Պուրվիլի լողափը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox artiste.png
Պուրվիլի լողափը
Beach at Pourville.jpg
տեսակգեղանկար
նկարիչԿլոդ Մոնե
տարի1882
բարձրություն60±1 սանտիմետր
լայնություն73±1 սանտիմետր
ստեղծման վայրHautot-sur-Mer?
ուղղությունիմպրեսիոնիզմ
ժանրծովանկար
նյություղաներկ և կտավ
գտնվում էNational Museum Poznań?
հավաքածուNational Museum Poznań?
Beach in Pourville Վիքիպահեստում

«Պուրվիլի լողափը» (ֆր.՝ Plage de Pourville) ֆրանսիացի նկարիչ Կլոդ Մոնեի նկարն է։ Հանդիսանում է 1882 թվականին փոքրիկ ծովափնյա հանգստավայրում՝ Պուրվիլում (ներկայումս մտնում է Օտո–սյուր–Մեր շրջանի մեջ, Հյուսիսային Ֆրանսիա՝ Դյեպի մոտակայք) ստեղծված Մոնեի նկարներից մեկն է։ 1906 թվականին կտավը գնվել է Պոզնանի Ազգային թանգարանի կողմից։ Սա Լեհաստանում գտնվող Մոնեի միակ աշխատանքն է, որը հասու է լայն մասսաների։ 2000 թվականի սեպտեմբերին նկարը թանգարանից գողացվել է։ 2010 թվականի հունվարի 12–ին նկարը գտնվել է և վերադարձվել թանգարան[1]։

Գողություն և վերադարձ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարը, որն այն ժամանակ գնահատվել է 1 միլիոն դոլար, Պոզնանի Ազգային թանգարանից գողացվել է 2000 թվականի սեպտեմբերին։ Այն կտրվել–հանվել է շրջանակից և փոխարինվել կրկնօրինակով։ Գողությունը հայտնաբերվել է 2000 թվականի սեպտեմբերի 19-ին։ Երկար ժամանակ ոստիկանությունը փորձել է պարզել այն անձի ինքնությունը, որը թանգարանում իրականացրել է նկարի կրկնօրինակը, այն տեղի է ունեցել գողության հայտնաբերումից երկու օր առաջ։

2010 թվականի հունվարի 12–ին նկարը գտնվել է։ Լեհաստանի հարավում գտնվող քաղաքում՝ Օլկուշում, ոստիկանությունը ձերբակալել է 41-ամյա Լեհաստանի քաղաքացու, որը կեղծ նկարի հեղինակն էր, ինչն ապացուցվել է մատնահետքերով։[2].

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Stolen Monet painting recovered in Poland // BBC News.
  2. Poland's stolen Monet found, suspect arrested // Agence France Presse. Архивировано из первоисточника 4 Հունվարի 2013.