Պուերտո Վիլյամս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ավան
Պուերտո Վիլյամս
Puerto Williams
Դրոշ

ԵրկիրՉիլի Չիլի
Հիմնադրված է1953 թ.
Մակերես0,99 կմ²
ԲԾՄ6 մետր
Բնակչություն1646 մարդ (2017)[1]
Ժամային գոտիUTC−3
Փոստային դասիչ6350000
Պաշտոնական կայքptowilliams.cl
Պուերտո Վիլյամս (Չիլի)##
Պուերտո Վիլյամս (Չիլի)

Պուերտո Վիլյամս (իսպ.՝ Puerto Williams), փոքրիկ քաղաք և նավահանգիստ Չիլիի Նավարինո կղզում (Հրո Երկիր կղզեխումբ), Բիգլյա ծոցի ափին։ Մրցում է Ուշուայայի հետ ամենահարավային քաղաքի կոչման համար։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսպանայի կողմից գաղութացումից առաջ տարածքը զբաղեցրել են Յանգանների ցեղերը, որոնք հայտնի էին եվրոպացի ճանապարհորդներին XVI դարից։ Մինչև XIX դարը Հրո Երկիրը հետաքրքրություն չէր առաջացնում եվրոպացիների մոտ գաղութացման տեսանկյունից՝ իր խիստ կլիմայի պատճառով։ Իրադրությունը փոխվում է 1890 թվականին, երբ կղզու տարածքում ոսկի է հայտնաբերվում։ Երկու տարի անց կղզու արևելյան ափին հիմնադրվում է Պուերտո Տորո բնակավայրը[2]։ Պուերտո Վիլյամսը հիմնադրվել է 1953 թվականին որպես ռազմածովային բազա, քանի որ Պուերտո Տորոյում չկար հարմար վայր դրա կառուցման համար։ Այն հիմնադրվել է 1953 թվականի նոյեմբերի 21-ին և անվանվել է Պուերտո Լուիսա։ 1956 թվականի օգոստոսի 22-ին անվանափոխվում է Պուերտո Վիլյամս՝ ի պատիվ Չիլիի ռազմածովային ուժերի բրիտանաչիլիացի հրամանատարի և Տալկաուանոյի նահանգապետ Ջոն Վիլյամսի[3][4]։ Աստիճանաբար քաղաքում զարգանում է ձկնորսությունը, տուրիզմը և նավահանգիստ ժամանած նավերի սպասարկումը։ Տեղական տնտեսության զարգացումը հանգեցրել է բնակչության զգալի աճի։ 2002 թվականի մարդահամարի համաձայն քաղաքում բնավում էր 2874 մարդ։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պուերտո Վիլյամսը մեկնարկային կետ է հանդիասնում դեպի Անտարկտիկա և Հրո Երկիր բազմաթիվ գիտական էքսպեդիցիաների և հետազոտութրունների համար։ Պուերտո Վիլյամսի տնտեսության գլխավոր ճյուղը տուրիզմն է։ Քաղաքի տնտեսության մեջ զգալի դեր ունեն ձկնորսությունը և ռազմածովային բազայի սպասարկումը։

Պուերտո Վիլյամսից հարավ գտնվող լեռներից բացվող տեսարանը դեպի Բիգլյայի ծոց

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]