Պրիանկա Գանդի
| Պրիանկա Գանդի | |
| Կուսակցություն՝ | Հնդկական ազգային կոնգրես |
|---|---|
| Կրթություն՝ | Դելիի համալսարան, Հիսուսի և Մարիամի միաբանություն և Jesus and Mary College? |
| Մասնագիտություն՝ | գործարար և քաղաքական գործիչ |
| Դավանանք | բուդդայականություն |
| Ծննդյան օր | հունվարի 12, 1972 (54 տարեկան) |
| Ծննդավայր | Նյու Դելի, Հնդկաստան |
| Քաղաքացիություն | |
| Հայր | Ռաջիվ Գանդի |
| Մայր | Սոնյա Գանդի |
| Ամուսին | Ռոբերտ Վադրա[1] |
| Զավակներ | Ռայհան Վադրա և Միրայա Վադրա |
| Ինքնագիր | |
Պրիանկա Գանդի-Վադրա (հունվարի 12, 1972, Նյու Դելի, Հնդկաստան), հնդիկ քաղաքական և պետական գործիչ, Ռաջիվ Գանդիի և Սոնյա Գանդիի դուստրը, Ֆերոզ Գանդիի և Ինդիրա Գանդիի թոռնուհին, Ներու-Գանդի դինաստիայի ներկայացչուհին։ Հնդկական ազգային կոնգրես կուսակցության անդամ։
Վաղ տարիներ և կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պրիանկա Գանդին ծնվել է 1972 թվականի հունվարի 12-ին Դելիում։ Գանդին կրթություն է ստացել Հիսուսի և Մարիավի վանքում և ժամանակակից դպրոցում, որից հետո հոգեբանություն է սովորել Դելիի համալսարանի Մարիրամի և Հիսուսի քոլեջում[2]։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Գանդին պարբերաբար հաճախում էր իր մոր և եղբոր ընտրական շրջաններ՝ Ռայ Բարելի և Ամետի, որտեղ ընտրողների միջև ագիտացիա է անցկացրել[3]։
Ամետիի բոլոր ընտրություններում Գանդիի հայտնի նշանաբանը եղել է «Amethi ka danka, bitiya Priyanka»[4]։
2004 թվականի հնդկական համընդհանուր ընտրություններում ղեկավարել է իր մոր ընտրարշավը և նախընտրական արշավում օգնել է իր եղբայր Ռահուլ Գանդիին[5]։ Ուտար Պրադեշ նահանգի ասամբլեա 2007 թվականի ընտրությունների ժամանակ, երբ Ռահուլ Գանդին ամբողջ նահանգում ղեկավարում էր քարոզարշավը, Պրիանկան կենտրոնանում էր Ամետիի և Ռայ Բարելիի ընտրատարածքներում տասը տեղի համար պայքարի վրա՝ թեկնածուների տեղերը բաշխելու հարցի շուրջ կուսակցության ներքին տարաձայնությունների հարթմանը նվիրելով երկու շաբաթ։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Գանդին ամուսնացել է Նյու Դելիից գործարար Ռոբերտ Վադրայի հետ։ Հարսանիքի արարողությունը տեղի է ունեցել 1997 թվականի փետրվարի 18-ին Գանդիի տանը՝ Նյու Դելիի 10 Janpath հասցեում գտնվող կուսակցության պաշտոնական նստավայրում, և անցկացվել է ավանդական հինդուիստական արարողության համաձայն[6][7]։ Ամուսիններն ունեցել են երկու երեխա՝ որդի Ռայհան և դուստր Միրայա։ Պրիանկա Գանդին համարվում է բուդիստական փիլիսոփայության հետևորդ[8]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://web.archive.org/web/20130913041240/http://www.rediff.in/news/feb/10gandhi.htm
- ↑ «Facts about Gandhi». Zee Media. Zee News. Zee Media Corporation Company. 2016 թ․ հունվարի 12. Վերցված է 2017 թ․ մայիսի 1-ին.
- ↑ «Priyanka Vadra returns to campaign in Amethi». India Today. 2012 թ․ հունվարի 16.
- ↑ «Ground report: Amethi, Rae Bareli seeing a new Priyanka». Firstpost. Network 18. 2014 թ․ ապրիլի 27. Վերցված է 2017 թ․ մայիսի 1-ին.
- ↑ «Priyanka may be assigned 100 constituencies». Rediff.com. Վերցված է 2017 թ․ մայիսի 1-ին.
- ↑ «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 16-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link) - ↑ "Who is Robert Vadra?", India Today, 10 October 2011; retrieved 15 February 2013.
- ↑ «Priyanka Gandhi Vadra». The Outlook. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 18-ին.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պրիանկա Գանդի» հոդվածին։ |
| ||||||