Պորտալ:Օսմանյան կայսրություն/Ընտրված անձ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ահմեդ Թևֆիք Օքդայ կամ Ահմեդ Թևֆիք փաշա (թուրք.՝ Ahmed Tevfik Okday, փետրվարի 11, 1845, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - հոկտեմբերի 8, 1936, Ստամբուլ, Թուրքիա), թուրք պետական գործիչ, Օսմանյան կայսրության մեծ վեզիր:

Ահմեդ Թևֆիքը ծնվել է 1845 թվականի փետրվարի 11-ին Ստամբուլում՝ Օսմանյան կայսրությունում: Եղել է օսմանյան հեծելազորի գեներալ Իսմայիլ Հաքի փաշայի որդին:

1865 թվականին դարձել է լեյտենանտ և ծառայել է, որպես Բարձր դռան թարգմանիչ: 1868-ից 1875 թվականներին աշխատել է, որպես Հռոմի, Վիեննայի և Բեռլինի դեսպանությունների երկրորդ քարտուղար:

1875 թվականին դարձել է Աթենքի թուրքական դեսպանության առաջին քարտուղարը: 1872 թվականին դարձել է նաև Օսմանյան կայսրության դեսպանը Գերմանիայում, նստավայրը՝ Բեռլին:

1908 թվականի երիտթուրքական հեղափոխությունից հետո Ահմեդ Թևֆիք փաշա Օքդայը դառնում է Օսմանյան կայսրության խորհրդարանի՝ մեջլիսի անդամ: 1909 թվականին սուլթան Աբդուլ Համիդ II-ի ղեկավարած կառավարությունը ստիպված է լինում հրաժարական տալ: (մանրամասն...)