Պորտալ:Զրադաշտականություն/Ընտրյալ անձ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Զրադաշտ կամ Զարաթուշթրա (ավեստ. Zaraθuštra, պարսկ. زرتشت — Zartošt; հին հունարեն` Ζωροάστρης) համարվում է զրադաշտականության հիմնադիրը, Գաթերի` Ավեստայի հնագույն մասերի հեղինակ: Զրադաշտը և նրա ուսմունքը իր ժամանակ թողնելով մեծ ազդեցություն, հետագայում հիմնականում անկում է ապրել նոր կրոնների առաջացման ու տարածման ժամանակահատվածում։ Նրա ուսմունքի հետևորդները շատ ժամանակում դարձան կա՛մ քրիստոնյաներ, կա՛մ մուսուլմաններ։ Սակայն ուշ միջնադարում ՝ լուսավորության դարաշրջանում Զրադաշտի կերպարի նկատմամբ հետաքրքրությունը նորից վերելք սկսեց ապրել։ Գերմանացի փիլիսոփա Ֆրիդրախ Նիցշեն «Այսպես խոսեց Զրադաշտը» փիլիսոփայական աշխատությունում օգտագործել է Զրադաշտի կերպարը սեփական փիլիսոփայական հայացքները ներկայացնելու համար։ (մանրամասն...)