Պորտալ:Դիզայն/Ընտրված հոդված

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կարմին

Կարմին (ֆր.՝ carmin, արաբ. կիրմիգ` որդան կարմիր և լատին․՝ minium` կարմիր ներկ, խրուկաներկ), կարմիր ներկանյութ, ստացվում է կարմինաթթուն պաղլեղներով մշակելիս: Վերջինս անջատում են թևատ էգ որդան կարմրից՝ տաք ջրով և քացախաթթվով մշակելիս: Կարմինաթթուն օրգանական բարդ թթու է: Լուծվում է ջրում և ալկալիներում: Որդան կարմիրը պարունակում է 10% կարմինաթթու, 1 գ կարմինը ստացվում է 150—175 միջատից: Կիրառվում է որպես ներկանյութ՝ սննդի և օծանելիքների արտադրության մեջ, ինչպես նաև միկրոսկոպիկ պատրաստուկներ ներկելու համար: Հայաստանում կարմինը օգտագործել են մետաքսյա, բրդյա թելերը ներկելու համար: Հայաստանից այն արտահանվել է Արևելքի և Արևմուտքի շատ երկրներ: VIII— XIII դդ. այնքան շատ են եղել ներկատներ և կարմինի արհեստանոցներ Դվինում և Արտաշատում, որ այլազգիները դրանց անվանել են «կարմիր» քաղաքներ։(մանրամասն...)