Պորտալ:Սրբազան Հռոմեական կայսրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նորեկներին · Հանրություն · Պորտալներ · Պարգևներ · Նախագծեր · Պահանջմունքներ · Գնահատում
Պորտալ:Սրբազան Հռոմեական կայսրություն Ընտրյալ ցանկեր և պորտալներ Նախագիծ:Պորտալներ Նախագծի մասնակիցներ
Բարի գալուստ Սրբազան Հռոմեական կայսրության պորտալ
 
 
Ներածություն արխիվ  խմբագրելՆերածություն
Սրբազան Հռոմեական կայսրություն (1512 թվականից՝ Գերմանական Ազգի Սրբազան Հռոմեական կայսրություն; լատ.՝ Sacrum Imperium Romanum Nationis Germanicæ; գերմ.՝ Heiliges Römisches Reich Deutscher Nation), պետական կազմավորում, որ գոյատևեց 962 թվականից մինչև 1806 թվականը՝ միավորելով Եվրոպայի մի մասը։ Կայսրությունը՝ հզորության գագաթնակետին ներառում էր Գերմանիան, որը համարվում էր կայսրության միջուկը, հյուսիսային և միջին Իտալիան, Նիդերլանդները, Չեխիան, ինչպես նաև որոշ տարածքներ Ֆրանսիայում։ Կայսրությունը հիմնել է գերմանական թագավոր Օտտոնը։ Գերմանական ֆեոդալների շահերից բխող կայսրության ագրեսիվ քաղաքականությունը հիմնականում ուղղված էր Արևելյան և Հարավային Իտալիա, ուր գերմանական կայսրերը արշավում էին Հռոմի պապից կայսերական թագ ստանալու և նորից ու նորից վերանվաճելու Իտալիան։ Սկսած 1134 թվականից՝ ձևականորեն կազմված էր երեք թագավորություններից՝ Գերմանիայի թագավորություն, Իտալիայի թագավորություն և Բուրգունդիայի թագավորություն։ 1135 թվականին կայսրության կազմի մեջ մտավ Չեխիայի թագավորությունը։ 13-րդ դարից կայսրին ընտրել են կայսրընտրիչ իշխանները՝ կուրֆյուրստները։ Համակայսերական դասային-ներկայացուցչական մարմինը՝ ռայխստագը, ծառայել է խոշոր ֆեոդալների շահերին։ 1618-1648 թվականներին Երեսնամյա պատերազմից հետո կայսեր իշխանությունը վերջնականապես դարձել է անվանական։ Ձևականորեն «Հռոմեական սրբազան կայսրությունը» գոյատևել է մինչև 1806 թվականը, երբ վերջին Սրբազան հռոմեական կայսր Ֆրանց II-ը՝ նույն ինքը՝ ավստրիական կայսր Ֆրանց I-ը Նապոլեոնյան պատերազմների ժամանակ հրաժարվել է Սրբազան հռոմեական կայսրության գահից և Սրբազան հռոմեական կայսեր տիտղոսից, դրա փոխարեն անվանվելով Ավստրիական կայսր։
 
 
Ընտրված հոդված արխիվ  խմբագրելԸնտրված հոդված
Գվելֆեր և գիբելիններ (իտալ.՝ guelfi, գերմ.՝ Guelfen / Welfen, իտալ.՝ ghibellini, գերմ.՝ Ghibellinen / Waiblinger), XII—XV դարերի ընթացքում համապատասխանաբար` Հռոմի Պապի և Սրբազան Հռոմեական կայսրության աջակցությամբ գործող քաղաքական խմբեր կենտրոնական և հյուսիսային Իտալիայի քաղաքներում: 12-րդ և 13-րդ դարերում այս երկու կուսակցությունների միջև մրցակցությունը կարևոր դեր է խաղացել միջնադարյան Իտալիայի ներքին քաղաքականության մեջ: Պապականության և Սրբազան Հռոմեական կայսրության միջև իշխանության համար պայքարը ծագեց 1075 թվականին և ավարտվեց 1122 թ. Որմսի կոնկորդատի ստորագրմամբ: Սակայն Իտալիայում Գվելֆերի և Գիբելինների միջև բաժանումը շարունակվեց մինչև XV դարը: Գվելֆը (իտելերեն` Guelfo, հոգնակի` Guelfi) Բավարիայի դուքս` Վելֆերի տան իտալերեն ձևն է։ Պատմվում է, որ Վելֆերը օգտագործել են անունը` որպես մարտական կոչ 1140 թ. Վեյնսբերգ ամրոցի պաշարման ժամանակ։ Մինչդեռ նրանց հակառակորդ` Շվաբիայի Հոգենշտաուֆեն տունը, որի ներկայացուցիչն էր Սրբազան Հռոմեական կայսրության կայսր Կոնրադ III–ը, նույն նպատակով օգտագործել է Վիբելինգեն ("Wibellingen") ամրոցի անունը։ Համապատասխանաբար` Վիբելինգենը իտալերեն տառադարձվեց որպես Գիբելին: (մանրամասն...)
 
 
Ընտրված անձ արխիվ  խմբագրելԸնտրված անձ
Ֆրիդրիխ II Հոհենշտաուֆեն, (գերմ.՝ Friedrich II von Hohenstaufen; դեկտեմբերի 26, 1194, Էզի, Անկոնա, Մարկե, Իտալիա - դեկտեմբերի 13, 1250, Ֆիորենտինո, Torremaggiore, Ֆոջա, Ապուլիա, Իտալիա), Գերմանիայի արքա (Սրբազան Հռոմեական կայսրության կայսր) 1212 թվականի դեկտեմբերի 5-ից, Սրբազան Հռոմի կայսր 1220 թվականի նոյեմբերի 22-ից և Սիցիլիայի թագավորության արքա։

Հոհենշտաուֆենների դինաստիայի ներկայացուցիչ, Հենրիխ VI-ի և Կոնստանտի Նորմանդացու որդին, Ֆրիդրիխ I Շիկամորուսի և Սիցիլիայի դիկտատոր Ռոժեր II-ի թոռը։

1197 թվականին Ֆրիդրիխ I Շիկամորուսի որդի և Ֆրիդրիխ Հոհենշտաուֆենի հայր Հենրիխ IV մահացավ։ Այդ ժամանակ Ֆրիդրիխը դեռ 3 տարեկան էր։ Մեկ տարի անց՝ 1198 թվականին, վախճանվեց նաև նրա մայրը։ Նա որդու խնամակալությունը վստահել էր Հռոմի Ինոկենտիոս III պապին։ Ֆրիդրիխ II-ը փայլուն կրթություն է ստացել, գիտեր վեց լեզու, որոնցից հմտորեն տիրապետում էր հունարենին և արաբերենին։ Ստեղծագործություններ էր գրում լատիներեն, իսկ բանաստեղծություններ՝ իտալերեն։ Գիտեր նաև ֆրանսերեն և սիցիլերեն։ Նրա արքունիքում հավաքված էին հույն, արաբ և հրեա գիտնականներ։ Արևելքի երաժշտությունը, գրականությունը և ճարտարապետությունը ամեն կերպ խրախուսվում էր Ֆրիդրիխ Հոհենշտաուֆենի կողմից։

Սկզբում նա մորից ժառանգել էր միայն Սիցիլիայի թագավորության գահը։ 1212 թվականին Ինոկենտիոս III-ը նրան օծեց Գերմանիայի թագավոր, թեև կայսր դարձավ միայն 1220 թվականին։

Ֆրիդրիխը մկրտվել է Ասիսիայում։ (մանրամասն...)
 
 
Ընտրված պատկեր արխիվ  խմբագրելԸնտրված պատկեր
Վիլհելմ Վիրիչ վոն Դաուն-Ֆալկենշտեին
 
 
Պատերազմներ արխիվ  խմբագրելՊատերազմներ
Երեսնամյա պատերազմ (1618 - 1648), առաջին համաեվրոպական պատերազմներից մեկը, որն ընդգրկեց գրեթե ողջ Եվրոպան, բացառությամբ Շվեյցարիայի: Պատերազմը սկսվեց Գերմանիայի բողոքականների և կաթոլիկների հակամարտության հետևանքով, սակայն հետագայում վերածվեց Հաբսբուրգների դեմ պայքարի։ Պատերազմի հետևանքով կտրուկ նվազեց Գերմանիայի որոշ շրջանների բնակչության թիվը։ Այն ամենաերկար և ամենաարյունալի պատերազմներից մեկն է Եվրոպայի պատմության ընթացքում։ Պատերազմի ծագման պատճառները և մասնակիցների շահերը բազմազան էին, ոչ ոք չի կարողացել եզակի պատճառ տալ պատերազմի ծագման վերաբերյալ։ Սկզբնական շրջանում կոնֆլիկտը ուներ մեծապես կրոնական բնույթ, վեճերը ծագել էին բողոքականների և կաթոլիկների միջև Սրբազան Հռոմեական կայսրությունում, չնայած կայսրության ներքաղաքական վիճակը և ուժերի հավասարակշռությունը խաղացել է որոշիչ դեր։ Աստիճանաբար հակամարտությանը ներքաշվեցին այլ երկրներ, այդ թվում այդ ժամանակվա մեծ տերությունները։ Հետագայում պատերազմը կրեց ավելի քիչ կրոնական բնույթ, Ֆրանկո-Հաբսբուրգյան հակամարտությունը Եվրոպական քաղաքական իշխանության համար հետագայում վերածվեց պատերազմի Ֆրանսիայի և Հաբսբուրգյան ուժերի միջև։

Երեսնամյա պատերազմի հետևանքով շատ տարածքներ սնանկացան, բազմաթիվ զինվորներ վախճանվեցին։ Սովի և հիվանդությունների պատճառով զգալիորեն նվազեցին Գերմանական երկրների մեծ մասի, Չեխիայի, Նիդերլանդների և Իտալիայի բնակչությունները, շատ էին նաև կորուստները զինվորականների շրջանում։ Չնայած պատերազմող բանակների զինվորները ամբողջությամբ վարձկաններ չէին, նրանց ֆինանսավորումը այդ ժամանակ կենտրոնացված չէր, յուրաքանչյուր զորախմբի ֆինանսավորումը ինքնուրույն էր, որը հիմնականում ձեռք էին բերում գրավված տարածքների թալանի ճանապարհով, ինչը պատճառ հանդիսացավ խաղաղ բնակչության թալանի և ահաբեկման։

Երեսնամյա պատերազմը ավարտվեց Օսնաբրյուկի և Մյունստերի պայմանագրերով, որոնք Վեստֆալյան հաշտության պայմանագրի մի մասն էին: Շատ հակամարտություններ, որոնք հրահրել էին պատերազմը, մնացին չլուծված դեռևս երկար տարիներ։ (մանրամասն...)
 
 
Գիտե՞ք դուք արդյոք... արխիվ  խմբագրելԳիտե՞ք դուք արդյոք...
  • ... որ Սրբազան Հռոմեական կայսրությունը միասնական պետություն չէր: Այն բաշխված էր 100-ավոր ֆեոդալությունների, որոնք չէին ենթարկվում թագավորին:
  • ... որ երկրում կաին ՙՙկայսերական քաղաքներ՚՚, որոնք ենթարկվում էին թագավորին և հարկ էին մուծում կայսերական գանձին, այլ ոչ թե տեղական ֆեոդալությունին:
  • ... որ երկրի ամենաազդեցիկ մարդիկ կուրֆյուստներն էին: Նրանք էին ընտրում թագավորին:
  • ... որ իսկզբանե միտքն այն էր, որ ստեղծելով ՙՙՍրբազան Հռոմեական կայսրություն՚՚ անունով երկիր, նրանք կմիավորեն բոլոր քրիստոնյաներին և երկիրը կունենա շատ ուժեղ կապեր հռոմի պապի հետ:
 
 
Կատեգորիաներ արխիվ  խմբագրելԿատեգորիաներ
 
 
Ինչպե՞ս կարող եմ ես օգնել արխիվ  խմբագրելԻնչպե՞ս կարող եմ ես օգնել
Դուք կարող եք թարգմանել հայերեն այս հոդվածները Ռուսերեն և Անգլերեն Վիքիպեդիաներից:


 
 
Եղբայրական պորտալներ արխիվ  խմբագրելԵղբայրական պորտալներ