Պորտուգալա-իսպանական հարաբերություններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Պորտուգալա-իսպանական հարաբերություններ
Պորտուգալիա և Իսպանիա

Պորտուգալիա

Իսպանիա

Պորտուգալա-իսպանական հարաբերություններ, երկկողմ դիվանագիտական հարաբերություններն Իսպանիայի Թագավորության և Պորտուգալիայի Հանրապետության միջև։ Քանի որ Պորտուգալիան և Իսպանիան միասին ձևավորում են Պիրենեյան թերակղզին, երկու երկրների դիվանագիտական կապերը շատ հաճախ անվանվում են նաև պիրենեյան հարաբերություններ։

Վերջին տարիներին երկու երկրներն ունեն բարեկամական հարաբերություններ։ Ե՛վ Պորտուգալիան, և՛ Իսպանիան Եվրոպական միության, Եվրագոտու, Շենգենյան համաձայնագրի և Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) լիիրավ անդամներ են[1][2]։ Երկու երկրների միջպետական հարաբերություններն ունեն պատմական խոր ակունքներ[3]։ Իսպանիան և Պորտուգալիան եղել են ժամանակի խոշորագույն և ազդեցիկ ծովապետությունները, որոնք գրեթե միշտ գտնվել են գաղութային մրցավազքի մեջ։ Պատահական չէ, որ աշխարհագրական մեծ հայտնագործությունների ժամանակաշրջանի հիմնական գործիչները՝ Քրիստափոր Կոլումբոսը, Ֆեռնան Մագելանը, Վասկո դա Գաման, Բարդուղիմեոս Դիաշը, սերում էին հենց այս երկու պետություններից։ Պորտուգալիայի և Իսպանիայի միջև գաղութային մրցավազքը երբեմն վերածվում է ռազմական հակամարտության[4]։ Տարբեր ժամանակահատվածներում վերջիններիս հարաբերությունների վրա իրենց ազդեցությունն են անունում նաև տարածաշրջանային ուժերը[5]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պորտուգալիայի դեսպանատան շենքը Մադրիդում։
Իսպանիայի դեսպանատան շենքը Լիսաբոնում։

Պորտուգալիան համարվում է Պիրենեյան թերակղզու առաջին պետությունը, որը ստեղծվել է դեռևս 1128 թվականի հունիսի 24-ին։ Սան Մամեդեի ճակատամարտում տարած հաղթանակից հետո Աֆոնսու Էնրիկեշը (հետագայում՝ Աֆոնսու I Հիմնադիր) հիմնադրում է Պորտուգալիայի թագավորությունը։ Նորաստեղծ պետությունը Հռոմի պապ Ալեքսանդր III-ի կողմից ճանաչվում է 1179 թվականին։ Առաջին իսպանական պետություններն ի հայտ է եկել միայն 15-րդ դարում։ Դրանք էին Կաստիլիա-Լեոնի և Արագոնի թագավորությունները։ Այնուամենայնիվ, համաիսպանական միացյալ պետություն ստեղծվում է միայն լուսավորության դարաշրջանում։ Մինչ այդ «Իսպանիա» անվանումը վերաբերվում էր Պիրենեյան թերակղզուն։ Առաջին անգամ «Իսպանիայի արքա» սահմանադրական տերմինը օրենսդրական ակտում օգտագործվել է 1812 թվականին։ 1876 թվականին երկրի սահմանադրությունն առաջին անգամ օգտագործում է «Իսպանիա» եզրը որպես երկրանվանում, իսկ պաշտոնական անվանումը՝ Իսպանիայի Թագավորություն։ Պորտուգալիայի թագավորությունը, Կաստիլիան և Արագոնը Ռեկոնկիստայի ժամանակաշրջանում եղել է դաշնակից տերություններ։ Միացյալ ջանքներով նրանք կարողացել են Պիրենեյան թերակղզու տարածքից դուրս մղել արաբական վերջին հենակետերը։

1494 թվականի հունիսի 7-ին Տորդեսիլյասում կնքվում է համաձայնագիր՝ համաշխարհային ազդեցության տիրույթները միմյանց միջև բաժանելու վերաբերյալ։ 15-րդ դարում Պորտուգալիան կառուցում է հզոր նավատորմ և սկսում է ուսումնասիրել աշխարհը։ Դուրս գալով Եվրոպայից՝ պորտուգալական ուժերն ուղևորվում են Աֆրիկա և Ասիա։ Իսպանացիները կրկնօրինակում են պորտուգալացիներին միայն տասնամյակներ հետո։ 1492 թվականին Քրիստափոր Կոլումբոսի ճանապարհորդությունից հետո սկսվում է երկու երկրների գաղութային մրցավազքը։ 1494 թվականին Պորտուգալիան ձեռք է բերում իր կարևորագույն գաղութը՝ Բրազիլիան, որը տարածքային առումով զբաղեցնում էր Հարավային Ամերիկա մայրցամաքի մեծ մասը։ Տորդեսիլյասի պայմանագրի բովանդակությունը հետևյալն էր․ սահմանագիծը, որն անցնում էր երկու բևեռների միջով և հատում էր Ատլանտյան օվկիանոսը, պորտուգալական կողմի պնդմամբ տեղափոխվել է գծից՝ անցնելով Ազորյան կղզիներից ցանկացածից 100 լիգա դեպի արևմուտք, և Կանաչ հրվանդանի կղզիներից 370 լիգա դեպի արևմուտք։ Այժմյան կոորդինատներով դա ամ. ե. 49°32’56" միջօրեականն է, կամ «պապական միջճրեականը»: Այդ գծից արևելք ընկած ծովերն ու ցամաքը բաժին էր հասնում Պորտուգալիայի թագավորությանը, իսկ արևմուտքինը՝ Կաստիլիայի և Արագոնի թագավորությանը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Portugal to complain to EU about Spanish nuclear waste project»։ Վերցված է 17 January 2017 
  2. «Portugal to complain to EU over Spain's planned nuclear dump site»։ Վերցված է 17 January 2017 
  3. Vicente António Pedro (2003)։ Espanha e Portugal: Um olhar sobre as relações peninsulares no século XX։ Tribuna da História։ ISBN 9789728799014 
  4. «Spanish-Portuguese Albufeira Convention»։ United Nations։ Վերցված է 18 February 2015 
  5. Vicente António Pedro (2003)։ Espanha e Portugal: Um olhar sobre as relações peninsulares no século XX։ Tribuna da História։ ISBN 9789728799014