Պրեմոլյար
![]() | |
Տեսակ | անատոմիական կառուցվածքների դաս |
---|---|
Ենթադաս | Մոլյարներ, ատամ[1] և անհատական անատոմիական կառուցվածք |
Կազմված է | maxillary premolars? |
MeSH | A14.549.167.860.150 |
Foundational Model of Anatomy | 55637 |
Terminologia Anatomica 98 | A05.1.03.006 |
Նկարագրված է | Գրեյի անատոմիա (20-րդ հրատարակություն)[2] |
Պրեմոլյար, փոքր աղորիք (լատին․՝ dentes praemolares), ժանիքների և մեծ աղորինքերի միջև ընկած երկու ատամներից մեկը։
Մարդու պրեմոլյարների անատոմիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Վերին առաջին պրեմոլյար
[խմբագրել | խմբագրել կոդը]Պսակը գլանաձև տեսք ունի։ Թշային և քմային մակերեսները արտափքված են։
Կոնտակտային հատվածները ուղղանկյունաձև են, հետին մակերեսը ավելի ուռուցիկ է, քան առաջայինը։
Ծամող մակերեսն ունի երկու թմբեր՝ թշային և քմային, որոնց միջև անցնում են ակոսներ (ֆիսուրա)։
Ունի երկու արմատ՝ թշային և քմային[3]։
Վերին երկրորդ պրեմոլյար
[խմբագրել | խմբագրել կոդը]Պսակը պրիզմայաձև է։ Ծամող մակերեսը ունի երկու թմբեր, որոնցից թշայինն ավելի արտափքված է, քան քմայինը։ Թմբերը բաժանված են ակոսներով։
Ունի մեկ արմատ, մեկ կամ երկու արմատախողովակ[4][5]։
Ստորին առաջին պրեմոլյար
[խմբագրել | խմբագրել կոդը]Թշային մակերեսը ուռուցիկ է և ավելի բարձր քան լեզվայինը։
Ծամող մակերեսն ունի երկու թմբեր։ Թշայինը ավելի մեծ է թեքված դեպի ներս։ Թմբերը բաժանվում են ակոսներով։
Ունի մեկ արմատ, որն ունի օվալաձև տեսք, սեղմված է երկու կողմից, ունի ակոսներ, չունի թեքվածություն[6]։
Ստորին երկրորդ պրեմոլյար
[խմբագրել | խմբագրել կոդը]Չաթերով մեծ է առաջին պրեմոլյարից։ Թշային մակերեսը ուռուցիկ է։ Ունի երկու թումբ, որոնք ունեն հավասար բարձրություններ։
Թմբերը բաժանվում են ակոսներով։ Հաճախ թշային թումբը կարող է բաժանվել ակոսով և ունենալ երկու թումբ՝ թշային մեդիալ և թշային դիստալ։
Կոնտակտային մակերեսները ուռուցիկ են։
Ունի մեկ կոնաձև արմատ, կողմնային մակերեսներին չունի[7]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ անատոմիայի հիմնարար մոդել
- ↑ http://www.bartleby.com/107/242.html
- ↑ Christopher Dean (1994). «Jaws and teeth». In Steve Jones; Robert Martin; David Pilbeam (eds.). The Cambridge Encyclopedia of Human Evolution. Cambridge: Cambridge University Press. էջեր 56–59. ISBN 978-0-521-32370-3. Also 0-521-46786-1 (paperback)
- ↑ Сапин, Михаил Романович Анатомия человека. — М.: «Медицина», 2001.
- ↑ Warwick, R., & Williams, P.L. (1973), pp.1218-1219.
- ↑ Weiss, M.L.; Mann, A.E (1985), Human Biology and Behaviour: An anthropological perspective (4th ed.), Boston: Little Brown, էջեր 132–135, 198–199, ISBN 978-0-673-39013-4
- ↑ Weiss, M.L., & Mann, A.E. (1985), pp.132-134
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Зубы». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)