Jump to content

Պուջա Բհատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պուջա Բհատ
հինդի՝ पूजा भट्ट
գուջարաթի՝ પૂજા ભટ્ટ
Ծնվել էփետրվարի 24, 1972(1972-02-24) (54 տարեկան)
ԾննդավայրՄումբայ, Հնդկաստան
Քաղաքացիություն Հնդկաստան
Մասնագիտությունդերասանուհի, կինոպրոդյուսեր, կինոռեժիսոր, կինոդերասանուհի, մոնտաժող, սցենարիստ և մոդել
Ծնողներհայր՝ Մահեշ Բհատ, մայր՝ Kiran Bhatt?
Ամուսին(ներ)Մանիշ Մախիջա
Պարգևներ և մրցանակներ

Պուջա Բհատ (հինդի पूजा भट्ट, փետրվարի 24, 1972(1972-02-24), Մումբայ, Հնդկաստան), հնդիկ դերասանուհի, մոդել, ռեժիսոր և պրոդյուսեր։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է հնդիկ ռեժիսոր Մահեշ Բհատի և նրա առաջին կնոջ՝ Կիրան Բհատի (Լորեն Բրայթ) ընտանիքում[1]։ Հայրական կողմից ունի գուջարաթյան արմատներ, իսկ մայրական կողմից անգլիական, շոտլանդական, հայկական և բիրմայական[2][3][4][5]։ Ունի հարազատ եղբայր (Ռահուլ Բհատ) և հայրական կողմից երկու քույր (Շահին Բհատ և դերասանուհի Ալիյա Բհատ)։ Նրա զարմիկն է հայտնի դերասան Էմրան Հաշմին։

Պուջա Բհատի կինոդեբյուտը կայացել է 1989 թվականին «Հայրիկը» ֆիլմում, որի ռեժիսորն էր հայրը՝ Մահեշ Բհատը։ Ֆիլմում Պուջան խաղացել է դեռահաս աղջկա դեր, ով ծանր էր տանում հարբեցող հոր հետ իր հարաբերությունները։ Հոր դերը ֆիլմում կատարում էր Անուպամ Կհերը։ Կինոնկարը Պուջա Բհատին բերեց Filmfare Awards` լավագույն դեբյուտային կանացի դերի համար։

Սակայն իրականում մեծ էկրանին Պուջա Բհատը հայտնվեց «Սրտին չես հրամայի» (1991 թ.) երաժշտական կինոնկարով, որը ամերիկյան «Դա տեղի է ունեցել մի անգամ գիշերը» (1934 թ.) դասական օսկարակիր կինոնկարի ռեմեյքն էր։ Հետագայում Պուջա Բհատը հանդես է եկել իր հոր ֆիլմերում՝ «Մոլեգնություն» (1992 թ.), «Ես կրկին քո մասին եմ հիշում» (1993 թ.), «Երկու կրակի միջև» (1993 թ.) և այլն։ Պուջա Բհատը վերջին անգամ նկարահանվել է «Everybody Says I’m Fine!» (2001 թ.) կինոնկարում, որից հետո հրաժարվել է նկարահանվել։

2004 թվականից հանդես է գալիս որպես ռեժիսոր և պրոդյուսեր։ Որպես ռեժիսոր առաջին անգամ նա հանդես է եկել «Քավելի մեղք» (2004 թ.) կինոնկարով, որտեղ գլխավոր դերերը կատարել էին Ջոն Աբրահամը և Ուդիտա Գոսվամին։ Պուջա Բհատը նկարահանել է նաև «Արձակուրդներ» (2006 թ.), «Խաբեություն» (2007 թ.), «Սև աչեր» (2010 թ.), «Ցանկության մութ կողմը 2» (2012 թ.) ֆիլմերը։

Անձնական կյանքը

[խմբագրել | խմբագրել կոդը]

2003 թվականին Պուջա Բհատը ամուսնացել է ռեստորանատեր Մանիշ Մախիջայի հետ։ 2014 թվականին նրանք ամուսնալուծվել են։

Ֆիլմագրության ընտրանին

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասանուհի

ԹվականԱնվանումԲնօրինակ անվանումԿերպար
1989ՀայրիկըDaddyՊուջա
1991ՀետապնդումSadakՊուջա
1991Սրտին չես հրամայիDil Hai Ki Manta NahinՊուջա Դհարամչանդ
1992Յոթերորդ երկինքSaatwan AasmanՊուջա Մալհոտրա
1992ՄոլեգնությունJunoonՆիտա Չաուհան
1993Երկու կրակի միջևSirՊուջա
1993Ձախողակը ԲոմբեյիցPehla NashaՄոնիկա
1993ԹշվառըTadipaarՄոհինիդևի, Նամկին
1993Ես կրկին քո մասին եմ հիշումPhir Teri Kahani Yaad AayeeՊուջա
1994Ընչազուրկների պաշտպանըNaaraazՍոնյա
1994ԱհաբեկիչներըKranti KshetraՊուջա
1995ԹիկնապահըAngrakshakՊրիյանկա «Պրիյա» Չաուդհարի
1996Կրքոտ սերChaahatՊուջա
1997ՍահմանBorderԿամու
1998Մի անգամ ՀնդկաստանումAngaarayՊուջա
1998Հոգու ցավZakhmմայր
2000Հանուն քեզ, սիրելիսSanam Teri KasamՍիմա Կհաննա

Ռեժիսոր

ԹվականԱնվանումԲնօրինակ անվանում
2003Քավելի մեղքPaap
2006ԱրձակուրդներHoliday
2007ԽաբեությունDhokha
2010Սև աչերKajraare
2012Ցանկության մութ կողմը 2Jism 2

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Pooja Bhatt Bollywood Actress Biography
  2. Bollywood Trade News Network (2007 թ․ հուլիս). «Tulip's one exciting girl to watch for!». GlamSham. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 27-ին.
  3. Jha, Subhash K (2013 թ․ մայիսի 23). «Pooja Bhatt auctions role for women's cause». Bollywood Hungama. Վերցված է 2014 թ․ հուլիսի 27-ին.
  4. Bhatt, Pooja (2013 թ․ նոյեմբերի 21). «My mother is Scottish,Burmese,Armenian,English. My father is half Brahmin,half Muslim & Soni is Half Kashmiri & half German». Twitter. Վերցված է 2014 թ․ հուլիսի 27-ին.
  5. Bhatt, Pooja (2013 թ․ օգոստոսի 13). «Did you know my maternal great-grandmother was Burmese? I now have the chance to celebrate my roots. Come join me!». Twitter. Վերցված է 2014 թ․ հուլիսի 27-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պուջա Բհատ» հոդվածին։