Պորտուգալիայի ժողովրդագրություն
Բնակչության թվաքանակ[խմբագրել | խմբագրել կոդը]
Պորտուգալիայի բնակչության թիվը վաղուց կախված է եղել արտագաղթից, որը սկսվել է Մեծ աշխարհագրական բացահայտումների ժամանակաշրջանից, երբ պորտուգալացիները սկսել են բնակվել բոլոր մայրցամաքներում։ Արտագաղթը շարունակվում է մինչ օրս։ Հիմնական պատճառը Եվրոպայի մյուս երկրների համեմատ՝ տնտեսության ոչ բավարար զարգացումն է։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Պորտուգալիան լքել է գրեթե 1 միլիոն մարդ։ Ամեն տարի երկրից հեռանում է 20-ից 80 հազար մարդ։ Երկրի տարբեր շրջաններում բնակչության վերարտադրության մակարդակը տարբեր է. հյուսիսում ավելի բարձր է, քան հարավում։
Տարեթիվ | Բնակչություն |
---|---|
մ.թ.ա. 1000 | 200 000 |
500 | 1 000 000 |
1300 | 2 000 000 |
1500 | 1 600 000 |
1600 | 1 400 000 |
1650 | 1 500 000 |
1700 | 1 900 000 |
1725 | 2 300 000 |
1732 | 2 140 000 |
1750 | 2 367 000 |
1768 | 2 400 000 |
1775 | 2 900 000 |
1800 | 3 400 000 |
1810 | 3 500 000 |
1820 | 3 600 000 |
1830 | 3 700 000 |
1840 | 3 800 000 |
1850 | 3 900 000 |
1860 | 4 100 000 |
1870 | 4 300 000 |
1880 | 4 600 000 |
1890 | 5 050 000 |
1900 | 5 450 000 |
1910 | 5 907 000 |
1914 | 6 069 900 |
1920 | 6 113 000 |
1930 | 6 826 000 |
1939 | 7 627 000 |
1940 | 7 760 000 |
1950 | 8 510 000 |
1960 | 8 889 400 |
1970 | 8 663 300 |
1980 | 9 766 300 |
1990 | 9 862 500 |
2000 | 10 230 600 |
2007 | 10 643 000 |
Տեղաբաշխում[խմբագրել | խմբագրել կոդը]
Մերձծովյան շրջանում գտնվում է երկրի բնակչության գրեթե 70 %-ը։ Գերակշռում է քաղաքային բնակչությունը։ Պորտուգալիայի համար առավել հատկանշական են ոչ մեծ քաղաքները՝ ոչ ավել, քան 10 հազար մարդ բնակչությամբ։ Խոշորագույն քաղաքներն են Լիսաբոնը և Պորտուն։
Ազգային կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]
Պորտուգալիայի բնակչությունը ազգային առումով միատարր չէ, 87 %-ը պորտուգալացիներ են և 12 %-ը՝ Աֆրիկայից և Ասիայից գաղթածներ։ Երկրում նաև բնակվում է իսպանացիների և Արևելյան Եվրոպայի երկրներից գաղթածների ոչ մեծ թիվ։
Կրոնական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]
Երկրի բնակչության մեծամասնությունը (90 %) կաթոլիկ է[1]։ 2010 թվականի տվյալներով՝ Պորտուգալիայում բնակվել է 373 հազար բողոքական[1]։ Խոշորագույն բողոքական աղանդը երկրում կազմում են հիսունականները և նեոհիսունականները (289 հազար[1]): Երկրում կան նաև մի քանի տասնյակ հազար ուղղափառներ, Եհովայի վկաներ և մորմոններ։
Երկրում բնակվող օտարերկրացիների և աշխատող-գաղթյալների թվում կան նաև բուդդիստներ (60 հազար[2]), իսլամադավաններ (26—65 հազար[2][3]), հինդուիստներ (6,5 հազար[2]), չինական ազգային դավանանքի հետևորդներ (22 հազար[2]): 2011 թվականի համընդհանուր մարդահամարի ընթացքում Պորտուգալիայի 615 հազար բնակիչ (բնակչության 6,8 %-ը) իրեն անվանել է ոչ հավատացյալ[4]։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Урланис Б. Ц. Рост населения в Европе. — Москва., 1941.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 Jason Mandryk Operation World: The Definitive Prayer Guide to Every Nation. — InterVarsity Press, 2010. — P. 692-694. — ISBN 0-8308-5724-9.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Tiago Santos, Pedro Soares, and Miguel Farias Portugal // Religions of the World: A Comprehensive Encyclopedia of Beliefs and Practices / J. Gordon Melton, Martin Baumann. — Oxford, England: ABC CLIO, 2010. — С. 2278. — 3200 с. — ISBN 1-57607-223-1
- ↑ «The Future of the Global Muslim Population» (անգլերեն)։ Pew Research Center։ January 2011։ Արխիվացված է օրիգինալից 2014-02-11-ին։ Վերցված է 2014-03-07
- ↑ Instituto Nacional de Estatistica Statistics Portugal POPULACAO RESIDENTE COM 15 OU MAIS ANOS, SEGUNDO A RESPOSTA A PERGUNTA SOBRE RELIGIAO // Censos 2011 Resultados Definitivos - Portugal / Alda de Caetano Carvalho. — Лиссабон: Instituto Nacional de Estatistica, I.P., 2013. — P. 530. — 560 p. — ISBN 978-989-25-0181-9
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- http://www.census.gov/ipc/www/idbsum.html
- http://www.library.uu.nl/wesp/populstat/populhome.html Archived 2014-10-20 at the Wayback Machine.