Պտտվող բանտ
Պտտվող բանտ (անգլ.՝ rotary jail), 19-րդ դարի վերջին ԱՄՆ Միջին Արևմուտքում որոշ բանտերի ճարտարապետական կառույց։ Բանտախցերն այդպիսի բանտերում տեղակայվում էին միակ ելք ունեցող շրջանաձև բլոկում։ Շրջանաձև բլոկը պտտվում էր իր հորիզոնական առանցքի շուրջ այնպես, որ միակ ելքը միաժամանակ հասանելի էր միայն մեկ բանտախցի։
Կառույց և պատենտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պտտվող բանտը սկզբնապես նախագծվել էր ճարտարապետ Ուիլյամ Բրաունի կողմից և կառուցվել թուջ վերամշակող Haugh, Ketcham & Co. ընկերության կողմից Ինդիանապոլիսի մերձքաղաքային շրջանում՝ Հովիլում (Haughville)։
Առանձնահատկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Շրջանի սեկտորի ձև ունեցող բանախցերը պտտվում էին սանիտարա-կոյուղային համակարգի շուրջը, ինչը այդ ժամանակվա համար անսովոր ճոխություն էր։ Բլոկը կարող էր պտտվել մեկ մարդու կողմից, որը ձեռքով պտտում էր հատուկ սարքը։ Վերջինս կառույցի ստորին հատվածից միացված էր ատամնավոր անիվի հետ, որը պտտում էր խցերի ողջ բլոկը։
Հրաժարում օգտագործումից
[խմբագրել | խմբագրել կոդը]Բանտերը գործնականում միանգամից հանդիպեցին այն փաստին, որ բանտարկյալների վերջույթները տրորվում էին կամ խանգարում էին բանտախցերի բլոկի պտույտին։ Բանտերի մեծամասնությունում ստիպված եղան յուրաքանչյուրի խցին ապահովել անհատական հասանելիություն; Նրանք բոլորը հանվեցին գործարկումից 1939 թվականի հունիսի 22-ին։
Վայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Զանազան աղբյուրներում նման բանտերի թիվը տարբեր է նշվում՝ 6-ից մինչև 18։ Ստորև ներկայացվում են ինը հավաստի և հայտնի վայրերը.
Պահպանված կառույցներ.
- Մոնթգոմերիի շրջանային բանտ և շերիֆի տարածք, Քրոուֆորդսվիլ, Մոնթգոմերի
- Միակ աշխատողը մինչ օրս[1]։
- Քաունսիլ Բլաֆս, Պոտավատոմի
- Գալատին, Դեյվիս
- Շերման, Գրեյսոն
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Marimen, Mark (2008). Weird Indiana: Your Travel Guide to Indiana's Local Legends and Best Kept Secrets. Sterling. էջեր 126. ISBN 978-1-4027-5452-4.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ben L. Ross architects Արխիվացված 2011-07-07 Wayback Machine
- Ben L. Loss History of the Jail Արխիվացված 2011-07-07 Wayback Machine
- Pottawattamie County Jail Արխիվացված 2007-08-14 Wayback Machine
- Indiana Statelib Publication 7028 Արխիվացված 2007-07-21 Wayback Machine
- Патент роторной тюрьмы (с чертежами)(չաշխատող հղում)