Պուտինի ծրագիրը
«Պուտինի ծրագիրը», քաղաքական կլիշե, որը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի քաղաքական և տնտեսական ծրագիրն է։ Այն երբեք չի հրապարակվել, քանզի երբեք վերջնականապես չի ձևակերպվել, և հանրությանը հայտնի է լոզունգների և ընդհանուր ուղվածության մասին խոստումների ձևով։ «Պուտինի ծրագրի» լոզունգը «Միասնական Ռուսաստան» կուսակցության հիմնական կարգախոսն էր պառլամենտական և նախագահական ընտրությունների ժամանակ համապատասխանաբար 2007 և 2008 թվականներին։
«Պուտինի ծրագիր» արտահայտությունը քաղաքական շրջադարձեր է ներմուծել «Միացյալ Ռուսաստանի» Բարձրագույն խորհրդի ներկայացուցիչ Բ.Վ. Գրիզլովը։ «Պուտինի ծրագր»ի հայեցակարգը առաջին անգամ 2007 թվականի մայիսին բացել է Քաղաքական և տնտեսական հարաբերությունների գործակալության գլխավոր տնօրեն և «Միացյալ Ռուսաստանի» անդամ Դմիտրի Օրլովը [1]. Նրա հայեցակարգին համապատասխան, Պուտինի ծրագրում ներառված են ժողովրդավարության ազգային մոդելի զարգացումը, «ռուսական աշխարհի» համախմբումը (կոնսոլիդացիա), տիրապետող կուսակցության համակարգը, արդար հասարակությունը, նորամուծությունների տնտեսությունը, խոշոր կորպորացիաների վրա ներդրումը և պաշտոնապես հաստատված հաջորդականությունը։ 2007 թվականի մայիսի 22-ին «Միացյալ Ռուսաստանի» Բարձրագույն և Գլխավոր խորհուրդների հավելյալ նիստին Բ.Վ. Գրիզլովը ներկայացավ ««Միացյալ Ռուսաստան» կուսակցության Պուտինի ծրագրի իրականացման մասին» քաղաքական զեկույցով[2]։
«Արդար Ռուսաստան» կուսակցությունը նույնպես կիրառել է հետևյալ լոզունգը «Պուտինի ծրագիրը արդարության հաղթանակն է» տեսքով[3]։ 2008 թվականի փետրվարի 26-ին Սվերդլովսկի մարզի տեղական դատարանը որոշեց, որ «Պուտինի ծրագիրը» «Միացյալ Ռուսաստան» կուսակցության սեփականությունը չի հանդիսանում և թույլատրեց Ռուսաստանի քաղաքացիներին օգտագործել այն` ըստ իրենց հայեցողության։ Դատարանում բողոք է հարուցվել Եկատերինբուրգի քաղաքապետի թեկնածու անկուսակցական Ալեքսեյ Եսաուլկովի գովազդային հոլովակների եթերից հանելու մասին ընտրական կոմիտեի որոշման համար։ Պատճառը տեսահոլովակներում` առանց «Միացյալ Ռուսաստանի» թույլատրության «Պուտինի ծրագիր» բառակապակցության օգտագործումն էր։ Ընտրական կոմիտեի կարծիքով` Եսաուլկովը իրավունք չուներ օգտագործել այդ բառակապակցությունը, քանի որ այն կուսակցության մտավոր սեփականությունն էր։ Բայց դատարանը չհամաձայնեց ընտրական կոմիտեի փաստարկների հետ[4]։
Պուտինը «Պուտինի ծրագրի» մասին[խմբագրել | խմբագրել կոդը]
2007 թվականի սեպտեմբերի 14-ին միջազգային «Վալդայ» բանավեճային ակումբում`արտասահմանյան քաղաքագետների և լրագրողների հետ հանդիպման ժամանակ, Վլադիմիր Պուտինը պատասխանել է «Միացյալ Ռուսաստանի»` Պուտինի ծրագրի իրականացման հետ կապված նախընտրական կարգախոսների մասին հարցին.[5]
![]() |
- Այս կարգախոսը ես չեմ հորինել, այն իսկապես ստեղծել են «Միացյալ Ռուսաստանում»։ Ուղիղ ասած, խոսքը գնում է այն մասին, որ Դաշնային Խորհրդին ուղղված բոլոր ուղերձներում` վերջին յոթ տարիների ընթացքում, բացառապես յուրաքանչյուրում (համենայն դեպս, վերջին հինգ տարում հաստատ) կար այս Ուղերձից որևէ հիմնական մաս` նվիրված պետության կենսագործունեության այս կամ այն բնագավառի կարճաժամկետ պլանում զարգացմանը։ Դա տնտեսությունն է, սոցիալական ոլորտը, քաղաքականությունը, միջազգային գործունեությունը։ Ամեն տարի եղել է որևէ հիմնական մաս։ Եվ եթե բոլոր հիմնական մասերը միավորենք կուռ համակարգում, ապա այն կարելի է համարել կարճ ժամանակահատվածում պետության զարգացման ծրագիրը։
Ես այդ մասին խոսել եմ իմ այս տարվա Ուղերձում։ Ես այդպես էլ ասել եմ, որ եթե մենք նայենք, թե ինչ է ձևակերպվել վերջին տարիների ուղերձներում, կտեսնեք, որ հենց դա է պետության զարգացման ծրագիրը։ Բայց նրանք նախընտրական պայքարի պայմաններում դա ձևակերպել են որպես «Պուտինի ծրագիր»... Այն օգտվում է բնակչության աջակցությունից։ Ես հիմա ասում էի Նիկոլայ Զլոբինին` պատասխանելով նրա հարցին, որ այս «ծրագրում» սոցիալական բնույթի շատ հարցեր կան։ Ռուսաստանին, որպես անկախ արտաքին քաղաքականություն վարող պետություն ներկայացնելը նույնպես աջակցվում է բնակչության ճնշող մեծամասնության կողմից։ Այս ամենը կուսակցությանը հնարավորություն է տվել ձևակերպել այն որպես «Պուտինի ծրագիրը»` հաշվի առնելով գործող նախագահի բավական բարձր վարկանիշը։ Այսօր դա այդպես է, երեկ` գուցե այլ կերպ էր, իսկ վաղը` կարող է ինչ-որ բան փոխվել։ Բայց նախընտրական ընկերության մուտքի մոտ, այն մարդկանց տեսանկյունից, ովքեր ձևակերպում են այդ կարգախոսները, դա լիովին հիմնավորված է։ Ես դրան դեմ չեմ[6]
|
![]() |
Հանրային կարծիք[խմբագրել | խմբագրել կոդը]
2007 թվականի սեպտեմբերի վերջին Հանրային կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոնը սոցիոլոգիական ուսումնասիրություն կատարեց, որի արդյունքում պարզվեց, որ այդ ժամանակաշրջանում մարդկանց 70 %-ը դժվարացել են պատասխանել, թե ինչում է կայանում «Պուտինի ծրագիրը»։ Հարցվածների 12 %-ը (ովքեր գեթ մի փոքր գաղափար ունեն «Պուտինի ծրագրի» մասին), կարծում են, որ այդպիսի ծրագիրը պետք է երկրին, և որ այն պիտի իրագործի հենց Վլադիմիր Պուտինը [7]։ 2007 թվականի նոյեմբերի 29-ին Ռուսաստանի Դաշնության Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեյի նախագահ Գենադի Զյուգանովը «Պուտինի ծրագիրն» անվանել է «պրոպագանդիստական միֆ»` հայտարարելով, որ հետևյալ փաստաթուղթը գոյություն չունի[8].
![]() |
- Այդ ի՞նչ ծրագիր է, որի հետ ոչ ոք չի կարող ծանոթանալ։ Երևի այն Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունում է պահվում, եթե նույնիսկ «Միացյալ Ռուսաստանի» պատգամավորները չեն կարդում, որպեսզի ծանոթացնեն ժողովրդին ծրագրի հետ
|
![]() |
Աջակողմյան ուժերի միությունը Պետական դումայի 2007 թվականի ընտրության ժամանակ օգտագործել է այս կարգախոսը. «Ծրագիր թե՞ ազատություն»։
Երգիծական հոլովում[խմբագրել | խմբագրել կոդը]
«Պուտինի ծրագիր» արտահայտության ձևավորումից անմիջապես հետո այն սկսվեց ծաղրանքի ենթարկվել ռուսական համացանցային հասարակության կողմից։
- «Պլան» բառի սլենգային իմաստի օգտագործումը որպես թմրանյութ մարիխուանա բառի հոմանիշ.
- Առաջին անգամ կիրառվել է Վլադիվոստոկի «Կորեական LЁDչիկներ» խմբի կողմից, որը հանդես է եկել «Պուտինի պլանը» երգով` «Միացյալ Ռուսաստանի» նիստում Պուտինի ելույթից հետո[9][10]։
- 2007 թվականի նոյեմբերի 20-ին «Աջակողմյան ուժերի միության» մոսկովյան մասնաճյուղը աջակցեց Թմրանյութերի կառավարման Ռուսաստանի Դաշնության դաշնային ծառայությանը ուղղված նամակին, խնդելով «պարզել, արդյո՞ք Պուտինի պլանը իրենից թմրանյութ չի ներկայացնում»[11]։
- 2007 թվականի հոկտեմբերի 17-ին Անգլիայի ֆուտբոլի հավաքականի նկատմամբ տարած Ռուսաստանի ֆուտբոլի հավաքականի հաղթանակից հետո թերթերում կային գրառումներ. «Մակլարենի ծրագիրը Ռուսաստանի հաղթանակն է»։
- 2007 թվականի նոյեմբերի 28-ին Պետական դումայի ընտրության նախօրյակին, «Պատերազմ» և «Բոմբիլի» արտ-խմբերը անվավեր ակցիա կատարեցին`«ՊՊ(Памятник Пригову vs План Путина)», որը հայտնի էր նաև «Պուծկինի պլանը» անվամբ։
- «Խնձոր» կուսակցության առաջնորդ Սերգեյ Միտրոխինը հայտարարել է, որ Պուտինի ծրագիրը կայանում էր ցմահ երկիրը կառավարելու մեջ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Дмитрий Орлов. План Путина, РИА Новости, 21.05.2007
- ↑ Борис Грызлов: План Путина мы обязаны реализовать в полном объёме, официальный сайт «Единой России», 22.05.2007(չաշխատող հղում)
- ↑ Новости от 1 октября. «Коммерсант»: в Рязани сняты плакаты «План Путина — победа справедливости!»
- ↑ Свердловский облсуд лишил «Единую Россию» авторских прав на «План Путина»
- ↑ «Встреча с участниками международного дискуссионного клуба «Валдай», официальный сайт Президента РФ, 14.09.2007.»։ Արխիվացված է օրիգինալից 2013-05-28-ին։ Վերցված է 2013-05-30
- ↑ Владимир Путин: Безусловно, поддержу на выборах «Единую Россию», 20.09.2007(չաշխատող հղում)
- ↑ ВЦИОМ, Пресс-выпуск № 786, 8 октября 2007
- ↑ Рабочая поездка Председателя ЦК КПРФ Г. А. Зюганова в Оренбургскую область // Официальный сайт КПРФ, 29 ноября 2007
- ↑ ПОЛИТ.РУ. «Корейские LЁDчики» предлагают «Единой России» купить песню «План Путина».
- ↑ NEWSru.com. Группа из Владивостока спела про «План Путина». Получился растаманский политический памфлет.
- ↑ СПС просит Госнаркоконтроль проверить «план Путина» на психотропные свойства