Պուենտե դել Դիաբլո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox bridge1.png
Պուենտե դել Դիաբլո
Puente del Diablo (Martorell)
Puente del Diablo, Martorell, Catalonia, Spain. Pic 01.jpg
Երկիր Flag of Spain.svg Իսպանիա[1]
Տեղանք Իսպանիա, Մարտորել, Կաստելբիսբալ, Կատալոնիա
Տեսակ կամարաձև կամուրջ
Նյութ քար
Հատում է Լյոբրեգատ
Հիմնական թռիչք 37,3 մ
Շինարարության սկիզբ 1283
Ժառանգության կարգավիճակ Cultural Asset of National Interest և Bien de Interés Cultural[1]
Կոորդինատներ: 41°28′29.931600099999″ հս․ լ. 1°56′15.5040001″ ավ. ե. / 41.47498100002777477° հս․. լ. 1.937640000028° ավ. ե. / 41.47498100002777477; 1.937640000028
Պուենտե դել Դիաբլոը գտնվում է Իսպանիաում
Պուենտե դել Դիաբլո
Pont del Diable (Martorell) Վիքիպահեստում

Պուենտե դել Դիաբլո (իսպ.՝ Puente del Diablo, Սանտանի կամուրջ), հայտնի է նաև որպես Սան Բարտոմեո կամուրջ, միջնադարյան կամուրջ[2], Կատալոնիայի Մարտորել մունիցիպալիտետում, Բարսելոնա բաղաքի մոտ (Իսպանիա)։ Հատում է Լյոբրեգատ գետը։ Կամուրջը սահմանափակ է հետիոտների համար։

Պուենտե դել Դիաբլոն ժամանակակից ճանապարհների միջև

Ներկայիս կամուրջը հատկանշական է իր հսկայական կամարով, որը կառուցվել է 1283 թվականին նախկին հռոմեական կամրջի հիմքի վրա։ Կամարի թռիչքը կազմում է 37,3 մ։ Կամրջի կենտրոնում կառուցված է քարե մատուռ[3][4]։ Երկրորդ կամարն ունի 19,1 մ երկարություն։ Կամուրջը քանդվել է 1939 թվականի ընթացքում, Իսպանիայի քաղաքացիական պատերազմի ժամանակ, երկրորդ հանրապետության զորքերի կողմից։ Սակայն 1965 թվականին կրկին վերակառուցվել է գոթական ճարտարապետական ոճով[3]։ Հիմա շրջապատված է երեք կողմերից՝ ճանապարհային ուղիներով և երկաթուղային գծերով։

Նախկին հռոմեական կամուրջը կազմել է Via Augusta ճանապարհի մի մասն էր ու մինչև 14-րդ դար եղել է միակ կամուրջը Լյոբրեգատ գետի հովտում[5]։ Կամրջի արևելյան հենասյան վրա պահպանվել է հռոմեական հաղթակամարը։ Անհասկանալի է, թե քանի կամար է ունեցել հռոմեական կամրջի բնօրինակը[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Monuments database — 2017.
  2. «Devil's Bridge at Martorell»։ Structurae։ 2013-10-07։ Վերցված է 2013-12-06 
  3. 3,0 3,1 3,2 O’Connor 1993, էջեր. 102f.
  4. Structurae notes 43 metres (141 ft), but does not specify whether the value refers to the clear span or the span between the centerline of the piers Puente del Diablo (Martorell)}}
  5. «Pont del Diable»։ Pobles de Catalunya։ Վերցված է 2013-12-06 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • O’Connor, Colin (1993), Roman Bridges, Cambridge University Press, pp. 102f., ISBN 0-521-39326-4