Պրասլեն
Արտաքին տեսք
| Տեսակ | կղզի |
|---|---|
| Երկիր | |
| Մասն է | Սեյշելյան կղզիներ |
| Երկարություն | 12 կմ |
| Լայնություն | 5 կմ |
| Մակերես | 37,58 կմ² |
| Բնակչություն | 8449 մարդ (2015)[1] |
![]() | |
![]() | |
| 4°19′14″S 55°43′56″E / 4.3205555555556°S 55.732222222222°E | |
Պրասլեն (ֆրանսերեն՝ Praslin), կղզի Սեյշելյան կղզեխմբում[2]։ Գտնվում է Հնդկական օվկիանոսում և մտում է Սեյշելյան կղզիների հանրապետության մեջ։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պրասլենը համարվում է կղզեխմբի ամենախոշոր կղզիներից մեկը, որը գտնվում է 36 կմ հեռավորության վրա Մաե կղզուց։ Ընդհանուր տարածքը կազմում է 38 կմ²։
Պրասլենը չնայած Մաե կղզու հետ ունեցած բազմաթիվ ընդհանրությունների, ունի առանձնահատուկ լեռնային լանդշաֆտ։ Գլխավոր առանձնահատկություններից մեկը անձրևային անտառների առատությունն է։
Կղզու գլխավոր բնական հարստությունը համարվում է սեյշելյան արմավենին, որի պտուղները տարբերվում են ոչ միայն իրենց մեծ չափսերով, այլ նաև անսովոր ձևերով։ Այս պտղի արտահանումը պետությանը բերում է մեծ շահույթ։
Սեյշելյան կղզիները սահմանափակում է մտցրել կղզուց սեյշելյան արմավենու արտահանելու համար։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.city-facts.com/praslin-inner-islands/population
- ↑ карта Сейшельские острова // Атлас мира / сост. и подгот. к изд. ПКО «Картография» в 1999 г. ; отв. ред.: Т. Г. Новикова, Т. М. Воробьева. — 3-е изд. стер., отпеч. в 2002 г. с диапоз. 1999 г. — М. : Роскартография, 2002. — С. 282—283. — ISBN 5-85120-055-3.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պրասլեն» հոդվածին։ |
| ||||||||||


