Պորտալ:Համացանց/Ներածություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Համացանց կամ ինտերնետ (անգլ.՝ Internet), աշխարհով մեկ տարածված, հասարակության ազատ օգտագործման համար նախատեսված համընդհանուր ցանց է՝ կազմված համակարգչային ցանցերից, որոնք իրականացնում են տվյալների փոխանցում և փոխանակում՝ օգտագործելով ստանդարտեցված Համացանցային հաղորդակարգը (IP)։ Այն ցանցերի ցանց է, որը կազմված է միլիոնավոր փոքր՝ մասնավոր և հասարակական ցանցերից (տան ցանցեր, ակադեմիական, բիզնես և կառավարական ցանցեր), որոնք իրար հետ կապվում են պղնձյա լարերով, օպտիկա-մանրաթելային կաբելներով, անլար կապով և այլն։ Համացանցն իր մեջ պարունակում է հսկայական տեղեկատվական ռեսուրսներ և ծառայություններ, որոնից են Համաշխարհային Ոստայնի (World Wide Web)՝ հղումների միջոցով փոխկապակցված էջերը և iMAK-ը։ (մանրամասն...)