Պոր դե Պե
Բնակավայր | ||
---|---|---|
![]() | ||
Երկիր | ![]() | |
Մակերես | 329,41 կմ² | |
ԲԾՄ | 0 մետր | |
Բնակչություն | 121 220 մարդ (2015) | |
| ||
Պոր դե Պե (ֆր.՝ Port-de-Paix, հայիթ․ կրեոլ․՝ Pòdpè), քաղաք Հայիթիի հյուսիս-արևմուտքում՝ Հյուսիսարևելյան դեպարտամենտում։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Պոր դե Պեն հիմնվել է 1665 թվականին ֆրանսիացի ծովահենների կողմից, որոնք բրիտանացիների բախումների պատճառով ստիպված էին լքել Տորտու կղզին։ 1676 թվականից մինչև 1711 թվականն այստեղ տեղակայված էր ֆրանսիական Սան Դոմինգո գաղութի մայրաքաղաքը, որն արդյունքում տեղափոխվեց Քափ Հայիտեն։ 1679 թվականին Պոր դե Պեում բռնկվեց Աֆրիկայից բերված ստրուկների առաջին ապստամբությունը։ 1902 թվականի հրդեհի պատճառով քաղաքը գրեթե հիմնովին ավերվեց։
Աշխարհագրական դիրք[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքը գտնվում է Հյուսիսարևելյան դեպարտամենտի հյուսիսային հատվածում՝ Տորտու նեղուցի մերձափնյա շրջանում։ Բացարձակ բարձրությունը ծովի մակերևույթից 0 մետր է[1]։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2013 թվականի տվյալների համաձայն՝ բնակչության թվաքանակ կազմում է 43 632 մարդ[2]։
Քաղաքի բնակչության թվաքանակի աճը՝ ըստ տարիների.
1971 | 1982 | 1990 | 1995 | 1997 | 2013 |
---|---|---|---|---|---|
14 494 | 15 540 | 21 828 | 25 453 | 27 100 | 43 632 |
Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]
Պոր դե Պե քաղաքում գործում է համանուն օդանավակայանը, որը Պորտ-օ-Պրենսից և Քափ Հայիտենից ընդունում է տեղի մշտական չվերթները։ Քաղաքը լաստանավով գետանցով կապված է Տորտու կղզու հետ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Port-de-Paix, Haiti Page» (անգլերեն)։ Fallingrain Global Gazetteer։ Արխիվացված օրիգինալից 2013-03-17-ին։ Վերցված է 2013-02-18
- ↑ «Port-de-Paix» (անգլերեն)։ World Gazetteer։ Արխիվացված է օրիգինալից 2013-03-17-ին։ Վերցված է 2013-02-18
|