Jump to content

Պրեմիլենարիզմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պրեմիլենարիզմ
Քրիստոնեական վախճանաբանական ուսմունք, ըստ որի Քրիստոսի գալուստը նախորդելու է հազարամյակին Խմբագրել Wikidata
Դոկտրին Խմբագրել Wikidata
Ենթակատեգորիաքրիստոնեական վախճանաբանություն Խմբագրել Wikidata
Թեմայով վերաբերում էքրիստոնեական վախճանաբանություն, ավետարանչականություն, քրիստոնեական ֆունդամենտալիզում, Աստծու կենդանի եկեղեցի Խմբագրել Wikidata
Ազդվել էBiblical literalism Խմբագրել Wikidata
Կազմված էպատմական պրեմիլլենարիզմ Խմբագրել Wikidata
Հակառակըպոստմիլենարիզմ Խմբագրել Wikidata

Պրեմիլենարիզմ (անգլ.՝ Premillennarism), քրիստոնեական վախճանաբանական ուսմունք, միլենարիզմի ամենավաղ ուղղություն, ըստ որի Հիսուս Քրիստոսը Երկիր կվերադառնա նախքան հազարզամյակը (հաճախ՝ հազարամյա թագավորություն)։

Այս տեսակետը հակադրվում է պոստմիլենարիզմին և ամիլենարիզմին, որոնք Քրիստոսի գալուստը դնում են հազարզամյա ժամանակաշրջանից հետո կամ հասկանում որպես խորհրդանշական։ Պրեմիլենարիզմն ունի վաղ եկեղեցական արմատներ (բացառությամբ Ալեքսանդրյան աստվածաբանական դպրոցի) և լայնորեն ընդունված է դարձել 19-րդ դարից սկսած հատկապես բողոքական տարբեր ուղղություններում։[1][2][3][4][5]

Ստուգաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրեմիլենարիզմ աստվածաբանական տերմինն առաջացել է լատիներեն միլենարիզմ տերմինին կցելով pre (նշանակում է «նախա-») նախածանցը, որն էլ իր հերթին ծագում է mille ՝ «հազար» և annus՝ «տարի» բառերից։ millenarismus՝ «հազարամյակի վարդապետություն», իսկ պրեմիլենարիզմ բառացի նշանակում է «նախքան հազարանյակը (Քրիստոսի գալստի մասին) ուսմունք»

Տերմինի գործածություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Միլենարիզմ տերմինն առաջացել է ավելի ուշ՝ Լատինական ավանդույթում, օգտագործվում է միջնադարում, սակայն լայն տարածում է ստանում XVI–XVII-րդ դարերից, հատկապես ռեֆորմացիոն դարաշրջանում՝ որպես դավանական-հասարակական շարժումների նկարագրություն։ Լատիներեն առաջին հիշատակումները 16-րդ դարից են։

«Premillennial» բառը առաջին անգամ օգտագործվել է 1842 թվականին։ «Premillennarism» տերմինն առաջին անգամ հայտնի տվյալներով օգտագործվել է 1850-ական թվականներից անգլիախոս բողոքականության կողմից հրատարակվող թերթերում և ուրիշ աշխատություններում։ Տվյալ ժամանակահատվածում տերմինն ավելի հանրաքանաչ դարձավ դիսպենսացիոնալիզմի շնորհիվ։

Սկզբնաղբյուր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրեմիլենարիզմը հիմնվում է Հովհաննես առաքյալի Հայտնություն գրքի 20-րդ գլխի բառացի հասկացման վրա։ Գիրքը առաքյալը գրել է առաջին դարի 90-ական թվականների կեսին (երբեմն 92/95-98 թթ.) Պատմոս կղզում աքսորի ժամանակ, որտեղ աքսորվել էր Դոմիցիանոս կայեր կողմից իր քրիստոնեական համոզմունքների համար։
Այդ ժամանակ Հիսուս Քրիստոսի բոլոր մնացած աշակերտները արդեն մահացած էին։ Համաձայն վկայության Քրիստոսը Հովհաննեսին հայտնվել է տեսիլքում ու տվել այդ հայտնությունը, այսինքն՝ մինչև դա մյուս աշակերտները չեն խոսել կամ գրել տվյալ թեմայով ու թողել որևէ գրություններ մտած աստվածաշնչյան կանոնի մեջ։

¹ Տեսա երկնքից իջնող մի հրեշտակի, որ անդունդի բանալին ուներ և մի մեծ շղթա իր ձեռքին։

² Նա բռնեց վիշապին՝ այն առաջին օձին, որ դևն է և սատանան, և հազար տարով կապեց նրան։ ³ Նրան գցեց անդունդը, փակեց ու վրան կնիք դրեց, որ այլևս ազգերին չմոլորեցնի, մինչև հազար տարին լրանա. դրանից հետո նա փոքր ժամանակով պետք է արձակվի։ ⁴ Տեսա աթոռներ, որոնց վրա նստողներին դատելու իշխանություն տրվեց, տեսա նաև այն հոգիներին, որոնք գլխատվել էին Հիսուսի վկայության ու Աստծու խոսքի համար, և նրանց, որոնք չերկրպագեցին գազանին ու ոչ էլ նրա պատկերին և չընդունեցին նրա դրոշմը իրենց ճակատին, ոչ էլ իրենց ձեռքին։ Նրանք կենդանացան ու Քրիստոսի հետ հազար տարի թագավորեցին։ ⁵ Իսկ մնացած մեռելները չկենդանացան, մինչև հազար տարին լրանա։ Սա է առաջին հարությունը։ ⁶ Երանելի և սուրբ է նա, ով բաժին ունի առաջին հարության մեջ. նրանց վրա երկրորդ մահն իշխանություն չունի։ Նրանք Աստծու և Քրիստոսի քահանաները պիտի լինեն և նրա հետ հազար տարի պիտի թագավորեն։ ⁷ Երբ հազար տարին լրանա, սատանան իր բանտից պիտի արձակվի ⁸ և պիտի դուրս գա, որ մոլորեցնի երկրի չորս անկյուններում գտնվող ազգերին, Գոգին ու Մագոգին։ Նա նրանց պատերազմի պիտի հավաքի, որոնց թիվը ծովի ավազի չափ է։

⁹ Եվ պիտի բարձրանան երկրի լայնությամբ և պիտի շրջապատեն սրբերի բանակն ու սիրելի քաղաքը։ Բայց երկնքից կրակ իջավ ու լափեց նրանց, ¹⁰ իսկ դևը՝ նրանց մոլորեցնողը, կրակի ու ծծմբի լիճը գցվեց, որտեղ էին գազանը և սուտ մարգարեն։ Եվ գիշերուզօր պիտի չարչարվեն հավիտյանս հավիտենից։

Հայրաբանության մեջ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ի սկզբանե պրեմիլենարիզմն ընդունելի էր գրեթե ամբողջ հայրաբանության համար, այսինքն՝ գերիշխում էր տվյալ աստվածաշնչյան տեքստի բառացի ընկալումը։

Նման եկեղեցու հայրերի թվում են եղել Պապիաս Հիերապոլսեցին (60/70-135/160), Հուստինոս Նահատակը (100-165), Ապոլինարիոս Կլավդիոսը (II դար), Սեքստոս Հուլիոս Ափրիկանոսը (II դար), Մելիտոն Սարդեցին (մահ. 180 թ.), Հիրենեոս Լիոնացին (մոտ. 120/130-202), Կոմադիանոսը (III դար), Վիկտորինոս Պտույացին (մահ. 303-304), Հիպողիտոս Հռոմեացին (170-235), Տերտուղիանոսը (155-220), Մեթոդեոս Օլիմպացին (մահ. 311), Լակտանտիոսը (250-325), Հիերոնիմոսը (342/347-420)։

Բառնաբասի նամակ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրեմիլենարիզմի կողմնակիցների մտածողության համար տարածված հիմք հանդիսացավ «Բառնաբասի նամակը», որը կրում է Բառնաբաս առաքյալի անունը, սակայն, ինչպես այսօր գրեթե համատարած ընդունված է համարել, չի պատկանում իրական առաքյալին և գրվել է 70-132 թվականների միջև։
Այնուամենայնիվ, տվյալ աշխատությունը բավականին տարածված է եղել առաջին դարերի քրիստոնեական եկեղեցում և հավանության է արժանացել տարբեր եկեղեցական հայրերի կողմից։

Այն զարգացրեց սեկստա-սեպտամիլենարիզմ կոչվող տեսությունը, համաձայն որի, քանի որ Աստված 6 օրում ստեղծեց երկինքն ու երկիրը, յոթերորդ՝ շաբաթ օրը հանգստացավ, իսկ Աստծու համար մեկ օրը հազար տարվա պես է, հետևաբար՝ աշխարհի պատմությունը կավարտվի 6000 տարվա ընթացքում, որից հետո 1000 տարի կհանգստանա։

Շաբաթը հիշատակվում է նաև Սուրբ Գրքում՝ արարչագործության սկզբում. «Եվ Աստված իր ձեռքերի գործը վեց օրում ավարտեց, և յոթերորդ օրը ավարտեց, և այդ օրը հանգստացավ և սրբագործեց այն»: Ուշադրություն դարձրեք, զավակներ, թե ինչ է սա նշանակում. «վեց օրում ավարտեց»: Սա նշանակում է, որ Տերը ամեն ինչ կավարտի վեց հազար տարում, քանի որ Նրա մոտ մեկ օրը հավասար է հազար տարվա: Նա Ինքը վկայում է այս մասին՝ ասելով. «Ահա այս օրը հազար տարվա պես կլինի»: Այսպիսով, զավակներ, վեց օրում, այսինքն՝ վեց հազար տարում, ամեն ինչ կավարտվի: «Եվ Նա հանգստացավ յոթերորդ օրը»: Սա նշանակում է, որ երբ Նրա Որդին գա և կործանի չարերի ժամանակը, դատաստան անի չարերի հետ, փոխի արևը, լուսինը և աստղերը, այդ ժամանակ Նա գեղեցիկ կհանգստանա յոթերորդ օրը։
- Բառնաբասի նամակ, գլուխ 15

Ուրիշ եկեղեցու հայրեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվսեբիոս Կեսարացու վկայությամբ[Ն 1] Պապիաս Հիերապոլսեցին (60/70-130 թթ. կամ II դար) սովորեցնում էր, որ «մեռելների հարությունից հետո լինելու է հազարամյա և մարմնավոր Քրիստոսի Թագավորությունն այս երկրի վրա[6]»։

Նահատակ Հուստինոս Փիլիսոփան գրում է. «ես և շատ ուրիշներ ընդունում ենք դա ... սակայն, ... կան շատերը քրիստոնյաներից մաքուր և բարեպաշտ տրամադրությամբ, ովքեր չեն ընդունում դա ... ես և ուրիշ ամեն ինչում խելամիտ քրիստոնյաները գիտենք, որ լինելու է մարմնի հարություն և հազարամյակ Երուսաղեմում, որը կկառուցվի, կզարդարվի և կբարձրացվի, ինչպես հայտարարում էին Եզեկիելը, Եսայիան և ուրիշ մարգարեներ[7] ... իսկ դրանից հետո լինելու է համընդհանուր ... բոլոր մարդկանց հավիտենական հարությունը, ապա՝ դատաստանը[8]»։

Ընդդիմություն և այլակարծություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրեմիլենարիզմի առաջին հայտնի ընդդիմախոսը եղել է Մարկիոնը[Ն 2] (85-160)։ 144 թվականին նա հեռացվեց եկեղեցուց իր ուսմունքի համար։ Նա ուսուցանում էր դուալիզմ, դոկետիզմ, ասկետիզմ, գտնվել է նաև գնոստիցիզմի ազդեցության տակ։ Ժամանակակից և հետագա շատ քրիստոնեական ջատագովներ նրան համարել են հերետիկոս և պայքարել նրա դեմ։ Հայտնի է հատկապես Տերտուղիանոսի «Ընդդեմ Մարկիոնի» տրակտատը։ Նա ունեցել է նաև չափազանց «տարբերվող» տեսակետ Երրորդության վերաբերյալ, իրականում, կարելի է ասել, ժխտելով այն։ Բազմաթիվ ուրիշ հայացքներ Մարկիոնի մոտ նույնպես չեն համընկել եկեղեցում արդեն ընդունված դոգմատիկայի հետ։

Մարկիոնն ուներ սովորական գնոստիցիզմից որոշակիորեն տարբերվող հայացքներ։[Ն 3] Հետագայում քիլիազմը մերժվեց, քանի որ այն սկսեցին ընկալել այլաբանորեն, սակայն Մարկիոնն ավելի շատ կողմ էր գրվածքների բառացի ընկալմանը, առանց այլաբանության։ Առաջնային պատճառը, որի հետևանքով նա չընդունեց պրեմիլենարիզմը՝ Հայտնություն գիրքն ամբողջությամբ մերժելն էր, որի մեջ էլ Հովհաննես առաքյալը գրում էր «հազարամյակի» մասին։[9][10] Մարկիոնը ժխտում էր ամբողջ Հին Կտակարանը, իսկ Նոր Կտակարանի 27 գրքերից ընդունում միայն Մարկոսի ավետարանի կարճ տարբերակը և Պողոս առաքյալի 10 նամակները։

Գայոս Հռոմեացի և ալոգիներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գայոս Հռոմեացին՝ Հռոմի քրիստոնեական եկեղեցու երեցը, առաջիններից էր, ով մերժեց պրեմիլենարիստական վախճանաբանությունը։ Երրորդ դարի սկզբին նա վիճահարույց պնդում կատարեց ու հայտարարեց, որ Հովհաննես առաքյալի աշխատություններ համարվող նույնանուն Ավետարանի ու Հայտնության իրական հեղինակը որպես հերետիկոս ճանաչված Կերինթոսն է։ Համաձայն որոշ պատմիչների վկայության Հովհաննես առաքյալը անվանել է նրան «ճշմարտության թշնամի»։

Նույն ժամանակահատվածում առաջացավ ալոգիների կամ ալոգիացիների աղանդը, որը տարածված էր Փոքր Ասիայում ու նույնպես չեր ընդունում Հովհաննես առաքյալին որպես տվյալ գրքերի իրական հեղինակ։ Ենթադրվում է որ հավանաբար Գայոսը եղել է այդ աղանդի առաջնորդներից կամ գաղափարախոսության հիմնադիրներից մեկը։

Գայոս Հռոմեացու տվյալ պանդումը չափազանց մեծ քննադատության արժանացավ և մերժվեց որպես նոր հերետիկոսություն եկեղեցու կողմից։

Ալեքսանդրյան դպրոց

[խմբագրել | խմբագրել կոդը]
Կղեմես Ալեքսանդրացի Օրիգենես Դիոնիսիոս Ալեքսանդրացի

Օգոստինոս Երանելի

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր «Աստծո քաղաքի մասին» աշխատությունում Օգոստինոսը հիշատակում է սեկստա-սեպտամիլենարիզմի հիմնադրությունները. այն, որ 1000 տարի սրբերը գտնվելու են «շաբաթվա» մեջ, ինչպես նաև վարդապետությունը, համաձայն որի «իբր առաջին հարությունը լինելու է մարմնական», և անմիջապես դրանից հետո շարունակում.

Կարծիքն այդ կարող էր որոշ չափով հանդուրժելի լինել, եթե ենթադրել, որ այդ շաբաթվա մեջ սրբերը ունենալու են որոշ հոգևոր ուրախություն Տիրոջ ներկայությունից։ Մի ժամանակ մենք էլ էինք կարծում այդպես[Ն 4] , բայց քանզի շուտով նրանք պնդում են, որ այն ժամանակ հարություն առածները մատնվելու են ամենաանզուսպ մարմնական խնջույքների, որտեղ լինելու է այնքան ուտելիք և խմելիք, որ նրանք ոչ միայն չե՛ն պահպանելու ոչ մի չափավորություն, այլև կգերազանցեն անհավատության չափը, ոչ ոք, բացի մարմնավորներից, ոչ մի ձևով դրան հավատալ չի կարող[11]
Հետեւաբար, և ներկա ժամանակում էլ է Եկեղեցին Քրիստոսի արքայությունն ու երկնքի արքայությունն։ Դրա համար և ներկա ժամանակում էլ են Նրա սրբերը թագավորում Նրա հետ, թեպետ ոչ այնպես, ինչպես կթագավորեն այն ժամանակ։[Ն 5] Միայն որոմները չեն թագավորում Նրա հետ, չնայած որ աճում են Եկեղեցում ցորենի հետ միասին։[12]

Դիսպենսացիոնալիզմ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Պապիասի պրեմիլենարիստական կողմնորոշումը հաստատում է նաև Հիրենեոս Լիոնացին
  2. Մարկիոնը եղել է մարկիոսնականության հիմնադիրը, որն առաջին դարերում շատերի կողմից դիտվում էր որպես աղանդ
  3. Մարկիոնը շատ աղբյուրներում նշվում է որպես գնոստիկ, սակայն որոշ կրոնագետներ ժխտում դա, թեպետ, հավանականաբար նրանք ունեցել են որոշակի ազդեցություն նրա վրա
  4. Օգոստինոսը հիշատակում է, որ մի ժամանակ նա էլ է եղել տվյալ ուսմունքի կողմնակից, որն այժմ քննադատում է
  5. Օգոստինոսը նկատի ունի այն ժամանակը, որը կգա Հիսուս Քրիստոսի երկրորդ գալստից հետո

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Craig A. Blaising & Darrell L. Bock, Progressive Dispensationalism, Baker Academic, 2000, p. 34–38.
  2. J. N. D. Kelly, Early Christian Doctrines, HarperOne, 1978, p. 465–467.
  3. Oxford Reference, "Premillennialism," https://www.oxfordreference.com/view/10.1093/oi/authority.20110803100342717
  4. Encyclopaedia Britannica, "Premillennialism," https://www.britannica.com/topic/premillennialism
  5. Stanley J. Grenz, The Millennial Maze: Sorting Out Evangelical Options, IVP Academic, 1992, pp. 19–21.
  6. Եվսեբիոս Կեսարացի, «Եկեղեցական պատմություն», գիրք V, գլուխ 39, § 12
  7. «Զրույց Տրիֆոն հրեայի հետ», գլուխ 80
  8. «Զրույց Տրիֆոն հրեայի հետ», գլուխ 81
  9. https://www.newadvent.org/cathen/09645c.htm
  10. https://www.earlychristianwritings.com/marcion.html
  11. Աստծո քաղաքի մասին, գիրք XX, գլուխ VII
  12. Աստծո քաղաքի մասին, գիրք XX, գլուխ VIII

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]