Պորտալ:ՀՀ կառավարություն/Ներածություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հայաստանի կառավարություն, Հայաստանի իշխանության գործադիր մարմինը։ Կառավարությունը բաղկացած է նախարարների կաբինետից, որը գլխավորում է ՀՀ վարչապետը ՀՀ սահմանադրության 85-րդ հոդվածի համաձայն «Կառավարությունը մշակում և իրականացնում է Հայաստանի Հանրապետության ներքին քաղաքականությունը։ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունը կառավարությունը մշակում և իրականացնում է Հանրապետության Նախագահի հետ համատեղ։ Կառավարության իրավասությանն են ենթակա պետական կառավարման բոլոր այն հարցերը, որոնք օրենքով վերապահված չեն այլ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների։»