Պորտուգալիա-Հայաստան բարեկամության միություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պորտուգալիա-Հայաստան բարեկամության միություն
ՀապավումՊՀԲՄ AAPA
Հիմնադրված2016 թվական, մարտի 31
Իրավ. կարգավիճակՀԿ
ՏեղագրությունՊորտուգալիա Պորտուգալիա, Լիսաբոն, Եդուարդո Մալտա 20 փողոց, 1070-325, Մալյոա Պլազա, Գրասենյակ 1.1
Պաշտ. լեզու(ներ)պորտուգալերեն, հայերեն, անգլերեն
նախագահՎահե Մխիթարյան
փոխնախագահԲրունո Մաքադե (Bruno Macedo)
Կարևոր անձինքԿարլոս Բանդարրա Բրանկո, Ելենա Րիաբովա-Մխիթարյան
Անձնակազմ8
Կամավորներ25
Կայքaapa.pt

Պորտուգալիա-Հայաստան բարեկամության միություն, հիմնադրվել է 2016 թվականի մարտի 31-ին Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում։ Ունի երկու տարածաշրջանային ներկայացուցչություն, առաջինը Պորտուգալիայի Պորտա քաղաքում (բացված 2016 թվականի հուլիսին)[1] ներկայացուցիչը Վարդան Ադիբեկյան, և մեկ տարածաշրջանային ներկայացուցչություն Երևանում, ներկայացուցիչ՝ Տիգրան Արզումանյան։

Գործունեության հիմնական բնագավառներն են Հայաստան-Պորտուգալի հարաբերությունների զարգացումը, մշակութային, լեզվական, կրթական, քաղաքական և հասարակական համագործակցության ապահովումը երկու երկրների միջև։

Պորտուգալիա-Հայաստան բարեկամության միության ծրագրերից են՝ Պորտուգալիա-Հայաստան ինստիտուցիոնալ ֆորումը, «Կոնսոնանսիա» նվագախումբը[2], Արժևորում և գործարար հնարավորություններ ֆորումը[3]։

«Կոնսոնանսիա» լարային նվագախմբի անդամները։

2016 թվականին միության հովհանու ներքո հիմնադրվել է «Կոնսոնանսիա» լարային նվագախումբը, բաղկացած հայ և պորտուգալացի երաժիշտներից։ 2018 թվականին միության ջանքերով Լիսաբոնի համալսարանում բացվել է «Հայոց լեզու և մշակույթ» ուսումնառության բաժինը, որը 2019 թվականի հոկտեմբերի 5-ին համալրվել է 6 ուսանողով[4]։ Դասըթացը 2021 թվականի սեպտեմբերին փոխարինվել է՝ միության, Լիսաբոնի համալսարանի, Երևանի Պետական համալսարանի և ՀԲԸՄՀայկական Վիրտուալ Համալսարանի միջև ստորագրած «Հայագիտական ուսումնասիրություններ» թեմայով դասընթացներ կազմակերպելու մասին համաձայնագրով։

2019 թվականի ապրիլի 26-ին միության ակտիվ աշխատանքի շնորհիվ Պորտուգալիայի Ազգային Ասամբլեան ընդունել է 1915 թվականին տեղի ունեցած Հայոց Ցեղասպանության մասին հռչակագիր։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://diaspora.gov.am/en/pages/78/portugal
  2. https://news.am/arm/news/380683.html
  3. https://aapa.pt/wp-content/uploads/2020/06/AAPA-Strategic-Plan-vAR-May20_compressed.pdf
  4. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 25-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]