Պտղափտում
Արտաքին տեսք

Պտղափտում, մոնիլիոզ, պտղատու ծառերի հիվանդություն։ Հարուցիչները Monilia սեռի անկատար սնկերն են։
Հիվանդության նշաներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիվանդության նշաներն են պտուղների (երբեմն նաև ծաղկաբողբոջների, ծաղիկների, տերևների, մատղաշ ճյուղերի) փտումը և չորացումը։ Հիվանդության զարգացմանը նպաստում է ցուրտ և խոնավ եղանակը։ Մեծ վնաս է պատճառում կորիզավորներին և հնդավորներին։
Վնասատուներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարածված վնասատուներից են
- Monilia cinerea Bonord-ը, որը վնասում է կորիզավորներին։
- Monilia fructigena Pers-ը վնասում է հնդավորներից՝ խնձորենուն, տանձենուն, սերկևիլենուն, կորիզավորներից՝ դեղձենուն, սալորենուն, բալենուն, կեռասենուն, ծիրանենուն։
- Monilia cydonia-ն վնասում է միայն սերկևիլենուն։
Հայաստանում շատ է տարածված հյուսիսարևելյան ու հյուսիսային շրջաններում։ Պտղափտման դեմ պայքարի միջոցներից են ագրոտեխնիկական (մերձբնային տարածությունների փորում և այլն), մեխանիկական (վնասված պտուղների հավաքում և այլն), քիմիական (սրսկում սնկասպաններով և այլն)։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Holst-Jensen, A., L. M. Kohn, K. S. Jakobsen & T. Schumacher 1997a. Molecular phylogeny and evolution of Monilinia (Sclerotiniaceae) based on coding and noncoding rDNA sequences. Amer. J. Bot. 84։ 686-701.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 411)։ ![]() |