Jump to content

Պունամ Դհիլոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պունամ Դհիլոն
հինդի՝ पूनम ढिल्लों
անգլ.՝ Poonam Dhillon
Ծնվել էապրիլի 18, 1962(1962-04-18) (64 տարեկան)
ԾննդավայրԿանպուր, Prayagraj division, Ուտար Պրադեշ, Հնդկաստան
Քաղաքացիություն Հնդկաստան
Մասնագիտությունդերասանուհի և հեռուստատեսային դերասանուհի
poonamdhillon.com

Պունամ Դհիլոն (հինդի` पूनम ढिल्लों, ապրիլի 18, 1962(1962-04-18), Կանպուր, Prayagraj division, Ուտար Պրադեշ, Հնդկաստան), թատրոնի, կինոյի և հեռուստատեսության հնդիկ դերասանուհի։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պունամ Դհիլոնը ծնվել է Ուտար Պրադեշ նահանգի Կանպուր քաղաքում։ Հայրը ավիաինժեներ էր, իսկ մայրը` մանկավարժ։ Ընտանիքում Պունամն ուներ մեկ քույր և մեկ եղբայր[1]։ 1977 թվականին՝ 16 տարեկանում, նա հաղթել է «Միս երիտասարդ Հնդկաստան» գեղեցկության մրցույթում, ինչի արդյունքում նրան նկատել է ռեժիսոր Յաշ Չոպրան և հրավիրել նկարահանվելու «Շիվա աստծո եռաժանին» (1978 թ.) կինոնկարում։ Այնուհետև սկսնակ դերասանուհուն վստահվեց Մանմոհան Կրիշնայի «Նուրի» (1979 թ.) կինոնկարի գլխավոր դերը, որի համար նա ներկայացվել է Filmfare Awards-ի մրցանակին՝ կանացի լավագույն դերի համար[2]։ Հետագայում նա նկարահանվել է մոտ 90 կինոնկարներում։

Պունամ Դհիլոնի խաղընկերներն են եղել Ռաջեշ Կհաննան` «Կարմիր վարդը» (1980 թ.), «Ցավ» (1981 թ.) և այլ ֆիլմերում, Ռիշի Կապուրը` «Երիտասարդության երդումը» (1982 թ.) ֆիլմում, Սանջիվ Կումարը` «Սիրելի կինը» (1981 թ.) կինոնկարում, Սաննի Դեոլը` խորհրդա-հնդկական «Լեգենդ սիրո մասին» (1984 թ.) և «Օվկիանոս» (1986 թ.) կինոնկարներում, Հեմա Մալինին` «Այրիի ճակատագիրը» (1986 թ.) ֆիլմում և այլն։ «Խաբուսիկ երջանկություն» (1981 թ.) մելոդրամայում նա նկարահանվել է Ռեքհայի, Ռաքհի Գուլզարի և Շաշի Կապուրի հետ միասին, իսկ «Անուն» (1986 թ.) դրամայում նա նկարահանվել է Նուտանի և Սանջայ Դատի հետ։ Պունամ Դհիլոնի մասնակցությամբ այլ ֆիլմերից են «Թիրախ» (1980 թ.), «Պունամ» (1981 թ.), «Կարմա» (1986 թ.), «Հարստություն և աղքատություն» (1990 թ.) և այլ կինոնկարներ։ Նա նկարահանվել է նաև Հնդկաստանի այլ լեզուներով նկարահանված ֆիլմերում։ Բացի այդ նա խաղում է թատրոնում, մասնակցում հեռուստատեսային հաղորդումներին։

Դերասանական գործունեությանը զուգահեռ, Պունամ Դհիլոնը նաև գործարար է և կառավարում է իր սեփական՝ գեղահարդարումով զբաղվող (կոսմետիկական) ընկերությունը։ Նա ակտիվորեն մասնակցում է նաև ՁԻԱՀի և թմրամոլության դեմ տարվող պայքարին, զբաղվում է բարեգործությամբ։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

1988 թվականին Պունամ Դհիլոնը ամուսնացել է կինոպրոդյուսեր Աշոկ Թհակերիայի հետ։ Ունեն երկու երեխա՝ մեկ որդի և մեկ դուստր։ 1997 թվականին նրանք ամուսնալուծվել են[3]։

Մասնակի ֆիլմագրությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]
ԹվականԱնվանումԲնօրինակ անվանումԿերպար
1978Շիվա աստծո եռաժանինTrishulԲաբլի, Կուսում Գուպտա
1979ՆուրիNoorieՆուրի Նաբի
1979Սև քարըKaala Patthar-
1980Կարմիր վարդըRed RoseՇարդա
1980ԹիրախNishana-
1981Սիրելի կինըBiwi O BiwiԱշա Սինգհ
1981ՑավDard (Conflict of Emotions)Պունամ Բհարգավ
1981Խաբուսիկ երջանկությունBaseraaՍարիտա Սեթի
1981ՊունամPoonamՊունամ
1981Ես և իմ փիղըMain Aur Mera HaathiՋուլիա
1982Երիտասարդության երդումըYeh Vaada RahaՍունիտա Սիկան
1982Ինչպես փրկել սերըSawaalՍոնիա Մեհտա
1982Քո խոստումըTeri KasamԴոլի
1983ՔաջըNishaanԳուլաբո
1983ԱղետQayamatՍուդհա
1983ՍիրավեպRomanceՍոնիա
1984ԼեյլաLailaԼեյլա
1984Լեգենդ սիրո մասինSohni MahiwalՍոհնի
1985Ժամանակն անցավZamanaՇիտալ
1985ԿուրտիզանուհինTawaifԿայնատ Միրզա
1985Հանցավոր գաղտնիքներBepanaahՌադհա Մալհոտրա
1985Անմեղ դատապարտվածներըGeraftaarԱնուռադհա Սաքսենա
1986ԿարմաKarmaՏուլսի
1986Այրիի ճակատագիրըEk Chadar Maili SiՌաջի
1986ԱնունNaamՍիմա Ռայ
1986ՕվկիանոսSamundarԱնջալի
1986ԱնհաղթըAvinashդոկ. Սապնա
1986Պալայ ԽանPalay KhanԶուլեյխա Խան
1986Առավոտյան գնացքըSaveray Wali GaadiՋյոտի
1987ԺողովուրդAvamՍուշմա
1987Հպարտություն և առնականությունHimmat Aur MehanatՇարդա
1988Մենք հրեշտակներ չենքHum Farishte NahinՍունիտա
1988ԵրդումKasamՍավի
1988Կյանքի աստառըSone Pe SuhaagaՇրադհա
1989ՌամիկըAbhimanyuՏուլսի, միս Կալիֆոռնիա
1989ԲաժանումBatwaraՌաջենդրայի կինը
1989Արյունոտ հաշիվHisaab Khoon KaԱնուպրիյա, Անիտա
1989Փողոցների արքանGaliyon Ka BadshahՄադհու
1990Հարստություն և աղքատությունAmiri GaribiՌանի Նարայան
1990Քարե սրտով մարդըPathar Ke InsanՍիտա Ռայ
1991Երբեմնի մեծությունJhoothi ShaanԳանգա
1991Փողոցային երգիչըQurbani Rang LayegiՊունամ
1997Նախկին ընկերներըMahaanta: The FilmՎիջայի կինը
200913Բ. Վախը նոր հասցե ունի13B: Fear Has a New AddressՍուշմա
2009Սիրտն ասում է` «Առաջ»Dil Bole Hadippa!Յամինի Կաուր
2011Հանդիպեցինք մենքMiley - Naa Miley - HumՇալինի Մեհրա
2013Ռամայա, դու կվերադառնասRamaiya VastavaiyaԱշվինի
2014Կրկնակի տհաճություններDouble DI Trouble-

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Renu Saran Poonam Dhillon // Encyclopedia of Bollywood: Film Actresses. — Diamond Pocket Books, 2013. — 285 p.
  2. Roshmila Bhattacharya (2015 թ․ նոյեմբերի 17). «In focus: When ailing Noorie overdosed on cough syrup». Mumbai Mirror (անգլերեն). Վերցված է 2017 թ․ փետրվարի 20-ին.
  3. Shivani Mankermi (2014 թ․ հունվարի 12). «Poonam Dhillon, Bollywood beauty to telly housewife». India Toda (անգլերեն). Վերցված է 2017 թ․ փետրվարի 20-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պունամ Դհիլոն» հոդվածին։