Պորտալ:Գեղարքունիքի մարզ/Ներածություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գեղարքունիք, մարզի կարգավիճակ ունեցող վարչատարածքային միավոր Հայաստանի արևելքում։ Սահմանակից է հյուսիսում՝ Տավուշի, արևմուտքում՝ Կոտայքի և Արարատի, հարավում՝ Վայոց ձորի մարզերին, արևելքում՝ Ադրբեջանի Հանրապետության Գետաբեկի, Դաշքեսանի և Թովուզի շրջաններին, հարավ-արևելքում՝ Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանին: Մասշտաբով երկրի ամենամեծ մարզն է, որի մարզկենտրոնն է հանդիսանում Գավառ քաղաքը: Մարզում է գտնվում Հայկական լեռնաշխարհի երեք խոշորագույն լճերից մեկը՝ Սևանա լիճը:

Տարածքի մեծությամբ այն առաջինն է Հայաստանում։ Մարզն այնքան մեծ է, որ նրանում հանգիստ կտեղավորվեն Արարատի, Արմավիրի և Կոտայքի մարզերն ամբողջությամբ։ Ամբողջ տարածքի շուրջ 1/4-ը զբաղեցնում է Սևանա լիճը։ Հյուսիսից սահմանակից է Տավուշի մարզին, արևելքից՝ Ադրբեջանին և Արցախին, արևմուտքից՝ Կոտայքի և Արարատի մարզերին, իսկ հարավից՝ Վայոց ձորի մարզին։ Տրանսպորտաաշխարհագրական դիրքը, ի տարբերություն Հայաստանի այլ մարզերի, անբարենպաստ է։ Գլխավոր ճանապարհներն են՝ Ճամբարակ-Բերդ, Մարտունի-Եղեգնաձոր և Երևան-Սևան-Սոթք երկաթուղին։ (մանրամասն...)