Պորտալ:Տնտեսագիտություն/Գիտե՞ք դուք արդյոք/Արխիվ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

19.09.2010 - 11.10. 2010[խմբագրել կոդը]

  • ․․․ որ «Գրանդ քենդի» ընկերության արտադրած 4 տոննա 410 կգ քաշ, 5600 մմ երկարություն, 2750 մմ լայնություն, 250 մմ հաստություն ցուցանիշով հայկական շոկոլադե հսկան 2010թ.-ի սեպտեմբեր ամսին սահմանել է համաշխարհային ռեկորդ և Գինեսի ռեկորդների գրքում գրանցվել որպես աշխարհի ամենամեծ շոկոլադե սալիկը։
  • ․․․ որ Սայմոն Կուզնեցը 1971թ.-ին արժանացել է Նոբելյան մրցանակի՝ տնտեսագիտության գծով։
  • ․․․ որ Վասիլի Լեոնտևը 1973թ.-ին իր վիթխարի հետազոտությունների համար արժանացել է Նոբելյանի մրցանակի։

11.10.2010 - 28.01.2013[խմբագրել կոդը]

  • ․․․ որ Նուրիել Ռուբինիին Forbes–ը 2010թ.-ի աշնանը ճանաչել է որպես աշխարհի ամենաազդեցիկ տնտեսագետ։ Նա դեռևս 2005-2006թթ.-ին կանխատեսել էր ֆինանսատնտեսական ճգնաժամը։
  • ․․․ որ տնտեսագիտության ոլորտում իրենց գործունեության համար 2010թ.-ի հոկտեմբեր ամսին նոբելյան մրցանակ են ստացել Փիթեր Դայմոնդը ու Դեյլ Մորթենսենը՝ ԱՄՆ-ից, և Քրիստոֆեր Փիսարիդեսը՝ Կիպրոսից։

28.01.2013 - 30.08.2014[խմբագրել կոդը]

  • ․․․ որ տնտեսագիտության ոլորտում 2011 թ.-ին նոբելյան մրցանակ են ստացել Թոմաս Սարջենտը և Քրիստոֆեր Սիմսը ԱՄՆ-ից, իրենց «Մակրոէկոնոմիկայում պատճառահետևանքային կապերի մասին էմպիրիկ հետազոտություններ» աշխատանքի համար:
  • ․․․ որ տնտեսագիտության ոլորտում 2012 թ.-ին նոբելյան մրցանակ են ստացել Լլոյդ Շեպլին ու Էլվին Ռոտը ԱՄՆ-ից, իրենց «Տեղաբաշխման տեսության մշակման և շուկայական ծրագրման մեջ գործնական կիրառման համար» :

30.08.2014 - 07.11 2014[խմբագրել կոդը]

  • ․․․ որ տնտեսագիտության ոլորտում 2013 թ.-ին նոբելյան մրցանակ են ստացել Յուջին Ֆաման, Լարս Փիթեր Հանսենը և Ռոբերտ Շիլլերը ԱՄՆ-ից, իրենց «Ակտիվների գնի փոփոխման էմպիրիկ վերլուծություն» գիտական աշխատանքի համար:
  • ․․․ որ տնտեսագիտության ոլորտում միակ կին նոբելյան մրցանակակիրը եղել է Էլինոր Օստրոմը (1933-2012), որը մրցանակը ստացել է 2009 թ.-ին՝ Օլիվեր Ուիլյամսոնի հետ:

07.11.2014 - 15.01.2017[խմբագրել կոդը]