Պրագմատիկական մանկավարժություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պրագմատիկական մանկավարժություն, մանկավարժական ուղղություն, տարածված է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Անգլիայում և այլ երկրներում։

Հիմքում ընկած են պրագմատիզմի գաղափարները։ Հիմնադիրն է Ջոն Դյուին։ Հայտնի է նաև էքսպերիմենտալիզմ, կոնստրուկտիվիզմ, ինստրումենտալիզմ, պրոգրեսիվիզմ անուններով։ Պրագմատիկական մանկավարժությունը ժխտում է դաստիարակության հեռանկարային նպատակը և ընդունում միայն տվյալ իրավիճակից բխող «անմիջական նպատակները», որոնք բավարարելու են երեխայի պահանջները։ Համակարգված կրթությունը փոխարինում է կոմպլեքսային ուսուցմամբ (երեխաների աշխատանքային և խաղային գործունեությամբ)։

Երեխան ինքն է պլանավորում սեփական գործունեությունը, ուսուցիչը հանդես է գալիս իբրև խորհրդատու, օգնական։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 419