Պորտալ:Մայքլ Ջեքսոն/Ներածություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մայքլ Ջոզեֆ Ջեքսոն (անգլերեն՝ Michael Jackson)(օգոստոսի 29, 1958հունիսի 25, 2009) ամերիկյան պարող, երգիչ, գործարար, պրոդյուսեր: Նրան համարում են փոփ երաժշտության Արքա, ինչպես նաև նա արժանացել է «Սերնդի», «10-ամյակի», «Դարի»լավագույն երգիչ, «Հազարմյակի Մարդ» կոչումներին: Ջեքսոնը բոլոր ժամակների ամենավաճառվող արտիստն է (780 մլն. սկավառակ), նրան են պատկանում աշխարհի ամենավաճռվող ալբոմը (Thriller վերջին տեղեկություններով 175 մլն.օրինակ), ամենավաճառվող ռեմիքս ալբոմը (Blood on the Dance Floor: HIStory in the Mix 11 մլն. օրինակ), ամենաթանկարժեք տեսահոլովակը (Scream, Ջանեթ Ջեքսոնի հետ, 7 մլն. դոլլար, հավելյալ տեքստ։), «Գիննեսի» ռեկերդների գրքում գրանցվել է 13 անգամ, նա բոլոր ժամանակների ամենանշանավոր և ազդեցիկ արտիստներից մեկն է: Երաժշտության, պարի և նորաձևության մեջ ունեցած իր ներդրումը նրան դարձրեց փոփ երաժշտության կոնտրոնական դեմքը մոտ չորս տասնամյակ շարունակ։ Նա այն եզակի երգիչներից է ում անունը 2 անգամ գրանցվել է ռոք-ն-ռոլլի փառքի սրահում: Նա 15 անգամ արժանացել է Գրեմմի մրցանակի (այդ թվում Կենդանի Լեգենդ), ունեցել է 13 #1 հիթ, և վաճառել է ավելի քան 780 մլն. սկավառակ, արժանացել է 26 American Music Awards-ի (այդ թվում Դարի Արտիստ)։ Նա մեծ ֆիլանտրոպ էր և ուներ 39 բարեգործական ընկերություն: 2009 թվականի հունիսի 23-ին, «Ի բարօրություն մարդկության» մրցանակի հանձնման բարձրագույն խորհրդի որոշմամբ որոշվեց Մայքլ Ջեքսոնին պարգևատրել «Համաշխարհային մշակույթում ունեցած իր կարկառուն ավանդի համար» մրցանակով։ (մանրամասն...)