Պուլո Աուրայի ճակատամարտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

1804 թ.-ի փետրվարի 14-ին տեղի ունեցած Պուլո Աուրայի ճակատամարտը Նապոլեոնական պատերազմների մի փոքրիկ ծովային առաջադրանք էր, որի ընթացքում մի մեծ Պատվավոր Արևելյան Հնդկաստանի Ընկերության (ՊԱՀԸ) շարասյունը՝ Արևելյան հնդկացիները և լավ զինված առևտրական նավերը ահաբեկում, դուրս քշում ու հետապնդում էին Ֆրանսիական հզոր ծովային էքսկադրիլիային։ Չնայած նրան, որ Ֆրանսիական զորքը ավելի հզոր էր, քան Բրիտանական շարասյունը, այդուհանդերձ Commodore Նաթանիել Դանսի ագրեսիվ տակտիկան ստիպեց Contre Ադմիրալ Շարլզ Ալեքսանդր Դուռանդ Լինոիսին հեռանալ ընդամենը մի կարճատև կրակոցներից հետո։ Դանսը շարունակեց ֆրանսիական ռազմանավերի հետապնդումը՝ քանի դեռ իր շարասյունը վտանգված չէր, որից հետո նա շարունակից՝ դեպի Բրիտանական Հնդկաստան իր անցուղղին։ Հետագայում Լիոնիսը հայտարարեց, թե պահակախումբ չունեցող բրիտանական նավատորմին պաշտպանում էին ութ գծանի շարք կազմած նավերը. հայտարարությունը քննադատվեց այդ ժամանակի սպաների կողմից և հետագայում էլ՝ պատմաբանների։

Ճակատամարտում տեղի ունեցավ ֆրանսիական էսկադրիլիայի ծավալած առևտրական արշավների գործողւթյունների ժամանակ, որոնց առաջնորդում էր Մարենգո նավի տախտակամածին կանգնած Լինոիսը։ Դեռ 1803 թ.-ին, նախքան պատերազմ հայտարարելը, Լինոիսը նավարկել էր դեպի Հնդկական Օվկիանոս՝ կարգադրություն ստանալով՝ Ֆրանսյիական և հոլանդական գաղութներում կայազորներ տեղակայելու և թալանել բրիտանական՝ թույլ պաշտպանված առևտրական նավերը։ Դրանցից ամենահարուստ և առավել նշանակալի թիրախներից էին Չինական Նավատորմը, Արևելյան Indiamen-ի շարասյունը Չինաստանից և հեռավոր արևելքի նավահանգիստները, որոնք իրականացնում էին միլիոնավոր ֆունտ արժողությամբ առևտրական ապրանքներ։ Չնայած, որ այս մեծ նավերին ուղղեկցում էին բազմաթիվ փոքրիկ նավեր, պատերազմի բռնկման մասին լուրերը տեղ հասան միայն Խաղաղ Օվկիանոսում և միակ նավը, որ ի վիճակի էր պաշտպանել նավատորմին, դա փոքրիկ HEIC-ն էր՝ զինված բանակի բրիգադայիններով։ Մինչ Լինոիսը խարիսխ էր գցել Ջավայի Բատավիայում, հոլանդացի լրտեսները տեղեկացան Լինոիսի նավատորմի շարժման ուղղության և Կանտոնից հեռանալու օրվա մասին։ 1803 թ.-ի դեկտեմբերին Լինոիսը նավարկեց՝ հայտնաբերելու շարասյանը՝ ի վերջո հայտնաբերելով այն փետրվար ամսվա սկզբնամասում։

Չնայած նրան, որ ոչ մի ռազմանավ պաշտպանված չէր, Commodore Դանսը գիտեր, որ դիտորդները կարող են տարածության վրա սխալված լինեն՝ տարածության մեջ բաց չնկատելով մեծ Արևելյան Indiamen-ին։ Նա բարձրացրեց դրոշները, որը վկայում էր, որ իր նավատորմը, ներառած Թագավորական Ռազմածովային էսկադրիլիան, որն այդ ժամանակ իր հերթին գործողություններ էր իրականացնում Հնդկական Օվկիանոսում, և ձևավորվեց ճակատամարտի շփման գիծը։