Պորտալ:Կինո/Ընտրված անձ/2012 Դեկտեմբեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալան Սիլվեստրի, 2009 թ. լուսանկար
Ալան Սիլվեստրի, 2009 թ. լուսանկար

Ալան Սիլվեստրի (անգլ.՝ Alan Silvestri, մարտի 26, 1950, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի երգահան, Հոլիվուդի ամենահայտնի երգահաններից մեկը, երաժշտություն է գրել 100-ից ավելի ֆիլմերի համար։

Կենսագրություն և կարիերա[խմբագրել կոդը]

Ալան Էնթոնի Սիլվեստրին ծնվել է 1950 թվականի մարտի 26-ին Նյու Յորքում։ Մանկությունն անցել է Նյու Ջերսի նահանգի Տինեկե քաղաքում։ Հայրը ծագումով իտալացի էր, իսկ մայրը իռլանդացի: Չնայած նրա ծնողները երաժշտության հանդեպ հետաքրքրություն չէին ցուցաբերում, բայց Ալանը արդեն մանուկ հասակից հետաքրքրվում էր երաժշտությամբ և թմբուկ էր նվագում։ Դպրոցում սովորելու տարիներին դպրոցի երաժշտախմբի անդամ էր և սովորում էր նվագել ֆագոտ, կլառնետ և սաքսաֆոն: Երաժշտությունից բացի նա նաև սիրում էր բեյսբոլը։

14 տարեկանում սկսում է նվագել իր գնած կիթառով: 1967 թվականին Ալան Սիլվեստրին հիմնում է իր առաջին ջազային նվագախումբը` «Հարավային քամիների տրիո» (The South Winds Trio), որտեղ նա կիթառահար էր, Գնել Գոլբինը (Glen Gollobin) ֆլեյտա էր նվագում, իսկ Քեն Պետրետին (Ken Petretti) թմբկահար։

Դպրոցն ավարտելուց հետո 1968 թվականին նա ընդունվում է Բոստոնի Բերկլիի երաժշտական քոլեջի ջազի բաժինը շարունակել...: