Պորտալ:Սրբազան Հռոմեական կայսրություն/Ընտրված հոդված

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գվելֆեր և գիբելիններ (իտալ.՝ guelfi, գերմ.՝ Guelfen / Welfen, իտալ.՝ ghibellini, գերմ.՝ Ghibellinen / Waiblinger), XII—XV դարերի ընթացքում համապատասխանաբար` Հռոմի Պապի և Սրբազան Հռոմեական կայսրության աջակցությամբ գործող քաղաքական խմբեր կենտրոնական և հյուսիսային Իտալիայի քաղաքներում: 12-րդ և 13-րդ դարերում այս երկու կուսակցությունների միջև մրցակցությունը կարևոր դեր է խաղացել միջնադարյան Իտալիայի ներքին քաղաքականության մեջ: Պապականության և Սրբազան Հռոմեական կայսրության միջև իշխանության համար պայքարը ծագեց 1075 թվականին և ավարտվեց 1122 թ. Որմսի կոնկորդատի ստորագրմամբ: Սակայն Իտալիայում Գվելֆերի և Գիբելինների միջև բաժանումը շարունակվեց մինչև XV դարը:

Գվելֆը (իտելերեն` Guelfo, հոգնակի` Guelfi) Բավարիայի դուքս` Վելֆերի տան իտալերեն ձևն է։ Պատմվում է, որ Վելֆերը օգտագործել են անունը` որպես մարտական կոչ 1140 թ. Վեյնսբերգ ամրոցի պաշարման ժամանակ։ Մինչդեռ նրանց հակառակորդ` Շվաբիայի Հոգենշտաուֆեն տունը, որի ներկայացուցիչն էր Սրբազան Հռոմեական կայսրության կայսր Կոնրադ III–ը, նույն նպատակով օգտագործել է Վիբելինգեն ("Wibellingen") ամրոցի անունը։ Համապատասխանաբար` Վիբելինգենը իտալերեն տառադարձվեց որպես Գիբելին: (մանրամասն...)