Պուշկինի կաղնի (Մոսկվա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Քարտեզ
Քարտեզ

Պուշկինի կաղնի (ռուս.՝ Пушкинский дуб), Մոսկվայի Տվերսկի բուլվարում գտնվող ամառային կաղնի։

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծառն անվանվել է Ալեքսանդր Սերգեևիչ Պուշկինի պատվին, որը բազմիցս այցելել է Տվերսկի բուլվար։ Ծառը գտնվում է թիվ 14c1 տան դիմաց։ Դրանից ոչ հեռու, 22-րդ շենքում (այժմ՝ Մ. Գորկու անվան Մոսկվայի արվեստի թատրոն) եղել է Կոլոգրիվովի կալվածքը, որտեղ 1828 թվականի դեկտեմբերին Յոգելի պարահանդեսում Պուշկինը հանդիպել է Նատալիա Գոնչարովային։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծառը շրջապատված է շղթայով՝ խոչընդոտելով անցորդներին մոտենալու կաղնու բնին և արմատներին։ Կոքին դրված է ցուցատախտակ, գրառումով`«Կաղնի ամառային։ Quercus robur L. Տարիքը՝ 200 տարեկան»։

2012 թվականի հունիսի 27-ին «Ծառերը` կենդանի բնության հուշարձաններ» համառուսական ծրագրի շրջանակներում կաղնին ուսումնասիրվել է «Ծառերի փորձաքննության կենտրոնի» մասնագետների կողմից։ Փորձագետներն իրականացրել են կաղնու տեսողական և գործիքային ախտորոշում, ինչպես նաև կետանշիչով վերցվել են նմուշներ, որոնց հիման վրա Մոսկվայի պետական համալսարանի դենդրոսկրոլոգիական լաբորատորիայում սահմանվել է ծառի ճշգրիտ տարիքը[1]։ Փորձաքննության արդյունքներ[2]՝

  • Տարիք՝ Կաղնին գոյություն ունի 1814 թվականից (համապատասխանաբար, 2024 թվականին ծառը 210 տարեկան է)
  • Բարձրություն՝ 19 մետր (2012 թվականի դրությամբ)
  • Ծառի բնի տրամագիծը 1,3 մետր բարձրությյան վրա՝ 1,12 մետր (2012 թվականի դրությամբ)։ Համապատասխանաբար, հաստությունը 3.52 մետր
  • Վիճակ՝ գերազանց (2012 թվականի դրությամբ)

Իրավական կարգավիճակ[խմբագրել | խմբագրել կոդը]

2004 թվականի հունիսի 8-ին Մոսկվայի կառավարության թիվ 383-ПП որոշմամբ Պուշկինի կաղնին ներառվել է «Մոսկվայի հատուկ պահպանվող տարածքների ստեղծման համար նախատեսվող բնական օբյեկտների և համալիրների ցանկում»[3]։

«Պուշկինի» այլ կաղնիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Պուշկինի կաղնի» անվանումը տրվել է Ռուսաստանի և Ուկրաինայի քաղաքներում գտնվող այլ ծառերի՝

  • 700-ամյա կաղնին գտնվում է Սույդա ավանում՝ Պուշկինի մեծ պապ Աբրամ Հանիբալի տուն-թանգարանի տարածքում։ 2000 թվականին 13-ամյա պատանին միտումնավոր այրել է այն՝ ցանկանալով ստանալ Հերոստրատոսի համբավը[4]։
  • Բարատինների «Մառա» կալվածքի կաղնին[5][6]։
  • Մայսկի քաղաքի կաղնին[7]։
  • Գուրզուֆի կաղնին[8]։ «Պուշկինի կաղնիներից» միակն է, որը գտնվում է ծովախորշում[8]։
  • Կաղնի, որն աճել էր Օդեսսայում, Պուշկինի և Լանժերոնովսկայի փողոցների անկյունում, Անգլիական ակումբի շենքի մոտ։ Երբ կաղնին սկսեց ծերանալ, քաղաքային իշխանությունները որոշեցին կտրել ծառը և բնի վրա հուշարձան կանգնեցնել։ 2001 թվականին հուշարձանը տեղադրվեց։ Դա մի ռոտունդա էր, որի ներսում ծառի հատված էր։ 2006 թվականի հունիսի 14-ին հուշարձանն ապամոնտաժվել է[9]։
  • Տանոգոգի հյուրատան մոտ, որտեղ Պուշկինը մնացել է 1820 թվականին, ծառ կա, որը տնկվել է 1860-ական թվականներին։ Այն կաղնի չէ, այլ՝ թթենի։ 2000-ական թվականների սկզբին ծառը մահացել է վանդալների առաջացրած հրդեհի հետևանքով[10]։
  • Բլագովեշչենսկի կենտրոնի պողոտաներից մեկում գտնվող կաղնի։ Տնկվել է 1987 թվականին Պուշկինոգորսկի Միխայլովսկոյե արգելոց-թանգարանից բերված տնկիներից[11][12]։
  • Օրենբուրգի Դրամատիկական թատրոնի հետևում գտնվող կաղնի[13]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Описание обследования дерева экспертами.
  2. Анкета Пушкинского дуба Արխիվացված 2017-08-19 Wayback Machine. // База данных «Национальный реестр деревьев».
  3. Постановление правительства Москвы от 08.06.2004 № 383-ПП «О памятниках природы в городе Москве»
  4. Ромашенкова Т. Последние из Ганнибалов. // Журнал «Огонёк» № 23 от 13.06.2005, стр. 11.
  5. Почему до Тамбова не довезли портрет Пушкина кисти Кипренского(չաշխատող հղում). // Портал «Твой Тамбов», 6 Июня 2016.
  6. Климкова М. «Край отеческий…» История усадьбы Боратынских. — СПб, Искусство, 2006.
  7. Пушкинский дуб — исторический памятник КБР Արխիվացված 2019-01-27 Wayback Machine. // Официальный сайт местной администрации Майского муниципального района КБР.
  8. 8,0 8,1 Пушкинский дуб. // Путеводитель по Ялте.
  9. «Пушкинский дуб» и логотип Одессы Արխիվացված 2018-04-24 Wayback Machine. // «Архитектура Одессы».
  10. :Топ-5 удивительных фактов о Ростовской области ко дню рождения региона. // Портал «161.ru», 13 сентября 2016.
  11. В Благовещенске в день рождения Пушкина его стихи читали на разных языках. // «РИА Новости», 6 июня 2016.
  12. Благодаря щедрости пассажиров поезда в Благовещенске появился свой Пушкинский дуб. // «Амур.инфо», 6 июня 2016.
  13. Савельзон В. Дуб даёт дуба Արխիվացված 2018-05-16 Wayback Machine. // «Оренбуржье», 5 июля 2014.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]