Պումպուանգ Դուանգջան
Պումպուանգ Դուանգջան | |
---|---|
Բնօրինակ անուն | թաի.՝ พุ่มพวง ดวงจันทร์ և թաի.՝ รำพึง จิตรหาญ |
Ծնվել է | օգոստոսի 4, 1961[1] Hankha, Chai Nat, Թաիլանդ |
Երկիր | Թաիլանդ |
Մահացել է | հունիսի 13, 1992[1] (30 տարեկան) Phitsanulok, Թաիլանդ |
Ժանրեր | փոփ, luk thung? և փոփ ռոք |
Մասնագիտություն | երգչուհի և դերասանուհի |
Գործիքներ | վոկալ |
Լեյբլ | Topline Diamond? |
Ամուսին | Kraisorn Leelamekhin? |
Կայք | xs4all.nl/~mythai/pumpuang/pumpuangprint.htm |
Pumpuang Duangjan Վիքիպահեստում |
Պումպուանգ Դուանգջան (թաի.՝ พุ่มพวง ดวงจันทร์, հայտնի է նաև Պուենգ (Pueng) (թաի.՝ ผึ้ง) բեմական անունով, որ նշանակում է մեղու, օգոստոսի 4, 1961[1], Hankha, Chai Nat, Թաիլանդ - հունիսի 13, 1992[1], Phitsanulok, Թաիլանդ), 20-րդ դարի թայլանդցի երգչուհի, արտիստուհի, գերաստղ[2], ով համարվում է թայլանդական երգարվեստւմ նոր ոճի՝ electronic Luk Thung-ի ստեղծման ու տարածման տաղանդավոր նախաձեռնողներից և այդ ասպարեզի կարևորագույն դեմքերից մեկը[3]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղքատ ագարակապանների զավակ լինելով՝ Պումպուանգը հնարավորություն է ունեցել ընդամենը երկու տարի դպրոց հաճախելու, որից հետո, իր ընտանիքին օգնելու նպատակով, ստիպված է եղել մանուկ հասակից աշխատել շաքարեղեգնի պլանտացիաներում[3][4]։ Սակայն, չնայած թերուս լինելուն, կարողացել է անգիր հիշել երգերի տեքստերը և մասնակցել երգի մրցույթների ու հաղթել։ Երբ տասնհինգամյա մի պարմանուհի էր, նրա տաղանդը նկատել են հյուրախաղային համերգով նրանց շրջան այցելած երաժշտախմբի անդամները, և դրանից հետո Պումպուանգը մասնակից է դարձել համերգների ու կարճ ժամանակամիջոցում արժանացել լայն ճանաչման։ Այսօր նրան առաջին հերթին հիշում են աղքատ գյուղացիների հոգսերի ու ցավերի, հույզերի ու ապրումների մասին իր սրտառուչ երգերով[3][4]։ Երգարվեստում Պուենգի նշանակալի նորամուծություններից մեկն այն է, որ թայլանդական քանթրի ոճին՝ pleng luk thung-ին հաղորդել է պարային ռիթմ ու ոգի, փաստորեն ստեղծել մի նոր ոճ, որ հայտնի է որպես electronic luk thung:
Երգչուհին միլիոնավոր երկրպագուներ ուներ, բայց, չնայած դրան, մենեջերների անխիղճ շահագործմանը ենթարկվելով, զրկված էր նյութական բավարար միջոցներից, այն աստիճան, որ ի վիճակի չէր գումար հատկացնելու իր անհետաձգելի բուժման համար (արյան հետ կապված լուրջ խնդիրներ ուներ) և վախճանվեց շատ երիտասարդ՝ ընդամենը երեսուն տարեկան հասակում[3]։ Ուժերի ծաղկման շրջանում տաղանդավոր արվեստագետին պատուհասած մահը խոր վիշտ պատճառեց իր արվեստի միլիոնավոր սիրահարներին։ 2018 թվականին՝ Պումպուանգ Դուանգջանի ծննդյան 57-րդ տարեդարձի օրը, Գուգլը իր նշանավոր Google Doodle-ով վերարծարծեց նրա հիշատակը[5]։
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալբոմներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1983 - Grasshopper Tie a Bow (ตั๊กแตนผูกโบว์)
- 1985 - Aue Hue Lor Jang (อื้อฮือหล่อจัง)
- 1986 - Hang Noi Thoi Nid (ห่างหน่อยถอยนิด)
- Alas! Tinger (อนิจจาทิงเจอร์)
- Marigold Stars Sprinkle (ดาวเรืองดาวโรย)
- Ashamed of Neon Light (อายแสงนีออน)
- Countryside Singer (นักร้องบ้านนอก)
- Seen In District (นัดพบหน้าอำเภอ)
- Phumphung's Clever (ทีเด็ดพุ่มพวง)
- Expensive Lesson (บทเรียนราคาแพง)
- Widowed Groom (หม้ายขันหมาก)
- Green Papaya Salad (Som-tum) (ส้มตำ)
- Upcountry Love Song (เพลงรักบ้านทุ่ง)
- Good Luck The Money (ขอให้รวย)
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կինոնկարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1984 - Nun (ชี)
- 1984 - Ms. Fresh Coconut Milk (นางสาวกะทิสด)
- 1984 - We're Sorry Love (ขอโทษที ที่รัก)
- 1984 - King Cobra Emerged (จงอางผงาด)
- 1985 - Love Hoow She Is (ที่รัก เธออยู่ไหน)
- 1986 - New Gunman (มือปืนคนใหม่)
- 1987 - Charming Singer (เสน่ห์นักร้อง)
- 1987 - Captive Love (เชลยรัก)
- 1987 - Music Love Song Gun (เพลงรัก เพลงปืน)
- 1988 - Diamond Kingdom (เพชรพยัคฆราช)
Կենսագրական ֆիլմ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2011 - The Moon (พุ่มพวง) directed by Bhandit Thongdee[6]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ «Dance and Music». Thai Culture. OnlyChaAm.com. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 7-ին.Կաղապար:Unreliable source?
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 ปราการด่านสุดท้าย (2011 թ․ հուլիսի 19). «ชีวิต แม่พุ่มพวงค่ะ ไปเจอมาเราว่าละเอียดที่สุดแล้วค่ะ». Pantip.com (Thai).
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ 4,0 4,1 Lockard, Craig (2009). Southeast Asia in World History. Oxford University Press. ISBN 0195338111.
- ↑ «Pumpuang Duangjan's 57th Birthday». Doodles Archive, Google. 2018 թ․ օգոստոսի 4.
- ↑ «"ธีระพล แสนสุข" พระเอกตัวจริงของพุ่มพวง?». ASTV Manager (Thai). 2011 թ․ հուլիսի 18. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 3-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պումպուանգ Դուանգջան» հոդվածին։ |
|