Պուլորոզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Պուլորոզ
Պուլորոզ
Գիտական դասակարգում
Թագավորություն Վիրուսներ
Կարգ Mononegavirales
Ընտանիք Paramyxoviridae
Ցեղ Avulavirus
Տեսակ Newcastle disease virus
Լատիներեն անվանում
Pullorosis



Պուլորոզ (լատ.՝ Pullorosis), բացիլային սպիտակ փորլույծ, ճտերի բացիլային դիզենտերիա, թռչունների սուր համաճարակային հիվանդություն, որը բնորոշվում է ստամոքս-աղիքային համակարգի խանգարումներով։

Հարուցիչ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարուցիչը Salmonello pullorum gallinarum մանրէներն են, որոնք գտնվում են հիվանդի արյան մեջ և պարենքիմային օրգաններում, իսկ հասակավոր թռչունների մոտ՝ գլխավորապես ձվարաններում, լյարդում, փայծաղում։

Էպիդեմիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Fåsse pesse toirtchaedje cô2.jpg

Հիվանդանում են գերազանցապես ճտերը՝ կյանքի առաջին 5-10, հաճախ՝ 1-3 օրում։ Վարակի աղբյուր են բացիլակիր առողջ հավերը, հիվանդ ճտերը։ Վարակվում են սննդային ճանապարհով՝ կերերի և ջրի միջոցով։

Գաղտնի շրջանը 1-20 օր է։ ճտերի պուլորոզ ընթանում է սուր, ենթասուր և քրոնիկական, իսկ հասակավոր թռչուններինը՝ քրոնիկական (հաճախ առանց նշանների) ձևերով։

Նշաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նշաններն են՝ ճտերը թույլ են, լուծում են («սպիտակ» լույծ), փետուրները՝ խճճված, շնչառությունը՝ դժվարացած, մարմնի ջերմաստիճանը բարձրանում է մինչև 44 °C, հիվանդները նստում են պարանոցը ներս քաշած։ Հետագայում զարգանում է ինքնաթունավորում և ճտերը 1-2 օրվա ընթացքում սատկում են։

Ախտորոշում[խմբագրել | խմբագրել կոդը]

Պուլորոզ ախտորոշում են կլինիկական նշաններով, ախտաբանաանատոմիական ու համաճարակային տվյալներով և բակտերիալոգիական հետազոտությամբ (անհրաժեշտ է բացառել կոլիբակտերիոզը, պաստերելոզը, կոկցիդիոզը և թունավորումները)։

Newcastle disease in a mallard.JPG

Բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուժումը՝ անտիբիոտիկներ, սուլֆանիլամիդներ, կանխարգելիչ նպատակներով կարելի է օգտագործել բակտերիոֆագ։ Կանխարգելումը և պայքարի միջոցառումնևրը՝ պահպանել անասնաբուժական կանոնները, ճտահանության համար օգտագործել միայն ապահով տնտեսություններից ստացված ձվերը։ Անապահով տնտեսություններում ճտերին խմբավորում են և կերաբաժնում նախատեսում՝ ձկան յուղ, կանաչ կեր, կաթնամթերք և հանքային աղեր։

Ամիսը մեկ անգամ հավերին ստուգում են և դրական ռեակցիայով թռչուններին ոչնչացնում։ Թռչնանոցները, զբոսաբակը, կերաջրամաններն ախտահանում են կծու նատրիումի 2, կրեոլինի 5, մրջնալդեհիդի 2 և հանգած կրի 20%-անոց լուծույթներով։

Հիվանդությունը համարվում է վերացված, եթե վերջին երկու հետազոտության ժամանակ պուլորոզի հարուցիչ չի հայտնաբերվում։ Պուլորոզով մարդիկ կարող են հիվանդանալ, եթե օգտագործում են վարակված միս և ձու։ Կանխարգելման համար անհրաժեշտ է սպանդանոցներում պահպանել սանհիգիենիկ կանոնները։ Հիվանդ հավերից ստացված ձվերը օգտագործվում են միայն հացաբուլկեղենի և հրուշակեղենի արտադրությունում՝ խստորեն պահպանելով սանիտարական կանոնները։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png