Jump to content

Պորտալ:Կինո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պորտալ:Կինո
Պորտալ:Կինո
Նորեկներին · Հանրություն · Պորտալներ · Պարգևներ · Նախագծեր · Պահանջմունքներ · Գնահատում
 
 
Ներածություն Ներածություն
Կինոարվեստ, արվեստի տեսակ է, որի երկերն ստեղծում են կյանքի իրական փաստերի կամ գեղարվեստական կերպավորման հստակ միջոցներով վերարտադրված գործողությունների կամ մուլտիպլիկացիայի միջոցներով արված պատմությունների նկարահանումը: Կինոարվեստը միավորում է տարածական և ժամանակային արվեստների հնարավորությունները, սինթեզում է գրականության, թատերարվեստի, կերպարվեստի, երաժշտության հատկանիշները միայն իրեն հատուկ արտահայտչամիջոցների հիման վրա, որից հիմնականը պատկերի վավերական - լուսանկարչական բնույթը և մոնտաժն են: Կինոնկարի ստեղծումը ստեղծագործական և արտադրական բարդ պրոցես է, որը միավորում են՝ սցենարի հեղինակ դրամատուրգի, ռեժիսորի, դերասանների, օպերատորի, նկարիչի, կոմպոզիտորի և այլոց աշխատանքը շարունակել...:
 
 
Ընտրված հոդված արխիվ  խմբագրելԸնտրված հոդված
Հենրի Ֆոնդան զինվորական համազգեստով
Հենրի Ֆոնդան զինվորական համազգեստով

Հենրի Ջեյնս Ֆոնդա (անգլ.՝ Henry Jaynes Fonda; մայիսի 16, 1905օգոստոսի 12, 1982), թատրոնի և կինոյի ամերիկացի դերասան, Օսկար և Ոսկե Գլոբուս մրցանակների դափնեկիր, դերասաններ Պիտեր Ֆոնդայի և Ջեյն Ֆոնդայի հայրը, Բրիջիտ Ֆոնդայի պապը:

Ամերիկյան կինոակադեմիայի կողմից 1999 թվականին հրապարակված Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 մեծագույն աստղերի ցանկում 6-րդ տեղում է:

Կենսագրություն

[խմբագրել կոդը]

Հենրի Ֆոնդան ծնվել է ԱՄՆ-ի Ներբրասկա նահանգի Գրանդ Այլենդ քաղաքում: Հայրը` Ուիլյամ Բրեյս Ֆոնդան գովազդային ցուցանակների նկարիչ էր, մայրը Էլմի Հերբերտ Ջոնսոն: Նրա նախնիները գաղթել էին 19-րդ դարի 40-ական թթ. Ջենովայից, Նիդեռլանդներից ու Իտալիայից և հաստատվել ԱՄՆ-ում: Նրանք Նյու Յորքի մերձակայքում հիմնել են մի փոքր քաղաք, որը այժմ կոչվում է Ֆոնդա, ընտանիքի գլխավորի` Դոու Ֆոնդայի Բնագիր անունով, ով սպանվել էր տեղացի հնդկացիների կողմից: Իսկ Նեբրասկա եկել է նրա հայրական պապը` 1880-ական թթ.:

Խաղացել է 100-ից ավելի ֆիլմերում, որոնց թվում նաև հեռուստատեսային ֆիլմեր: Ընդհանուր թվով ստացել է մոտ 16 կինոմրցանակ, ներկայացված է եղել ևս 10-ի:

շարունակել...:
 
 
Ընտրված անձ արխիվ  խմբագրելԸնտրված անձ
Ինգմար Բերգմանը «Մորու բացատը» ֆիլմի նկարահանումների ժամանակ
Ինգմար Բերգմանը «Մորու բացատը» ֆիլմի նկարահանումների ժամանակ

Էրնստ Ինգմար Բերգման (շվեդ.՝ Ernst Ingmar Bergman Լսել [ˈɪŋmar ˈbærjman]; 1918թ. հուլիսի 14, Ուփսալա, Շվեդիա2007թ. հուլիսի 30, Ֆորե, Գոթլանդ, Շվեդիա), նշանավոր շվեդ կինոյի և թատրոնի ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր, գրող, դերասան:

«Օսկարի» և բազում այլ կինոմրցանակների դափնեկիր է, նրա ֆիլմերից երեքը ստացել են Օսկար մրցանակ: Ավելի քան վաթսուն ֆիլմերի ռեժիսոր է: Նրա հանրահայտ ֆիլմերից են. «Ամառային գիշերվա ժպիտները», «Յոթերորդ կնիքը», «Մորու բացատը», «Աղջկական աղբյուր», «Մութ ապակու միջով», «Ձմեռային լույս», «Գայլի ժամը», «Շշուկներ և ճիչեր», «Աշնանային սոնատ», «Ֆաննին և Ալեքսանդրը» և այլն... Բերգմանը համարվում է փիլիսոփայական, հոգեբանական դրամաների վարպետ, ում սիրված թեման էր կյանքի ճգնաժամը:

Ինգմար Բերգմանը առաջին անգամ մասնակցություն ունեցավ՝ «Թունավորում» ֆիլմի նկարահանման մեջ, որպես սցենարիստ և ռեժիսորի օգնական։ Դրանից հետո «Svensk Filmindustri» կինոընկերության տնօրենը, նրան հնարավորություն տվեց նկարահանել սեփական կինոնկար:

շարունակել...:
 
 
Ընտրված ֆիլմ արխիվ  խմբագրելԸնտրված ֆիլմ

«Լոուրենս Արաբացի» (անգլերեն Lawrence of Arabia), 1963 թվականին անգլիացի ռեժիսոր Դևիդ Լինի նկարահանած պատմական ֆիլմ դրամա, Empire ամսագրի հարցումներով գլխավորել է Բրիտանական բոլոր ժամանակների 100 լավագույն ֆիլմերի ցանկը:

Ֆիլմը պատմում է բրիտանացի սպա, գրող և ճանապարհորդ Էդվարդ Թոմաս Լոուրենսի Առաջին համաշխարհային պատերազմի տարիների Արաբական թերակղզու երկրներում անցկացրած կյանքի մասին է, որտեղ նա փաստացի գլխավորել է արաբների պատիզանական բանակը, որը մարտնչում էր Օսմանյան Թուրքիայի դեմ հանուն ազատության, հենց Արաբական երկրներում ապրած տարիներին էլ նրան տվել են «Արաբացի» մականունը:

Ընդհանուր թվով մոտ 20 տարբեր կինոմրցանակ է ստացել ամբողջ աշխարհում, ներկայացված է եղել ևս 12 մրցանակի, որոնց թվում 7 Օսկար, 4 Ոսկե Գլոբուս, Ամերիկյան կինոակադեմիայի կողմից հրապարակված Ամերիկյան բոլոր ժամանակների 10 լավագույն ֆիլմեր ըստ 10 ժանրերի ցանկում 1-ին տեղում է որպես էպիկական ֆիլմ:

շարունակել...
 
 
Հայաստան արխիվ  խմբագրելՀայաստան

Աննա Աբրահամի Էլբակյան , հայ թատրոնի և կինոյի դերասանուհի, թատերական ռեժիսոր:

Կենսագրություն

[խմբագրել կոդը]

1982թ. ավարտել է Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի կից դրամատիկական ստուդիա և աշխատանքի է ընդունվում նույն թատրոնում որպես դերասանուհի։ 1986թ ավարտեց ԵՊՀ արվեստագիտական ֆակուլտետը։ Առաջին քայլերը բեմում արել է տասնյոթ տարեկանում, խաղալով Վ.Սարոյանի «Ձեր կյանքի ժամանակը» Էլզիի դերը, հետագայում խաղում է Յ.Ռայնիսի «Փչիր քամիում» Բայբա, Գ.Հարությունյանի «Հարսնացու հյուսիսից» Վալյա, Բոմարշեի «Ֆիգարոյի ամուսնությունում» Ֆանշեթ, Լ.Ռազումովսկայի «Սիրելի Ելենա Սերգեեվնա» Լյալյա։

Նկարահանվել է բազմաթիվ հեռուստաներկայացումներում և մի շարք գեղարվեստական կինոնկարներում, այդ թվում Զորայր Խալափյան համանուն վեպի հիման վրա «Որտե՞ղ էիր, մարդ Աստծո» բազմասերիանոց ֆիլմում՝ Անտիկ, «Սպիտակ ոսկոռ», «Գողը», «Դեմքով դեպի պատը», «Ուրվագիծ» և այլ ֆիլմերում։ Աննա Էլբակյանը աշխատել է որպես դերասանուհի «Մետրո» թատրոնում, Համազգային թատրոնում, ինչպես նաև Էդգար Էլբակյանի անվան դրամայի և կոմեդիայի թատրոնում։

2000-ից Երևանի խամաճիկների պետական թատրոնի գլխավոր ռեժիսորն է։ Մասնակցել է բազմաթիվ միջազգայի փառատոնների, ինչպես նաև հանդես է եկել սփյուռքում։

Ամուսինը Արմեն Էլբակյանն է, որդին Էդգար Էլբակյան կրտսերը, դուստրը՝ Լիլի Էլբակյանը։

շարունակել ...:
 
 
Գիտե՞ք դուք արդյոք արխիվ  խմբագրելԳիտե՞ք դուք արդյոք
 
 
Խոսք արխիվ  խմբագրելԽոսք
Հյուսթոն, մենք խնդիրներ ունենք
- Թոմ Հենքս, Ջեյմս Լովելլ, «Ապոլլոն-13» ֆիլմ
 
 
Ընտրված ցանկ արխիվ  խմբագրելԸնտրված ցանկ

Ամերիկյան բոլոր ժամանակների 100 լավագույն ֆիլմեր, Ամերիկյան կինոկադեմիայի կողմից կազմված ամերիկյան ֆիլմերի վարկանիշային ցանկ:

Կազմվել է 1998 թվականին, և թարմացվել է 2007 թվականին: Ֆիլմերի ընտրությունը կատարվել է 400 թեկնածու ֆիլմերից, ավելի քան 1500 կինոգործիչների շրջանում կատարված հարցումների արդյունքում (ռեժիսորներ, սցենարիստներ, դերասաններ, օպերատորներ և այլն):

շարունակել...:
 
 
Ընտրված պատկեր արխիվ  խմբագրելԸնտրված պատկեր
«Ինչպես է նվաճվել Արևմուտքը» ֆիլմի պոստեր
նկարներում ամերիկյան կինոյի աստղեր Գրեգորի Պեկ, Հենրի Ֆոնդա, Ջեյմս Ստյուարտ, Էլի Ուոլլակ, Լի Ջեյ Կոբբ, Ջոն Ուեյն, Ռիչարդ Ուիդմարկ, Կառլ Մոլդեն, Քերոլ Բեյքեր, Քերոլին Ջեյմս և այլն
 
 
Կատեգորիաներ Կատեգորիաներ
 
 
Կինոյի մասին մյուս նախագծերում Կինոյի մասին մյուս նախագծերում
 
 
Կինոդեմքեր արխիվ  խմբագրելԿինոդեմքեր
 
 
Նորություններ արխիվ  խմբագրելՆորություններ
 
 
Նոր հոդվածներ արխիվ  խմբագրելՆոր հոդվածներ
 
 
Արխիվ Արխիվ
 
 
Օգնություն Օգնություն
Դուք կարող եք օգնել Կինո նախագծին ստեղծելով նոր հոդվածներ կինեմատոգրաֆի վերաբերյալ, մասնավորապես թարգմանելով դրանք Վիքիպեդիայի ռուսերեն կամ անգլերեն լեզուներով հոդվածներից, կամ բարելավել կինոյի մասին գոյություն ունեցող հայերեն անավարտ հոդվածները:
 
 
Եղբայրական_պորտալներ Եղբայրական_պորտալներ