Պտղաբերության ծեսեր
| Ենթակատեգորիա | ծիսակատարություն | |
|---|---|---|
| Թեմայով վերաբերում է | religion and agriculture | |
Պտղաբերության ծեսեր, առավել հայտնի որպես կրոնական ծեսեր, որոնց նպատակն է խթանել վերարտադրողականության մարդկանց շրջանում կամ բնության մեջ։ Նման ծեսեր իրականացնող խումբը կոչվում է պտղաբերության պաշտամունքային խումբ[1]։ Այս ծեսերը ներառում են «նախակենդանու զոհաբերություն՝ հանուն պտղաբերության կամ նույնիսկ՝ արարման»[2]։
Ընդհանուր բնութագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]«Պտզաբերության ծեսերը կարող են տեղի ունենալ օրացույցային փուլերով՝ որպես կյանքի փուլի կամ հատուկ արարողություններ․․․հաճախ դրանք ներառված են լինում լայնածավալ կրոնների կամ այլ հասարակական հաստատությունների մեջ»[3]։
Քարանձավային որմնանկարները, որտեղ պատկերված են զուգավորվող կենդանիներ, հիմք են հանդիսացել պտղաբերության մոգական ծեսերի համար, այսպիսի ծեսերը «սիմփատիկ (նմանակողական) մոգության ձև են»[4], որտեղ բնության վրա փորձում են ազդել ծեսի ընթացքում կատարվող օրինակի միջոցով։ Երբեմն ծեսերը «հողի պարարտության կամ կանանց պտղաբերության վրա ազդեցություն ունենալու նպատակով ներառում են ֆալլիկ պաշտամունքի որոշ տարրեր»[5]։
Աշխարհագրական տարատեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հին Հունաստան
[խմբագրել | խմբագրել կոդը]Դասական Հունաստանում պտղաբերության ծեսերի գլխավոր կերպարը Դեմետրան էր՝ պտղաբերության աստվածուհին։ Նրա ծեսերի ժամանակ նշում էին տարվա եղանակների հաջորդականությունը, բույսերի ու մրգերի առեղծվածը՝ ըստ տարվա եղանակի դրանց առկայությամբ[6]։ Սակայն կանանց նվիրված տոնախմբությունների մեծ մասը որոշ կերպով առնչվում էր կնոջ՝ որպես պտղաբեր էակ լինելու գործառույթի հետ(ինչը նրան թույլ էր տալիս խթանել գյուղատնտեսության բերիությունը)[7]։
Հաշվի առնելով Դիոնիսոսի կապը բերքահավաքի հետ, զարմանալի չէ նրան տեսել Դեմետրայի և Կորայի հետ Էլևսինյան խորհուրդներիում, քանզի նա ևս կենսատվություն էր խորհրդանշում[8]։
Փյունիկիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Հին Փյունիկիայում ավանդույթ էր բերքահավաքի ժամանակ հատուկ զոհաբերություն կատարել, որթատունկի ոգին արթնացնելու համար, մինչդեռ ձմեռային պտղաբերության ծեսը, որը կատարվում էր թառամող որթատունկը վերականգնելու համար, ներառում էր «ուլին եփել իր մոր կաթի մեջ»։ Սա քանայական սովորույթ էր, որը Մովսեսի օրենքի կողմից դատապարտվել և պաշտոնապես արգելվել է[9]։
Ադոնիսի մահը, որը բուսականության ոգին էր և մարմնավորվում էր հացահատիկի սերմը, նշվում էր փյունիկյան տոներից ամենագեղեցիկով, տոնվում անմիջապես բերքահավաքից հետո[10]:
Ավստրալիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Դյուրկհայմն ուսումնասիրել է ավստրալիական արարողությունները, որոնց նպատակն էր ապահովել այն կենդանական կամ բուսական տեսակների բարգավաճումը, որոնք տոհմի համար ծառայում էին որպես տոտեմ[11]: Նման արարողությունները լինում էին ինչպես ընծայաբերությունների տեսքով (արյունալի կամ այլ), այնպես էլ ծեսերի, որոնք բաղկացած են շարժումներից և ճիչերից, որոնց նմանակելով այն կենդանու վարքն ու կեցվածքը, որի վերարտադրությունն ակնկալվում է[12]:
Դյուրկհայմը եզրակացրեց, որ քանի որ ծեսերը, հատկապես որոշակի ժամանակաշրջանին պատկանող, բնությունից ոչինչ չեն պահանջում, բացի իր սովորական ընթացքին հետևելուց, զարմանալի չէ, որ բնությունը սովորաբար դրանց հնազանդվում է[13]:
Քրիստոնեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիսուս Քրիստոսի առակներում, ինչպիսին է «Սերմնացանի առակը», «սերմնացանը ցանում է խոսքը», որտեղ սերմը Աստծո խոսքն է[14]: Մանանեխի հատիկի և աճող սերմի առակները բացատրում են Աստծո արքայությունը, որտեղ աճը կախված է Աստծուց, այլ ոչ թե մարդուց, և ընթանում է իր սեփական ժամանակացույցով[15][16]: Հովհաննես 12:24-ում Հիսուսի մահն ու հարությունը համեմատվում են հատիկի հետ, որն ընկնում է հողի մեջ և մեռնում՝ նախքան բազմաթիվ սերմեր տալը[17]: Շատ քրիստոնեական ավանդույթներում Զատկի լուսաբացի պատարագը կամ Հարության ժամերգությունն անցկացվում է գերեզմանատանը («Աստծո ակր»), որտեղ ննջեցյալների մարմինները «ցանվում են որպես սերմ»[18]:
Պտղաբերության բազմաթիվ ծեսեր, որոնք ունեն հոգևոր ակունքներ, ինչպես օրինակ՝ եվրոպացի քրիստոնյաների և հեթանոսների մոտ, իրենց մեթոդները քաղել են դավանանքների առասպելներից, պատկերագրությունից և ծիսական սովորույթներից[19]: Գյուղատնտեսական գործելակերպը դերը «վայրի բնությունը» բնակելի վայրերի վերածելու գործում գերակշռող էր Արևմուտքում: Կրթության և բժշկության հետ մեկտեղ գյուղատնտեսությունն օգնեց տարածել արևմտյան ուժն ու ազդեցությունը քրիստոնեական առաքելությունների միջոցով[20]:
Արաբիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Որոշ հեղինակներ կարծում են, որ նախաիսլամական ժամանակներում Քաաբայի շուրջ տեղի են ունեցել պտղաբերության ծեսեր: Քաաբայի աշնանային ուխտագնացության ժամանակ իրականացվող արարողությունները ներառում էին մերկ շրջապտույտ (թավաֆ), հսկում Արարատ լեռան առջև, ընծաներ Մինայի սյուներին և զոհաբերություններ: Ըստ Բարնաբի Ռոջերսոնի՝ հավանական է, որ այս ծեսերը պտղաբերության պաշտամունքի մաս են կազմել՝ ապահովելով կյանքի շրջափուլի շարունակականությունը: Այդ պաշտամունքում երկրպագվում էր եռամիասնությամբ ներկայացված Մայր աստվածուհին, ինչպես նաև հերոս երիտասարդ աստվածը, ով մահանում և վերածնվում էր անվերջ շրջափուլով՝ շնորհիվ իր հոր՝ Գերագույն աստծո: Սա խորհրդանշվում էր գյուղատնտեսությամբ և երկնային մարմինների շարժումով: Ալլաթը պտղաբերության աստվածուհին էր, իսկ Մանաթը և Ալ-Ուզզան նրա մակդիրներն էին: Թուրայզան կամ Մուզդալիֆան հերոս երիտասարդ աստվածն էր, իսկ Ալլահը՝ հայրը։ Բենջամին Ուոքերը նշում է, որ Քաաբան մեծարվել է օրգիաներով (խնջույքներով), և որ նրա անունը նշանակում է «կույս»։ Պտղաբերության ծեսերը տեղի էին ունենում Մայր աստվածուհու տաճարներում, և կանաչ գույնը ասոցացվում էր նրա հետ[21][22]։
Իսլամական ավանդույթներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Որոշ իսլամական ավանդույթներում հավատում են, որ ծառը փոխանցում է իր օրհնությունը (բարաքա), ուստի գերեզմանների վրա ծառեր են տնկվել: Մարդկանց ճյուղերով հարվածելու սովորույթը սկիզբ է առել հին պտղաբերության ծեսից, որտեղ ծառը փոխանցում է իր կենսական ուժը: Այս սովորույթը կիրառվել է միջնադարյան Եգիպտոսում, հատկապես Կահիրեում, Իֆրիտ ալ-մահմալ կոչվող մի ծաղրածուի կողմից, երբ ցուցադրվում էր Քաաբայի ծածկոցը տեղափոխող մահմալը: Նմանատիպ պրակտիկա հանդիպում է նաև Հնդկաստանի Դեկկանի տարածաշրջանում՝ Մուհարամի ժամանակ: Մեքքա մեկնող ուխտավորներին և սրբերի դամբարաններին նույնպես պսակներ են դնում, քանի որ հավատում են, որ դրանք պահպանում են ծառի կենսական ուժը[23]:
Մեզոամերիկա
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղատնտեսական պտղաբերությունը եղել և մնում է Մեզոամերիկայի մշակույթների առաջնային մտահոգությունը: Մեզոամերիկայի բնիկ համայնքների կողմից իրականացվող շատ ծիսական գործողություններ ուղղված էին հողի և անձրևի աստվածություններին, քանի որ պտղաբերության նրանց ընկալումը սերտորեն կապված էր աշխարհագրական առանձնահատկությունների հետ, ինչպիսիք են ջրային տարածքները, լեռները և քարանձավները: Մեզոամերիկայում հավատում էին, որ գյուղատնտեսական հաջողությունն ուղղակիորեն կապված է գոյատևման և բարգավաճման հետ: Այդ պատճառով անձրևի և երկրի աստվածներին մատուցվող արարողություններն ու կրոնական ծեսերը նրանց սոցիալ-կրոնական կազմակերպության անբաժանելի մասն էին: Հնագիտական ապացույցները վկայում են պտղաբերության ծեսերի հսկայական կարևորության մասին օլմեկների, մայաների և ացտեկների քաղաքակրթությունների համար[24]:
Ժամանակակից զուգահեռներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կարծիք կա, որ գիտության առասպելի հիմքում ընկած են պտղաբերության ծեսերը, որոնք ապահովում են տեխնոլոգիական նորարարությունների շարունակական զարգացումները[25]։
- Էրիկ Բերնը նշում է, որ "the Adult helpnik" բառապաշարը (ծնողական խորհուրդներ, հոգեբանություն, հոգեվերլուծություն, հասարակագիտություն) կարող է օգտագործվել "Rite of Spring" ծեսում, որտեղ զոհի աղավաղված հոգեկանը անտեսվում է այն ակնկալիքով, թե նա ի վերջո կհավաքի ինքն իրեն և դրանից հետո կդառնա ավելի բեղմնավոր[26]:
- Ֆրեյդը ժամանակակից հարսանեկան ծիսակարգը դիտարկում է որպես ծիսական օրգիայի մի տեսակ[27]։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թ․Ս․ Էլիոտ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Ամայի երկիրը» (The Waste Land) պոեմում Էլիոտը կարոտով է հիշում ծիսական պրակտիկայի վրա հիմնված հասարակությունը, պտղաբերության ծեսերը, որոնց մասնակիցները նմանակում են բնական շրջափուլերի անկումն ու վերադարձը։ Ինչպես նա հետագայում պիտի ձևակերպեր. «Պահելով տակտը, պահելով իրենց ռիթմը պարի մեջ, ինչպես իրենց կյանքում՝ կենդանի եղանակների մեջ»[28]։
Ծանոթագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ananti, Emmanuel (1986 թ․ հունվար). AnthonyBonanno (ed.). Archaeology and Fertility Cult in the Ancient Mediterranean: First International Conference on Archaeology of the Ancient Mediterranean. B R Gruner Publishing. ISBN 9789027272539.
- ↑ Aniela Jaffé, in C. G. Jung, Man and his Symbols (1978) p. 264
- ↑ Thomas Barfield, The Dictionary of Anthropology (1997) p. 184
- ↑ Jaffé, p. 261
- ↑ Willard Bohn, Apollinaire and the Faceless Man (1991) p. 66
- ↑ M. I. Finley, The World of Odysseus (Penguin 1967) p. 158
- ↑ J. Boardman et al, eds., The Oxford History of the Classical World (Oxford 1991) p. 269–70
- ↑ F. Guirand ed., The New Larousse Encyclopedia of Mythology (1968) p. 160
- ↑ Guirand, p. 77–9
- ↑ Guirand, p. 81–2
- ↑ Emile Durkheim, The Elementary Forms of the Religious Life (London 1971) p. 327
- ↑ Durkheim, p. 351
- ↑ Durkheim, p. 361
- ↑ Barnes, Charles Randall (1912). The People's Bible Encyclopedia: Biographical, Geographical, Historical, and Doctrinal : Illustrated by Nearly Four Hundred Engravings, Maps, Chats, Etc (անգլերեն). People's Publication Society.
- ↑ Longenecker, Richard N. (2000). The Challenge of Jesus' Parables (անգլերեն). Wm. B. Eerdmans Publishing. ISBN 978-0-8028-4638-9.
- ↑ Edwards, James R. (2002). The Gospel According to Mark (անգլերեն). Wm. B. Eerdmans Publishing. ISBN 978-0-8028-3734-9.
- ↑ «John 12:24 Truly, truly, I tell you, unless a kernel of wheat falls to the ground and dies, it remains only a seed; but if it dies, it bears much fruit». biblehub.com. Արխիվացված օրիգինալից 2021-09-17-ին. Վերցված է 2021-11-17-ին.
- ↑ «Definition of DIASPORA». www.merriam-webster.com (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021-11-17-ին. Վերցված է 2021-11-17-ին.
- ↑ «Ancient Roots, Historical Challenges». pluralism.org (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021-11-24-ին. Վերցված է 2021-11-17-ին.
- ↑ Sundkler, Bengt; Steed, Christopher (2000-05-04). A History of the Church in Africa (անգլերեն). Cambridge University Press. ISBN 978-0-521-58342-8.
- ↑ Rogerson, Barnaby (2010 թ․ նոյեմբերի 4). The Prophet Muhammad: A Biography. Hachette UK. էջ 22. ISBN 9780748124695. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 28-ին.
- ↑ Maria Zalewski, Wojciech (2012 թ․ փետրվարի 13). The Crucible of Religion: Culture, Civilization, and Affirmation of Life. Wipf and Stock. էջ 269. ISBN 9781630875329. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 28-ին.
- ↑ Schimmel, Annemarie. Deciphering the signs of God: a phenomenological approach to Islam. State University of New York Press. էջ 19. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 28-ին.
- ↑ Arnold, Philip P. "Fertility." In David Carrasco (ed). The Oxford Encyclopedia of Mesoamerican Cultures. : Oxford University Press, 2001
- ↑ F. A Kreuzinger, The Religion of Science Fiction (1986) p. 42
- ↑ Eric Berne, What Do You Say After You Say Hello? (1974) p. 325
- ↑ Freud Sigmund (1953). On Sexuality Three Essays On The Theory Of Sexuality Vol-7.
- ↑ T. S. Eliot, "East Coker", in The Complete Plays and Poems (London 1985) p. 178
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պտղաբերության ծեսեր» հոդվածին։ |