Պրիմորսկոյե (Աբխազիա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Պրիմորսկոյե
աբխ.՝ Цәкәара, վրաց.՝ პრიმორსკოე
ԵրկիրԱբխազիա Աբխազիա
ՄունիցիպալիտետԳուդաութայի մունիցիպալիտետ
ԲԾՄ50 մ
Պաշտոնական լեզուաբխազերեն և ռուսերեն
Բնակչություն1384 մարդ (2011)
Ազգային կազմՀայեր, Աբխազներ, Ռուսներ
Ժամային գոտիUTC+4
Ավտոմոբիլային կոդABH
Պրիմորսկոյե (Աբխազիա) (Աբխազիա)##
Պրիմորսկոյե (Աբխազիա) (Աբխազիա)

Պրիմորսկոյե կամ Ցկուարա[1] (աբխազերեն՝ Цәкәара, վրացերեն՝ პრიმორსკოე), գյուղ Աբխազիայի Գուդաութայի շրջանում, Սև ծովի ափին։ Գտնվում է Գուդաութայից 7 կմ հեռավորության և ծովի մակարդակից 50 մ բարձրության վրա։

Բնակչությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

1959 թվականի տվյալներով, գյուղն ուներ 1268 բնակիչ, իսկ գյուղական խորհուրդն ուներ 2516 բնակիչ, հիմնականում հայեր, ռուսներ և աբխազներ[2]։ 1989 թվականին գյուղում ապրում էր 721 մարդ[3][4]` հիմնականում հայեր և աբխազներ, իսկ գյուղական խորհրդի կազմում` 2572 բնակիչ։

2011 թվականի տվյալների համաձայն, գյուղական խորհուրդն ուներ 1384 բնակիչ, որից 828 (58,8%) - հայեր, 416 (30,1%) - աբխազներ, 106 (7,7%) - ռուսներ, 16 (1,2%) - ուկրաինացիներ, 11 (0,8%) - վրացիներ և 7 (0,5%) այլ ազգերի ներկայացուցիչներ[1]։

Հաշվառման տարեթիվ Բնակչության թվաքանակ Էթնիկ կազմ
1926 546 ռուսներ 46,7%; ուկրաինացիներ 28,4%; աբխազներ 9,7%; հույներ 3,1%; վրացիներ 2,2%
1959 2.516 (բուն գյուղում` 1268) հայեր, ռուսներ, աբխազներ (կոնկրետ տվյալներ չկան)
1989 2.572 (բուն գյուղում` 721) հայեր, ռուսներ, աբխազներ (կոնկրետ տվյալներ չկան)
2011 1.384 հայեր (58,8 %), աբխազներ (30,1 %), ռուսներ (7,7 %)

1970 թվականին գյուղ է այցելել ակադեմիկոս Անդրեյ Սախարովը[5]։

Անվանումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչ 1925 թվականը, գյուղը կոչվում էր Պետրոպավլովսկոյե (Петропавловское): Հետագայում անվանվել է Պրիմորսկոյե (Приморское, პრიმორსკოე): Աբխազիայի կառավարության որոշմամբ, գյուղն այժմ կոչվում է Ցկուարա (Цәкәара):

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]