Պուկիս (դիցաբանություն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լատվիական հերոսը սպանում է պուկիս վիշապին

Պուկիս (լատիշերեն՝ Pūķis), երևակայական, գերբնական էակ բալթիկ ժողովուրդների առասպելաբանություններում։ Սովորաբար պատկերվել է թևավոր օձի կամ տարբեր կենդանիների տարրերի համադրմամբ։

Պուկիսը լատվիական դիցաբանության մեջ եղել է վիշապի ոգի։

Շատ բալթիկ ժողովուրդների հեքիաթներում ներկայացված է որպես կրակ արտաշնչող դև։ Պուկիսը լատվիական և լիտվական դիցաբանության մեջ եղել է մթության և չար ուժերի տիրակալը։

Ըստ լեգենդների, Պուկիս վիշապը մահացել է ցավից, և չի կարող գտնել խաղաղություն, նույնիսկ մահից հետո։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Пукис // Мифологический словарь/ Гл. ред. Е. М. Мелетинский. — М.:Советская энциклопедия, 1990. — 672 с.
  • Пукис // Мифы народов мира/ Под ред. С. А. Токарева. — М.: Советская энциклопедия, 1992. — т.2 — 719 с.
  • Пукис // Большой энциклопедический словарь. 2000
  • Adamovice L., Pũkis latviesu folklora un senlatviesu mitologija, "Rigas Latvieiu Biedrlbas Zinatnu Komitejae. Rakatu krajums., kr. 23 A. Humanitari raksti, Riga, 1940.