Պորտալ:Եվրոպական միություն/Ներածություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Եվրոպական Միություն տնտեսական և քաղաքական միավորում է, որն իր գործունեությունն իրականացնում է անդամ երկրների կողմից հիմնված կառույցների միջոցով: ԵՄ կազմված է 27 երկրից, ընդհանուր առմամբ մոտ 500 միլիոն բնակչությամբ: ԵՄ վարչական կենտրոն է համարվում Բրյուսելը:2009 թ. դեկտեմբերի 1-ից պաշտոնապես սկսել է կիրառվել Եվրոպական Միություն անվանումը` որպես իրավաբանական անձ փոխարինելով Եվրոպական համայնքին: 2010թ. հունվարի 1-ից սկսել է գործել Եվրոպական խորհրդի նախագահի ինստիտուտը: Նախագահն ընտրվում է 2.5 տարի ժամկետով` մեկ անգամ վերընտրվելու իրավունքով: Լիսաբոնի պայմանագրով նախատեսված է Արտաքին գործերի եւ անվտանգության հարցերով բարձր հանձնակատարի ինստիտուտի ստեղծումը: Բարձր ներկայացուցչի հիմնական պարտականություններն են. վարել ԵՄ ընդհանուր արտաքին եւ անվտանգության քաղաքականությունը, նախագահել արտաքին գործերի խորհրդի (ԱԳ նախարարներ) նիստերը, ներկայացնել ԵՄ-ն արտաքին եւ անվտանգության հարցերում, վարել քաղաքական երկխոսություններ այլ երկրների հետ եւ ներկայացնել ԵՄ դիրքորոշումը միջազգային ատյաններում, ղեկավարել արտաքին գործերի եվրոպական ծառայության եւ ԵՄ պատվիրակությունների աշխատանքները:«Մանրամասն»