Պսկովի Հանրապետություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Պսկովի հանրապետություն
Псковская Республика

Զինանշան
Символ господарства Псковского.png
Królestwo Polskie i Wielkie Księstwo Litewskie w 1466 r..svg
Կարգավիճակպատմական պետություն
Պետական լեզուԵկեղեցական սլավոնական
ՄայրաքաղաքՊսկով
Պետական կարգխառը կառավարում
Կրոնուղղափառություն
Հիմնադրված է1348 թ.

Պսկով (լատ.՝ Plescoviae[1]), տարբեր ժամանակահատվածներում հայտնի որպես՝ Պսկովի իշխանապետություն (ռուս.՝ Псковское княжество) կամ Պսկովի հանրապետություն (Псковская Республика), պետական կազմավորում միջնադարյան Ռուսիայում 13-րդ դարի 2-րդ կեսից 16-րդ դարի սկզբին։

Առաջացել է Ռուսիայի մասնատումից (12-րդ դար) հետո։ Պսկովը իր հարակից տարածքով (Վելիկայա գետի ավազան, Չուդ և Պսկով լճերի ու Նարովա գետի շրջանը) մտել է Նովգորոդի ֆեոդալական հանրապետության մեջ՝ պահպանելով որոշ ինքնավարություն։

Լիվոնյան օրդենի դեմ պայքարին (1240 և 1242 թվականներին) մասնակցելու շնորհիվ մեծացել է Պսկովի նշանակությունը և 13-րդ դարի կեսից այն փաստորեն դարձել է ինքնուրույն (իրավաբանորեն ձևակերպվել է 1348 թվականին)։

Նովգորոդյան բոյարները դադարել են Պսկով ուղարկել իրենց կառավարիչներին, և Պսկովը Նովգորոդից կախյալ է մնացել միայն եկեղեցու առումով։

Պսկովի հանրապետությունում տարածված է եղել երկրագործությունը, ձկնորսությունը, զարգացած էին արհեստները (դարբնությունը, շինարարական գործը, ոսկերչությունը), առևտուրը (հատկապես՝ Նովգորոդի և մյուս ռուսական, մերձբալթիկյան ու արևմտաեվրոպական քաղաքների հետ)։

Եղել է խոշոր առևտրաարհեստավորական կենտրոն։ Պսկովի հանրապետությունում (ի տարբերություն Նովգորոդի հանրապետության) չկային խոշոր ավատատերեր։ Պսկովյան հանրապետությունում ձևավորված սոցիալական հարաբերություններն արտացոլվել են Պսկովյան դատաստանագրքում։ Պետությունը ղեկավարում էր Վեչեն, որին ենթակա էին իշխանները։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 408 CC BY-SA icon 80x15.png