Պորտալ:ԼՂՀ/Ընտրված հոդված

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արցախի օդանավակայանի գլխավոր մասնաշենքը
Արցախի օդանավակայանի գլխավոր մասնաշենքը

Ստեփանակերտի օդանավակայանԼեռնային Ղարաբաղի Հանրապետության միակ օդային դարպասն է և գտվում է Ստեփանակերտից 10 կմ հեռավորության վրա, Ստեփանակերտ-Ասկերան A317 մայրուղուն հարող հատվածում Խոջալու գյուղի մոտ։ Օդանավակայանը կառուցվել է 1974 թ., հիմնական չվերթներ ընդունել է Երևանից և Բաքվից։ Արցախյան ազատամարտի սկզբում այն ծառայել է ռազմական նպատակով։ 1992 թվականին Լաչինի ազատագրումից հետո օդանավակայանը մատնվել է պարապուրդի։ 2008 թ. սկսվել է օդանավակայանի նոր գլխավոր մասնաշենքի կառուցումը։ Մասնաշենքը ԼՂՀ գերբի նմանությամբ արտաքինից նմանվում է թևերը մեկնած արծվի։ Թռիչքուղու երկարությունը կազմում է 2 կմ 300 մետր, լայնությունը՝ 20 մետր։ Վերաբացումը նախատեսվում է 2010 թ. վերջին։ Նախատեսվում է, որ սկզբնական շրջանում թռիչքներ կիրականցվեն Ստեփանակերտ-Երևան և հակառակ ուղղությունով։ (մանրամասն...)