2016 թվականի հուլիսի 14-ը)։ 2016 թվականի հուլիսի 14-ից մինչև 2017 թվականի նոյեմբերի 8-ը Թերեզա Մեյի առաջին և երկրորդ կաբինետներում եղել է Միջազգային զարգացման նախարար։ 2019 թվականի հուլիսի 24-ից Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարարն է։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1972 թվականին Լոնդոնի շրջան Իսլինգտոնում, Ուգանդայից հնդիկ միգրանտների ընտանիքում։ Ավարտել է Ուոթֆորդի միջնակարգ դպրոցը (Watford Grammar School For Girls), ստացել Քիլի համալսարանի տնտեսագիտության դիպլոմ և Էսսեքսի համալսարանում քաղաքագիտություն մասնագիտությամբ մագիստրոսի աստիճան[3]։
1995-1997 թվականներին եղել է հանրաքվեի եվրասկեպտիկ կուսակցության մամուլի քարտուղար, որը 1997 թվականի ընտրություններում ստացել է ձայների 2,6 տոկոսը։ Երբ 1997 թվականին Պահպանողական կուսակցությունը փոխել է իր դիրքորոշումը Եվրոպական արժույթի վերաբերյալ, Պատելն անցել է պահպանողականների շարքերը։
2005 թվականին Պատելը Հյուսիսային Նոթինգհեմ (Nottingham North) ընտրատարածքում Պահպանողական կուսակցությունից Համայնքների պալատ ընտրվելու անհաջող փորձ է արել։ 2010 թվականի մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններում հաջողության է հասել Էսսեքս կոմսության Ուիթեմ (Witham) ընտրատարածքում։ 2013 թվականից Միացյալ Թագավորության հնդկական սփյուռքի ակտիվիստուհի է, իսկ 2013-2014 թվականներին եղել է Քաղաքական խորհրդատվական խորհրդում (Policy Advisory Board)[4]։
2014 թվականի հուլիսի 15-ին վարչապետ Դևիդ Քեմերոնը մի շարք կադրային տեղաշարժեր է կատարել իր առաջին կաբինետում և ընդունած որոշումներից մեկը դարձել է Պրիտի Պիթելի նշանակումը ֆինանսների նախարարությունում գանձապետարանի քարտուղարի պաշտոնում՝ հարկային քաղաքականության բնագավառում պատասխանատվության ոլորտով։ Քեմերոնի քաղաքական քայլը քննարկվել է մամուլում, քանի որ Պաթելը պատկանում էր պահպանողականների աջ թևին և, հատկապես, կողմ էր մահապատժի վերականգնմանը[5]։
2015 թվականի մայիսի 7-ի հերթական խորհրդարանական ընտրություններում՝ Պրիտի Պատելը համոզիչ հաղթանակ է տարել իր նախկին Ուիթեմ շրջանում ընտրողների ձայների 57,5%-ի արդյունքով՝ Անկախություն կուսակցության ուժեղագույն մրցակից Գերի Կոկրիլի 16%-ի դիմաց[6]։
2015 թվականի մայիսի 11-ին Քեմերոնը ձևավորել է իր երկրորդ կաբինետը և Պրիտի Պատելին նշանակել Աշխատանքի և կենսաթոշակների նախարարությունում զբաղվածության հարցերով կրտսեր նախարար, որը նրան իրավունք է տվել մասնակցել կառավարության նիստերին[7]։
2016 թվականի հուլիսի 13-ին Դևիդ Քեմերոնը պաշտոնաթող Է եղել վարչապետի պաշտոնից՝ Մեծ Բրիտանիայի անդամակցությունը Եվրամիությանը հանրաքվեի արդյունքների կապակցությամբ, որտեղ ընտրողները քվեարկել են ԵՄ-ից երկրի դուրս գալու օգտին։ Քեմերոնի իրավահաջորդը դարձել է Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար Թերեզա Մեյը, իսկ Պրիտի Պատելը նրա կաբինետում նշանակվել է Միջազգային զարգացման նախարար[8]։
2017 թվականի նոյեմբերի 8-ին, Աֆրիկա կատարած այցից հետ կանչվելով վարչապետի կողմից, հրաժարական է տվել՝ ճանաչելով Իսրայելի պաշտոնական ներկայացուցիչների, այդ թվում՝ վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ իր չարտոնված հանդիպումների փաստը, որը տեղի է ունեցել այդ տարվա օգոստոսին և ավելի ուշ[9]։ Նոյեմբերի 9-ին Միջազգային զարգացման նախարարի պաշտոնում Պատելի իրավահաջորդ է նշանակվել Պենի Մորդոնտը, որն ավելի վաղ զբաղեցնում էր աշխատանքի և կենսաթոշակների հարցերի նախարարության փոխնախարարի պաշտոնը[10]։
2019 թվականի հուլիսի 24-ին Բորիս Ջոնսոնի կաբինետում նշանակվել է ներքին գործերի նախարար[11]։
Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]
Պրիտի Պատելը Սուշիլ և Անժանի Պատելների դուստրն է։ Նրա մոր ընտանիքը Հնդկաստանի Գուջարաթ նահանգից Ուգանդա է գաղթել դեռևս 20-րդ դարի սկզբին և մեծ կարողություն են ստեղծել թեյի, սուրճի եւ բամբակի տնկարկների վրա։ Հոր ընտանիքը նույնպես գաղթել է Գուջարաթից Ուգանդա, բայց այն պատկանում էր բնակչության աղքատ խավին և նրա ամուսնությունը Անջանայի հետ չի ընդունվել նրա հարազատների կողմից։ Մինչև 1972 թվականը, երբ Ուգանդայի նախագահ Իդի Ամինը հայտարարեց հարավասիական ծագում ունեցող բնակչության զանգվածային արտաքսման մասին, ընտանիքն արդեն զրկվեց ամբողջ կարողությունից և տեղափոխվեց Մեծ Բրիտանիա, որտեղ Սուշիլ Պատելը ստեղծեց թերթերի կրպակների ցանց (Newsagent's shops)[12]։
2004 թվականին Պատելն ամուսնացել է Մարքեթինգի և հանրային կապերի գծով խորհրդատու Ալեքս Սոյերի հետ, որն սկսել է իր ժամանակի մի մասը նվիրել իր կնոջ գրասենյակում աշխատանքին։ 2008 թվականին նրանք ունեցել են որդի՝ Ֆրեդին։ 2013 թվականին Սուշիլ Պատելը իր թեկնածությունն է առաջադրել Հերտֆորդշիր կոմսության Հարավային Բուշի օկրուգում՝ Համայնքների պալատի լրացուցիչ ընտրություններում։ Այդ իրադարձությանը սկանդալային երանգ է հաղորդել այն հանգամանքը, որ Պատելը դարձել է Միացյալ Թագավորության անկախության կուսակցության թեկնածու և ընտրությունների արդյունքում հայտնվել երկրորդ տեղում՝ զիջելով պահպանողականին, սակայն առաջ է անցնել լեյբորիստներից և լիբերալ-դեմոկրատներից։ Քանի որ Պրիտի Պատելը նույնպես հայտնի է իր եվրասկեպտիցիզմով, նրա հոր արարքը վերլուծաբանների կարծիքով կարող էր լրացուցիչ քաղաքական խնդիրներ ստեղծել Դևիդ Քեմերոնի համար[13]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 House of Commons Hansard Debates for 19 May 2015 (pt 0001) — House of Commons, 2015.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Who's who (բրիտ․ անգլ.) — (untranslated), 1849. — ISSN 0083-937X
- ↑ Tom Peck (2016-02-20)։ «Priti Patel, profile: Tory 'robot' poised for anti-EU reboot» (անգլերեն)։ Independent։ Վերցված է 2016-03-23
- ↑ «Priti Patel MP»։ Democracy Live (անգլերեն)։ BBC News։ Վերցված է 2016-03-23
- ↑ Rowena Mason (2015-07-15)։ «Tory rightwinger Priti Patel promoted to Treasury» (անգլերեն)։ The Guardian։ Վերցված է 2016-03-23
- ↑ «Witham»։ Election 2015 (անգլերեն)։ BBC News։ Վերցված է 2016-03-23
- ↑ «Cabinet reshuffle: Amber Rudd and Sajid Javid promoted» (անգլերեն)։ BBC News։ 2015-05-11։ Վերցված է 2016-03-23
- ↑ Dan Bloom, Stephen Jones (2016-07-14)։ «Who is in Theresa May's new Cabinet? Full line-up after Tory Prime Minister's bombshell reshuffle» (անգլերեն)։ Mirror։ Վերցված է 2016-07-14
- ↑ «Priti Patel quits cabinet over Israel meetings row» (անգլերեն)։ BBC News։ 2017-11-08։ Վերցված է 2017-11-09
- ↑ «Пенни Мордонт назначена министром по вопросам международного развития Великобритании»։ ТАСС։ 9 ноября 2017։ Վերցված է 2017-11-09
- ↑ «Первые назначения Бориса Джонсона. Кто вошел в новый кабмин Великобритании»։ ТАСС։ 2019-07-24
- ↑ Jane Fryer (2016-03-05)։ «Meet the Minister born to an immigrant newsagent, who says Britain MUST regain control of its borders» (անգլերեն)։ MailOnline։ Վերցված է 2016-03-24
- ↑ Dominic Midgley (2016-02-08)։ «Why Priti Patel could be the poster girl the Brexit campaign needs» (անգլերեն)։ Express։ Վերցված է 2016-03-23
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Priti Patel» (անգլերեն)։ Twitter։ Վերցված է 2016-02-23
- «The Rt Hon Priti Patel MP» (անգլերեն)։ UK government։ Վերցված է 2016-02-23
- «Rt Hon Priti Patel MP» (անգլերեն)։ UK Parliament։ Վերցված է 2016-02-23
- «Priti Patel, Member of Parliament for Witham» (անգլերեն)։ Conservatives։ Արխիվացված է օրիգինալից 2016-02-19-ին։ Վերցված է 2016-02-23
- «Priti Patel, MP Witham» (անգլերեն)։ TheyWorkForYou։ Վերցված է 2016-02-23
|