Պուերտո Ռիկո (անդունդ)
Արտաքին տեսք
Պուերտո Ռիկո, (Puerto Rico), խորջրյա անդունդ Ատլանտյան օվկիանոսում՝ Կարիբյան ծովի և Ատլանտյան օվկիանոսի սահմանին։ Անդունդի ձևավորումը կապված է Փոքր Անտիլյան կղզիների աղեղի երկայնքով հարավից սուբդուկցիոն գոտու և Կուբայի և Հայիթիի միջև արևելք՝ Կայմանյան իջվածքով մինչև Կենտրոնական Ամերիկայի ափ ձգվող տրանսֆորմացիոն բեկվածքային գոտու (սալերի սահման) միջև բարդ անցման հետ։ Կատարված ուսումնասիրությունները հաստատել են այս տարածքում երկրաշարժերի հետևանքով զգալի ցունամիների առաջացման հնարավորությունը։
Անդունդը ձգվում է 1200 կմ ստորջրյա Անտիլյան լեռնաշղթայի հյուսիսային լանջերի երկարությամբ։ Առավելագույն խորությունը (8742 մ) գտնվում է Պուերտո Ռիկո կղզուց հյուսիս։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 458)։ ![]() |