Պորտալ:Երևան/Ընտրված վայր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ընդհանուր տեսարան

Հանրապետության հրապարակ, քաղաքի վարչական կենտրոնի գլխավոր ճարտարապետական համակառույցը, տոնակատարությունների, շքերթների և ժողովրդական հավաքույթների վայր, տրանսպորտային կարևոր հանգույց։ Ստեղծվել է ըստ Երևանի գլխավոր հատակագծի (1924, ճարտարապետ Ալեքսանդր Թամանյան), կառուցապատվել 1926-1958-ին, 1940-90-ին՝ կոչվել է Լենինի հրապարակ (թանգարանների շենքն ավարտվել է 1977-ին)։ Հանրապետության հրապարակի հատակագծում սեղանի և օվալի համադրություն է (մակերեսը՝ 3 հա)՝ տեղադրված քաղաքի հյուսիս-հարավ առանցքով։ Հրապարակի հարավ-արևմուտքում մինչև 1990-ը Լենինի արձանն էր, 1996-ը՝ պատվանդանը (1940, քանդակագործ Ս. Մերկուրով, ճարտ-ներ՝ Ն. Փարեմուզովա, Լ. Վարդանյան)։

(մանրամասն այստեղ)