Պորտալ:Կատար/Ընտրված հոդված

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Qatar Airways Company Q.C.S.C., գործում է Qatar Airways անվամբ, Կատարի ազգային ավիափոխադրողը, որի կենտրոնակայանը գտնվում է մայրաքաղաք Դոհայում: Ամեն օր ավիաընկերությունը իրականացնում է Դոհա- Երևան- Դոհա ավիաչվերթներ, այնտեղից էլ դեպի աշխարհի տարբեր երկրներ: Ավիաընկերությունը իրականացնում է չվերթներ աշխարհի շուրջ 150 քաղաքներ: All Nippon Airways-ի, Hainan Airlines-ի, Cathay Pacific-ի, Asiana Airlines-ի, Malaysia Airlines-ի և Singapore Airlines-ի հետ միասին, Qatar Airways-ը համարվում է յոթ ավիաընկերություններից մեկը, որոնք բրիտանական «Skytrax» գործակալության կողմից ստացել են ամենաբարձր՝ հինգ աստղ վարկանիշ։ 2017 թվականի հունվարի տվյալներով Qatar Airways իրականացնում է չվերթներ դեպի Աֆրիկայի, Ասիայի, Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի, Հարավային Ամերիկայի և Օվկիանիայի շուրջ 150 քաղաքներ: Qatar Airways-ը աշխարհի այն եզակի ավիափոխադրողներից մեկն է, որ չվերթներ է իրականացնում դեպի հինգ մայրցամաքներ: 2017 թվականի փետրվարի 5-ին ավիաընկերության Boeing 777 ինքնաթիռը իրականացրել է պատմության մեջ ամենաերկար չվերթը: Ինքնաթիռը վայրէջք է կատարել Նոր Զելանդիայում՝ օդում մնալով 16 ժամ: Ինքնաթիռը օդ է բարձրացել Դոհայից շարունակություն․․․