Պուրեպեչա (ժողովուրդ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Պուրեպեչա
Ձկնորս-պուրեպեչան Պացկուարո լճի ափին (2005)
Ընդհանուր քանակ

127,318[1] (2010)

Բնակեցում
ՄեքսիկաՄեքսիկա
Միչոական
Լեզու(ներ)
պուրեպեչա
իսպաներեն
Հավատք(ներ)
կաթոլիկություն, ավանդական կրոն

Պուրեպեչա (իսպ.՝ P’urhépecha, հնդկացիական անվան գրադարձություն), երբեմն կոչվում են տարասկի կամ տարասկո (իսպ.՝ tarasco), Մեքսիկայի հնդկացիական ժողովուրդ, որը բնակվում է Միչոական նահանգի հյուսիս-արևմուտքում, հիմնականում Ուրուապան և Պացկուարո քաղաքների մոտ։ Պուրեպեչա մեկուսացված լեզվով խոսում է մոտ 100 000 մարդ։ Վերջին ժամանակահատվածում փորձեր են ձեռնարկվում տեղական դպրոցներում պուրեպեչա լեզվի դասընթացների կազմակերպումը։

Գոյություն ունի մի քանի վարկած, թե ինչպես պետք է անվանել տվյալ ժողովրդին։ «Պուրեպեչա» անվանումը դա նրանց ինքնանունն է, մինչդեռ «տարասկո» անվանումը՝ բառ է նրանց լեզվից, որը թարգմանաբար նշանակում է «աներ» կամ «աներորդի»։ Նրանց հարևան և վաղ մրցակիցներ՝ ացտեկները, նրանց անվանում են «միչվակե», Michhuàquê («ձկնորսներ»), այստեղից էլ առաջածել է Միչոական նահանգի անվանումը։

Պուրեպեչաները պահպանում են բազմաթիվ հին ավանդույթներ, այդ թվում իրենց Նոր Տարին, որը նրանք նշում են փետրվարի 1-ին։ Այդ տոնում միահյուսվել են տեղական և կաթոլիկական ավանդույթները։

Պուրեպեչաների օրացույցը նման է ացտեկների օրացույցին նրանով, որ նրանում տարին բաղկացած է 18 ամսից, որոնք իրենց հերթին ներառում են 20 օր (veintenas) գումարած լրացուցիչ 5 տոնական օր։ Նոր Տարին սովորաբար նշում են այն օրը, երբ երևում է Օրիոնի համաստեղությունը[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պուրեպեչա տղամարդիկ ձկնորսական ցանց են հյուսում, 1899 թվական:

20-րդ դարի հնէաբանները պուրեպեչան նույնացնում էին Հանքահորային գերեզմանների ավանդույթի հետ։ Ավելի ուշ հետազոտությունները ցույց են տվել, որ այդ մշակույթը գոյություն է ունեցել պուրեպեչաների գալուց առաջ և ոչնչացվել է վերջիններիս կողմից, որոնք արևմտյան Մեքսիկայի տարածքում ստեղծել են Տարասկո պետությունը։

Պուրեպեչա ժողովուրդների կողմից ստեղծված Տարասկո պետությունն եղել է Մեզոամերիկայի խոշորագույն նախակոլումբյան քաղաքակրթություններից մեկը։ Պետության մայրաքաղաքը Ցինցունցան քաղաքն էր։ Տարասկոյի ճարտարապետության համար բնորոշ էր «T» տառի տեսքով աստիճանակերպ բուրգերի կառուցումը։ Պուրեպեչայի նախակոլումբյան արհեստավորները փետուրներից խճանկար էին պատրաստում, ինչի համար օգտագործում էին կոլիբրիի փետուրներ, որոնք տարածաշրջանում ճոխություն էին համարվում։ Ացտեկական կայսրությունը չկարողացավ հպատակեցնել պուրեպեչաներին, չնայած բազմաթիվ փորձերի, ներառյալ 1479 թվականի դաժան պատերազմը։ Հնարավոր է, որ դա բացատրվում է նրանով, որ պուրեպեչաները տիրապետում էին մետաղի՝ հատկապետ պղնձի մշակման արվեստին, և մինչ օրս չեն կորցրել այն։ Չնայած մրցակցությանը, պուրեպեչաների հետ առևտրային կապեր էին հաստատում հարևան հին մեքսիկական պետությունները։ Հիմնականում առանձնահատուկ պահանջարկ ունեին պղնձե կացինները։

Իմանալով այն մասին, որ Ացտեկական կայսրությունը հպատակվել է իսպանացիներին, իսկ տեղական բնակչությունը նվազել է ծաղկախտի պատճառով, թագավոր Տանգախուան II1525 թվականին կամավոր երդվել է որպես իսպանական թագի վասալ։ Ըստ լեգենդի, 16-17 տարեկան Էրենդիրա արքայադուստրը գլխավորել է պուրեպեչա ժողովրդի ապստամությունը, ընդ որում պուրեպեչաները սովորեցին հակառակորդից գրավված ձիերին հեծնելու ընտելացնել և դրանք օգտագործել պատերազմում։

1530 թվականին Մեքսիկայի նահանգապետ Նունյո Բերտրան դե Գուսմանը թալանել է տարածաշրջանը և հրամայել մահապատժի ենթարկել Տանգախուան II-ին, ինչը քաոս և բռնության ալիք է բարձրացրել։

1533 թվականին իսպանացի թագավորը Միչոականում դատավոր և եպիսկոպոս է նշանակել Վասկո դե Կիրոգային, որը կարգուկանոն է հաստատել և կազմակերպել գաղութային վարչակազմ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Purépecha»։ Secretaría de Educación Pública։ Վերցված է 21 September 2015 
  2. Quintanar Hinojosa Beatriz (February 2008)։ [www.mexicodesconocido.com.mx «Breves»]։ México Desconocido 372: 9 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]