Պորտալ:Ճարտարապետություն/Ճարտարապետական տարր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գմբեթ, սնամեջ, կիսագնդաձև տարածական ծածկ կամ ծածկը կրող տարածական կոնստրուկցիա: Գմբեթները ստեղծվում են ուռուցիկությամբ դուրս տարբեր կորերով: Կիրառվում են գլխավորապես հասարակական և ինժեներական կառույցներում: Հնարավորություն ընձեռնելով առանց միջանկյալ հենարանների ծածկելու համեմատաբար մեծ թռիչքներ` գմբեթը ստեղծում է յուրօրինակ ճարտարապետական կերպար: Գմբեթները լայնօրեն օգտագործվել են հայկական ճարտարապետությունում: Մեզ հասած հնագույն հայկական գմբեթավոր կառույցը դա 5-րդ դարի Տեկորի տաճարն է: (մանրամասն...)