Պորտալ:Տնտեսագիտություն/Դրամական միավորներ/Արխիվ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

17.09.2010 — 17.10.2010[խմբագրել կոդը]

ԱՄԷ դիրհամ - Արաբական Միացյալ Էմիրությունների դրամական միավորը։ Ոչ պաշտոնական անվանումը՝ DH կամ Dhs։

1, 5, 25, 50, 500, 750, 1000 դիրհամ։

  • Ինֆլյացիա: 4,5% 2005 թվականին։
  • Հիմնական գույները՝ կարմրա-դարչնագույն և կաթնագույն։(մանրամասն...)

17.10.2010 - 03.12.2010[խմբագրել կոդը]

Սենտավոն, ինչպես և համարժեք սենտեսիմոն և սենտիմոն մի շարք երկրների հիմնական դրամական միավորների մանրուն դրամն է։ Իսպաներեն և պորտուգալերեն՝ centavo։

«Սենտավո» բառը լատիներեն centum (ցենտում - «հարյուր») բառի հոլովում է պորտուգալերեն և իսպաներեն լեզուներում, բառացիորեն նշանակում է «մեկ հարյուրերորդ»։ Իսպաներեն ճիշտ տարբերակն է «սենտիմո» (céntimo) ձևը, և այդ անունով մետաղադրամներ թողարկվել են Իսպանիայում (տես՝ Սենտիմո հոդվածը)։ «Սենտավո» ձևը բարբառային է, և տարածված է միայն Իսպանիայից դուրս՝ իսպանական նախկին գաղութներում։ Ամենայն հավանականությամբ, իսպաներենում այն առաջացել է պորտուգալերենի ազդեցության տակ։Ամենայն հավանականությամբ, իսպաներենում այն առաջացել է պորտուգալերենի ազդեցության տակ։ (մանրամասն...)

03.12.2010 - 28.01.2013[խմբագրել կոդը]

USDnotes.jpg

ԱՄՆ դոլարը (տարադրամի կոդը՝ USD և 840) Ամերիկայի Միացյալ Նահանգների տարադրամն է։ Սովորաբար ԱՄՆ դոլարը նշելու համար օգտագործում են դոլարի նշանը - $ կամ US$, որպեսզի չառաջանա խառնաշփոթ այլ երկրների դոլարների հետ։ Մեկ դոլարը բաժանվում է 100 ցենտի։ Ընդունվելով Հուլիսի 6-ին, 1785 թ., ԱՄՆ դոլարը միջազգային գործարքներում ամենաշատ օգտագործվող տարադրամն է ։ Մի քանի երկրներ օգտագործում են ԱՄՆ դոլարը որպես պաշտոնական տարադրամ և շատ ուրիշներ թույլ են տալիս այն դե ֆակտո ամենուրեք օգտագործվի։1995-ին, 380 միլիարդ ԱՄՆ դոլար կար շրջանառության մեջ, որից երկու երրորդը Միացյալ Նահանգներից դուրս։ 2005-ին այդ թիվը կրկնապատկվել է, հասնելով $760 միլիարդին, մոտավորապես կեսից մինչև երկու երրորդը գտնվելով ԱՄՆ-ից դուրս(մանրամասն...)