Jump to content

Պուդուհեպա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պուդուհեպա
Դիմանկար
Ծնվել էմ. թ. ա. 1289
Մահացել էմ.թ.ա. 13-րդ դար
Մասնագիտությունքահանա
ԱմուսինՀաթթուսիլի II
Ծնողներհայր՝ Pentibszarri?
ԵրեխաներMaathorneferure?, Tasmi-Sarruma?, Kilushepa? և Tudhaliya IV?
 Puduhepa Վիքիպահեստում

Պուդուհեպա կամ Պուդու-Խեպա[1] (մ. թ. ա. 1289 - մ.թ.ա. 13-րդ դար), խեթական թագուհի, Հաթուշիլ lll-ի կինը։ Հաճախ համարվում է Հին Առաջավոր Ասիայի ամենաազդեցիկ կանանցից մեկը[2][3][4]:

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ կյանք և ամուսնություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պուդուհեպան ծնվել է մ․թ․ա 13-րդ դարի սկզբներին Լավազանտիա քաղաքում, որը գտնվել է Կիզզուվատնայում (այսինքն՝ Կիլիկիայում, տարածաշրջան, որը գտնվում է խեթական թագավորության հարավում): Նրա հայրը՝ Բենտեպշարրին, Լավազանտիա քաղաքի հովանավոր աստվածության՝ Շաուշկայի (նույնացվում է Միջագետքի Իշթարի հետ)[5] գլխավոր քուրմն էր, իսկ Պուդուհեպան մեծացել է՝ կատարելով նույն աստվածության քրմուհու պարտականությունները։

Քադեշի ճակատամարտից վերադառնալով՝ խեթական զորահրամանատար Խաթթուսիլիսը հանդիպում է Պուդուհեպային և ըստ ավանդության, Իշթարը նրան հրահանգում է գտնել սեր և ընկերակցություն Պուդուհեպայի հետ՝ որոշելով, որ նրանք պետք է վայելեն «միմյանց ամուսին լինելու սերը»: Այնուհետև Պուդուհեպան ուղեկցում է Խաթթուսիլիսին Հապիսսա թագավորություն: Պուդուհեպայի համար դա շահավետ ամուսնություն էր: Չնայած Խաթթուսիլիսն, ամենայն հավանականությամբ, շատ ավելի տարիքով էր և արդեն ուներ բազմաթիվ սիրուհիներ և հարճեր, Պուդուհեպան դարձավ նրանցից առաջինը: Երբ նրա ամուսինը մ․թ․ա 1286 թվականին քաղաքացիական պատերազմի արդյունքում հաղթում է իր զարմիկ Մուրսիլիս III-ին և հաջողությամբ բարձրանում խեթերի գահին, Պուդուհեպան նույնպես դառնում է թագուհի՝ ստանալով տավաննանայի (թագուհու) տիտղոսը[6]:

Նեֆերտարի (պատկերված է Լուքսորում) նվերներ է ուղարկել Պուդուհեպային։

Պուդուհեպան կարևոր դեր է խաղացել խեթական արքունիքում և ժամանակաշրջանի միջազգային դիվանագիտության մեջ։ Նա հաճախ հանդես էր գալիս իր ամուսնու կողքին, երբ վերջինս կայացնում էր իր որոշումները։ Սակայն պարզվում է, որ Պուդուհեպան ներկայացվում էր ոչ թե որպես արքային ենթարկվող անձ, այլ որպես նրա հավասար՝ համատեղ իշխող[7][8]:

Պուդուհեպան օգտագործում էր իր սեփական կնիքը, վերահսկում էր արքայական պալատների ներքին գործերը՝ ինչպես նաև դատական գործերի քննությունը։ Կրոնը և քաղաքականությունը միաձուլելով՝ նա վերակազմակերպեց խեթերի լայնածավալ պանթեոնը։

Նոր կառուցված մայրաքաղաք Խաթթուսայի արքայական պալատից Պուդուհեպան օգտագործում էր իր որդիներին և դուստրերին խեթերի գերակայությունը ապահովելու և դաշնակցություններ ամրապնդելու համար։ Սա մի դեր էր, որը երբեք նախկինում չէր իրականացվել խեթական թագուհու կողմից[9]։

Նա նաև մեծ դեր է խաղացել Հին Եգիպտոսի հետ դիվանագիտական հարաբերություններում։ Պուդուհեպայի կնիքը կրող բազմաթիվ նամակներ պահպանվել են, որոնք վկայում են նրա բազմակի շփումները Եգիպտոսի թագավոր Ռամզես II-ի հետ։ Այս շփումների ընթացքում կնքվեց խաղաղության պայմանագիր Խաթթուսիլիսի հետ, որով Խաթթուսիլիսը համաձայնում էր իր երկու դուստրերին ուղարկել Եգիպտոս՝ ամուսնանալու Ռամզեսի հետ։

Դիվանագիտական ամուսնություն կարող էր նախապատրաստվել Բաբելոնի թագավոր Կադաշման-Էնլիլի II-ի և Պուդուհեպայի դուստրերից մեկի միջև, որի կազմակերպմամբ զբաղվում էր հենց Պուդուհեպան[10][10]:

Պուդուհեպայի կնիքը

Բաբելոնի մի արքայադուստր ամուսնացել էր խեթական արքայական ընտանիքի անդամներից մեկի հետ։ Համաձայն պատմական վկայությունների, այդ արքայադուստրը, ամենայն հավանականությամբ, եղել է Բաբելոնի թագավոր Կուդուր-Էնլիլի դուստրը կամ քույրը։ Այս լուրերը արհամարական վերաբերմունք է առաջացնում Եգիպտոսի Ռամզես II-ի մոտ, որը, ըստ երևույթին, այլևս Բաբելոնը քաղաքականապես կարևոր չէր համարում։ Պուդուհեպան պատասխանել է նրան նամակով՝ ասելով. «Եթե ասում ես՝ Բաբելոնի թագավորը Մեծ Թագավոր չէ, ուրեմն դու չես ճանաչում Բաբելոնի դիրքը»[11][12]:

Խաթթուսիլիսի մահից հետո Պուդուհեպայի դերը ավելի է ընդլայնվել նրա որդի Թուդխալիյա IV-ի գահակալության ժամանակ, ստանալով աստվածուհի-թագուհու տիտղոս։ Նա ակտիվորեն մասնակցել է դատական հարցերին՝ միջամտելով անգամ իրավական գործերի քննությանը։ Բացի այդ, լինելով քրմուհի, Պուդուհեպան մեծ աշխատանք է կատարել խեթական կրոնի կազմակերպման և համակարգման հարցում[13]:

Նրա դուստրերից երկուսը հայտնի են պատմության մեջ՝ Մաաթհորնեֆերուրեն[14], որը դարձել էր Եգիպտոսի թագուհի, և Քիլուշ-Հեպան[15]:

Նեֆերտարի և Պուդուհեպա
[խմբագրել | խմբագրել կոդը]
Նեֆերտարիի նամակը Պուդուհեպային գրված աքքադերենով, մ․թ․ա 1275-1250 թվականներ։

Եգիպտոսի թագուհի Նեֆերտարին նվերներ է ուղարկել Պուդուհեպային.

Եգիպտոսի մեծ թագուհի Նափտերան (Նեֆերտարին) այսպես է խոսում[16][17][18]

Խոսիր իմ քրոջ՝ Պուդուհեպայի՝ Հատթի երկրի մեծ թագուհու հետ։ Ես՝ քո քույրը, նույնպես լավ եմ։ Թող քո երկիրն էլ լավ լինի։ Այժմ ես իմացել եմ, որ դու, քույրս, գրել ես ինձ՝ հարցնելով իմ առողջության մասին։ Դու գրել ես ինձ քո եղբոր՝ Եգիպտոսի թագավորի և եղբայրական հարաբերությունների լավ բարեկամության մասին։ Մեծ և փոթորկոտ աստվածը խաղաղություն կհաստատի և հավերժ կպահպանի Եգիպտոսի թագավորի՝ Մեծ Թագավորի և Հատթի թագավորի՝ Մեծ Թագավորի եղբայրական հարաբերությունները...

Տես, ես քեզ նվեր եմ ուղարկել՝ քեզ ողջունելու համար, քույրս... քո պարանոցի համար՝ զուտ ոսկուց պատրաստված մանյակ, կազմված 12 շերտերից և կշռող 88 շեկել, գունավոր կտորներ՝ մակլալու նյութից, մեկ արքայական հանդերձանք թագավորի համար... Ընդհանուր առմամբ՝ 12 կտոր հագուստ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Jackson, Guida M. (2003). Women Rulers Throughout the Ages: An Illustrated Guide. Santa Barbara: ABC-CLIO. էջ 336. ISBN 1576070913.
  2. Journal of the American Oriental Society
  3. Darga, Muhibbe. Women in the Historical Ages. In Women in Anatolia, 9000 Years of the History of the Anatolian Woman, Turkish Republic Ministry of Culture, Istanbul, 1993, page 30.
  4. Letter from Ramses II of Egypt to Puduḫepa, from Women in Anatolia, 9000 Years of the History of the Anatolian Woman, Turkish Republic Ministry of Culture, Istanbul, 1993.
  5. Frantz-Szabó, Gabrielle (2008), «Puduḫepa A. In den schriftlichen Quellen», Reallexikon der Assyriologie (գերմաներեն), էջ 106, Վերցված է 2022-03-24-ին
  6. Claudia., Gold (2 April 2015). Women who ruled: history's 50 most remarkable women. London. էջ 15. ISBN 9781784290863. OCLC 904549349.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  7. «hittites.info». ww12.hittites.info. Արխիվացված է օրիգինալից November 4, 2013-ին.
  8. Ortega Balanza, Marta (2009). El poder de las mujeres de la realeza hitita en el impero nuevo: Puduhepa. Mizar.
  9. Claudia., Gold (2 April 2015). Women who ruled: history's 50 most remarkable women. London. էջ 18. ISBN 9781784290863. OCLC 904549349.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  10. 10,0 10,1 Tablets KUB 21:38 to Kudur-Enlil and KUB 26.88 to Kadašman-Enlil or Kadašman-Turgu.
  11. KUB 21.38: letter from Pudu-Ḫepa.
  12. Trevor Bryce (2005). The Kingdom of the Hittites. Oxford University Press. էջեր 297–298.
  13. Bryce, Trevor (July 2, 2005). The Kingdom of the Hittites. Oxford University Press. ISBN 9780199281329 – via Google Books.
  14. J.H. Breasted, Ancient Records of Egypt, Part Three, § 415ff.
  15. Dodson, Aidan; Hilton, Dyan (2004). The Complete Royal Families of Ancient Egypt. Thames & Hudson. էջ 140. ISBN 978-0-5000-51283.
  16. Tyldesley, Joyce. Chronicle of the Queens of Egypt. Thames & Hudson. 2006. 0-500-05145-3
  17. Kitchen, Kenneth A., Pharaoh Triumphant: The Life and Times of Ramesses II, The King of Egypt, Aris & Phillips. 1983 978-0-85668-215-5
  18. WEIDNER 1917, 78; FRIEDRICH 1925, 23; Ün 1989, 3-6, via Արխիվացված 2010-05-23 Wayback Machine

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Gold, C. (2015). Women who ruled: History's 50 most remarkable women.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պուդուհեպա» հոդվածին։